Առաջադրանքներ Հայոց լեզու Սեպտեմբերի 5

1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։

Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ,  դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ,  ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։

Պատասխան- խաժ, կաթնաթույր, մավի,բիլ, բոսոր, զմրուղտ, դեղձան, լաջվարդ, մով, փիրուզ, խարտյաշ, լազուր, կաթնագույն, գորշ, լուրթ:

2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։

Պարապ, մարդ, մանր, պակաս, գրիչ, ծակ, սեղան, փառոք, կարագ, թալան, լոթի, ոլոր, փալաս, լակոտ։

Պատասխան-Պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, պակաս-պռատ, գրիչ-մրիչ, ծակ-ծուկ, սեղան-մեղան, առոք-պառոք, կարագ-մարագ, ալան-թալան, լոթի-մոթի, ոլոր-մոլոր, փալաս-մալաս, լակոտ-լուկուտ:

3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետ, դուստր, պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ, ծով:

Պատասխան-Գետ-գետակ, դուստր-դստրիկ, պատանի-պատանյակ, որբ-որբուկ, աթոռ-աթոռակ, մարդ-մարդուկ, որդի-որդյակ, մուկ-մուկիկ, էշ-իշուկ, ծեր-ծերուկ, կղզի-կղզյակ, գիրք-գրքուկ, գունդ-գնդակ, աղավնի-աղավնյակ, թիթեռ-թիթեռնիկ, հատոր-հատորյակ, ձուկ-ձկնիկ, աղջիկ-աղջնյակ, առու-առվակ, դուռ-դռնակ, հօգի-հոգյակ, հյուղ-հյուղակ, ծով-ծովակ:

4. Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:

Պատասխան-Նվագրար, կորյուն,կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:

5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Պատասխան- մուշ-մշեցի, Իտալիա-իտալացի, Հայաստան-հայ, Առցախ-արցախցի, Իսպանիա-իսպանացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք-ամերիկացի, Էջմիածին-էջմիածնեցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեցի, Իրան-պարսիկ, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան-Նախիջևանցի, Տավուշ-տավուշցի, Եգիպտոս-Եգիպտացի, Գյումրի-գյումրեցի, Ջավախք-ջավախցի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *