Հանդիպում՝ Անիմեի քննարկում

Այսօր մենք  քննարկեցինք անիմե մուլտֆիլմերի մասին, և հասկացանք թե ինչ է իրենից ներկայացնում: Քննարկումը վարում էին 1-1 կուրսի ուսանողներ ՝ Թամարա Մանուկյանն ու Լիլիթ Գրիգորյանը: Շատ հետաքրքիր թեմա էր, մեզ հետ էին նաև Միջին դպրոցի սովորողները: Ես անգամ պատկերացում չունեյի թե ինչ է անիմեն, սակայն այսօր բավականին լավ հասկացա և պատկերացում կազմեցի այդ մուլտֆիլմի մասին: Քննարկեցինք, բարձրաձայնեցինք մեր կարծիքները և պատկերացումները, իսկ վերջում դիտեցինք Միջին դպրոցում սովորողներից մեկի՝ Անդրանիկի պատրաստած անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը: Այսօր մենք ունեցանք հետաքրքիր և պատկերավոր քննարկում: