Աղբահանության գլոբալ խնդրի լուծումը

Այսօր ձեզ կներկայացնեմ «Աղպահանության» նախաձեռնությունը։ Կարծում եմ որ ամենատարածված հիմնախնդիրներից մեկը դա աղպահանությունն է։ Առաջնահերթ  հասարակությունը պետք է զբաղվի այդ խնդրով։ Այդ իսկ պատճառով հիմա կներկայացնեմ նախաձեռնության նպատակը։

Նախաձեռնության նպատակը՝ հավաքել և մաքրել հասարակական վայրերը աղպից։ Հետևել որպեսզի նորից չառաջանան աղպի կուտակումներ։

Հասարակագիտության ընդհանուր ամփոփում:

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

  1. Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։
  2. Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/
  3. Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/
  4. Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/
  5. Բառերի քանակը 250-300
  6. Թեմաները՝ հասարակական

«Հանրային կարծիք գոյություն չունի»

Ես ընտրեցի հենց «Հանրային կարծիք գոյություն չունի» հոդվածը, որովհետև վերնագիրը ուներ հետաքրքիր մոտեցում, թվում էր թե ինչ-որ հետաքրքիր ասելիք էր պարունակում իր մեջ:

Պիեռ Բուրդիեն, գրել է հոդված հասարակական կարծիքի մասին։ Այդպես նա ներկայացնում է հասարակական կարծիքի՝ 3 ձևերը, դրանց ազդեցություններն ու արդյունքները։ Պիեռ Բուրդիեն մանրամասն ներկայացնում է անտեսված կամ չմտածված դեպքեր, որոնք ուշադրության կարիք ունեն։ Նաև փորձում է օգնել հասարակությանը խաբեություննից և շփոթմունքից։

Երբ ընթերցում էի հոդվածը մի հետաքրքիր հատված, գրավեց իմ ուշադրությունը։ “Այլ կերպ ասած՝ բոլոր հարցերի շուրջ կարծիք ունենալու հավանականությունը ենթադրում է, որ քաղաքական գիտելիքը բավականաչափ համեմատելի է թանգարան գնալու հավանականության հետ: ” Այս հանգամանքը արդեն իսկ կախված է մարդուց։ Այսինքն, եթե մարդն ուզում է՝  այցելում է, իմանում և ուսումնասիրում է։ Ոմանք հաճախ են փորձում տեղեկանալ ամեն ինչից, ոմանք ընդհակառակը։

Պիեռ Բուրդիեն նաև ասում է, որ չկա ավելի անմիտ բան, քան տոկոսային հարաբերակցությամբ հանրային կարծիք ներկայացնելը: Եթե անկեղծ չեմ կարող ամբոշջությամբ հասկանալ նրա այս միտքը:

Ելնելով հոդվածի բովանդակությունից ուզում եմ ասել, որ հեղինակն ուզում էր ասել մեզ մի բան, որ հասարակությունը շրջապատված է խաբեությամբ։ Հասարակությունը խնդիրները հարմարեցնում է այնպես՝ ինչպես իրեն է ձեռնտու: Հասարակությունը անտեսելով և չնկատելով խաբեությունն ընկնում է թակարդը:

Ժան Բուդրիար «Համաշխարհայինն ու համընդհանուրը»

Ժան Բոդրիարի գրված հոդվածները բարդ են և խորիմաստ: Դրանք մտածելու տեղիք են տալիս: Նրա հոդվածները հասկանալու համար պետք է լինել տեղեկացված: Սակայն ամեն մեկն իր ձևով է ընկալում տրված նյութը:

Համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Համաշխարհայնացումն իր արտացո- լումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում: Համաշխարհայնացումը թվում է անդարձելի, մինչդեռ ընդհանրականը, ավելի շուտ, անհետացման ճանապարհին է: Համենայն դեպս այնպիսին, ինչպիսին այն ստեղծ- ված է արդի արեւմտյան արժեհամակարգի մասշտաբում՝ համարժեքը չունենալով որեւէ մեկ այլ մշակույթում:

Հոդվածն ընթերցելիս շատ հավանեցի այս հատվածը՝ «Ազատության, ժողովրդավա- րության, մարդու իրավունքների գաղափարներն իրենցից շատ աղոտ պատկեր են ներկայացնում՝ լինելով միայն չքացած ընդհանրականի ուրվականներ: Ու շատ վատ ենք պատկերացնում, որ հնարավոր է սեփական մոխրից հառնել, եւ երեւույթները կարող են կարգավորվել սովորական քաղաքական խաղով` արմատավորված լինելով ապակարգավորման մեջ ու հոգեւոր կամ մտավոր իշխանությունից բացի՝ չունենալով որեւէ այլ հիմք:

Փոդքասթեր․ 2 փոդքասթ 0,5 միավորով։ Փոդքասթի կարևոր նախապայման են նախապես թեմայի ուսումնասիրությունը, նվազագույնը 5 րոպե տևողությամբ։ Կարող եք․

  1. Ընտրել գրական ստեղծագործություն,էսսե, որը վերաբերում է հասարակությանը և դրա մասին խոսել։
  2. Կարող եք խոսել շրջակա միջավայրի մասին։
  3. Թեմաներ, որոնց շուրջ կարող եք խոսել https://www.teachthought.com/education/50-of-the-best-podcasts-for-high-school-students/ 

Մասնակից՝ Գագիկ Աբրահամյան:

Փոդքաստ-Փորձարկում կենդանիների վրա

Փոդքաստ-Աղպահանության վճար

 

Աղպահանության գլոբալ խնդրի լուծում

Այսօր ձեզ կներկայացնեմ «Աղպահանության» նախաձեռնությունը։ Կարծում եմ որ ամենատարածված հիմնախնդիրներից մեկը դա աղպահանությունն է։ Առաջնահերթ  հասարակությունը պետք է զբաղվի այդ խնդրով։ Այդ իսկ պատճառով հիմա կներկայացնեմ նախաձեռնության նպատակը։

Նախաձեռնության նպատակը՝ հավաքել և մաքրել հասարակական վայրերը աղպից։ Հետևել որպեսզի նորից չառաջանան աղպի կուտակումներ

Կուսակցություն

Անունները իրականում շատ դժվար է ընտրելը․ Ես մի քանիսն եմ փորձել։

Կուսակցության անվանում՝

  • Միշտ առաջ
  • Աղջիկներն էլ կարող են լավ կառավարել)
  • Մեր ապագան՝ մեր ձեռքերում
  • Միշտ վստահ

Խորհրդանշանը՝

Անդամներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Ռոզա Խաչատրյան
  3. Մելանյա Սարգսյան
  4. Ագապի Օհանյան
  5. Յանա Խաչատրյան
  6. Իզա Նազարյան
  7. Ասյա Եղիազարյան
  8. Էլեն Աբրահամյան 
  9. Թամարա Մանուկյան  
  10. Աննա Հովսեփյան   
  11. Բելա Մարտիրոսյան
  12. Վիկտորյա Պողոսյան
  13. Անուշ Հարությունյան
  14. Անի Աթաբեկյան
  15. Ժասմինա Վարդանյան
  16. Հրաչուհի  Մանվելյան 
  17. Անահիտ Ղազարյան
  18. Թերեզա Դավթյան
  19. Լինա Կոստանյան
  20. Արաքսյա Արզումանյան
  21. Ջեմմա Զարգարյան
  22. Աննա Հովսեփյան
  23. Ռոզա Փուրթոյան

Կանոնագիրք

1․ Բոլոր դասամիջոցները տևեն 15 րոպե, բացառությամբ մեկի, որն էլ կտևի 20 րոպե։
2․ Քոլեջի պատերը լինեն դեղին, իսկ պատերի վրա լինեն պաստառներ, որոնք պատրաստած կլինեն ուսանողները՝ իրենց ձեռքերով։
3․ Առաջին հերթին, պարտեզը առանձնացնել քոլեջից։
4․Ամիսը մեկ կազմակերպել ուսանողական հավաք, որի ժամանակ բոլորով միասին կքննարկենք քոլեջի և ուսանողների խնդիրները, արված և չարված գործերը։

Մեգան Մարքլ

Ես ծնվել և մեծացել եմ Լոս Անջելսում, հայրս սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ, մայրս՝ աֆրոամերիկուհի: Հայրս եղել է ռեժիսոր, մայրս՝ սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ: 

Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ես ` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն եմ: Հարրին և ես 17 սերնդի ազգական ենք: 

Ես ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը: Իմ դեբյուտային դերը խաղացել եմ «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել եմ որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում: Ես հայտնվեցի մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ: Հետո  տեղափոխվեցի Տորոնտո, որտեղ էլ նկարահանվեցի «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում: 

Աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերերը

Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):

Չորս երեխաներից ամենափոքրը՝ Ամանսիո Օրտեգան, ծնվել է Իսպանիայում, երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում: Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ: 16 տարեկանում նա որոշեց, որ բիզնեսում հաջողության գրավականը ոչ թե հագուստի պաշարներ ունենալն է, այլ հաճախորդներին ճիշտ ժամանակին հենց այն ապրանքը տրամադրելն է, ինչը ցանկանում են: 1972 թ.-ին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանեց «Confecciones GOA»:  1975թ․ Օրտեգան օգտագործեց իր փոքր խնայողությունները՝ առաջին խանութը բացելու համար: Նա այն անվանեց «Zara»: 1985 թ.-ին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար: Ամբողջ աշխարհում Zara-ն այժմ էլ շարունակում է կիրառել «արագ նորաձևության» ռազմավարությունը՝ շաբաթական երկու անգամ թարմացնելով հագուստի ֆոնդերը և առաջին 48 ժամվա ընթացքում կատարելով պատվերները:

13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.-ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն՝ Microsoft Basic-ը:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար մենք ունենք արտադրություն և ծառայություն։

Ծառայություն

Ծառայության ամենակարևոր կետերից մեկը գաղափարն է։ Ծառայությունը իրականանցնելու համար մեզ պետք է թիմ։ Իսկ մեր գաղափարը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են որոշակի տեխնիկական միջոցներ։ Եթե հասնում ենք այն գագաթնակետին, որ էլ չի հերիքում մեր գաղափարները, ապա այդ ժամանակ մենք սկսում ենք ստեղծել մեծ տեխմիկական միջոցներ, մեծ թիմ, որտեղից էլ արդեն կստեղծվի մեր նոր գաղափարը։

Արտադրություն

Արտադրությունում, ինչպես միշտ՝ գաղափար։ Հետո պրոդուկտ,վաճառք, հետադարձ կապ, վերաձևակերպում; Հետո նորից՝ նոր պրոդուկտ, և այսպես ստացվում է,  արտադրանքից ստացված շահույթը ներդնել նոր պրոդուկտ ստանալու մեջ։ Արտադրությունը պետք է անընդհատ ձևափոխել, որովհետև՝ ծառայության մեջ ներդրված գումարները լինում են հիմնականում ավելի ցածր, քան արտադրության մեջ։