Հայոց լեզու

Ապադոկեզրակ, օղագոտի

Ապզացպարբերություն

Աբիդուրիենտդիմորդ

Աբլիկացիաբաժնետոմս

Աբլիպիխաչիչխան, ծխափուշ

Աբլիցոֆկաերեսպատում

Ապխոդհամայց

Աբիյեզդշրջանցում

Աբիյոմծավալ

Աբոյպաստառ

Դարձվածներ, առած ասացվածքներ

Մարդ կա՝ մարդ է, մարդ կա՝ զարդ է։

Պտղատու ծառի գլուխը կախ կլինի։

Բերքատու ծառին քար գցող շատ կլինի։

Ներքևում նստիր, որ վերևում քեզ տեղ տան։

Շատ գիտես քիչ խոսիր։

Ծանր տեղդ մի տետևացրու։

Մտնելուց առաջ մտածիր թե ինչպե՞ս ես դուրս գալու։

Շան հետ ընկերացիր փայտը ձեռքիցդ մի գցիր։

Կծողի ետևում կանգնիր, քացի տվողի առջևում։

Ուղտը մոտիկ է արածում , բայց հերուն է տեսնում։

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Տաղանդավոր բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի առաքելությունը մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալելն է: Թանգարանի ցուցանմուշներն առավել ուշագրավ ու հետաքրքիր են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Դեռ իր կենդանության օրոք բանաստեղծուհին ստեղծել է 24 ժամ տևողությամբ տեսաֆիլմ, որտեղ անձամբ՝ որպես ուղեկցող, հանգամանքորեն մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների ‹‹ծագումնաբանությունը››:

Սիլվա Կապուտիկյանն իր կտակով ցանկացել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին անձամբ է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները: Ցուցասրահի 1-ին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ: Ցուցադրված է նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը:

Արժեքավոր նմուշ է հատկապես արևմտահայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոյի գրիչը, որը 1963 թ.  Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

Ծաղիկներ Էլջերնոնի համար

Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։

Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։

Պատմվածքը գրված է Չառլիի անունից ներկայացվող հաշվետվություններից։ Ինտելեկտուալ ունակությունների ավելացմանը զուգահեռ տեքստում աստիճանաբար պակասում են ուղղագրական և կետադրական սխալները, բարդացվում է ոճը։

IQ անցկացված թեստի արդյունքում Չառլին արագորեն աճում է՝ 68-ից մինչև 200 (վեպում՝ 185)։ Հաշվետվություններում Չառլին նշում է իր փոփոխված ընկալումները շրջապատում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. նա սկսում է հասկանալ մարդկանց վերաբերմունքը իր նկատմամբ (հասկանում է, թե ինչպես էին նրա թվացյալ ընկերները ծաղրում նրան), նոր գիտելիքներ է ստանում։

Չառլին հատուկ կապվածություն է զգում Էլջերնոնի նկատմամբ՝ հասկանալով, որ Էլջերնոնը միակն է, որ ունի իր պես ճակատագիր։ Փորձի ամենասկզբից Էլջերնոնը և Չառլին մրցում էին լաբիրինթոսի անցկացման խաղում. մուկը պիտի անցներ տուփը, մարդը՝ թուղթը։ Սկզբում Էլջերնոնը անընդհատ հաղթում էր, ինչը Չառլիին նյարդայնացնում էր. բայց վերջապես Չառլին կարողացավ հաղթել Էլջերնոնին։ Դրանից հետո Չառլին աշխատում էր ընկերանալ մկան հետ։

Չառլիի ուսանելու արագությունը մի քանի անգամ մեծ է սովորական մարդկանցից, և արդեն մի քանի շաբաթ անց նա ազատ տիրապետում է մի քանի լեզուների և հաճույքով կարդում տեխնիկական գրականություն։ Մտավոր հետամնացության դպրոցի նրա նախկին ուսուցչուհին՝ Ալիսա Քինիանը, սկզբնապես ուրախանում է Չառլիի հաջողություններով, բայց հետո սկսում է նրանից հեռանալ. Ալիսան այլևս չի կարողանում հասկանալ Չառլիին։

Իր աշխատավայրում Չառլին որոշակի փոփոխություններ է անում, որոնք դուր չեն գալիս մյուս աշխատակիցներին և տնօրենի համաձայնությամբ՝ Չառլին ազատվում է աշխատանքից։ Նրանք պատրաստ չէին շփվել նոր Չառլիի հետ. վերջինս ևս հասկանում է, որ չի կարող նրանց հետ ընկերական հարաբերություններ պահպանել։

Վեպում, ի տարբերություն պատմվածքի, ավելի մշակված է Չառլիի և նրա նախկին ուսուցչուհու ռոմանտիկ հարաբերությունների սյուժետային գիծը։ Ներկայացված են նաև Չառլիի մանկության հիշողությունները, նրա հանդիպումները քրոջ և ծնողների հետ։

Եվս մեկ ամիս անց Չառլիի ինտելեկտն ավելի բարձր մակարդակի վրա է հայտնվում, քան փորձարկող գիտնականներինը։ Չառլին սկսում է նկատել նրանց սահմանափակությունն ու մոլորությունները։ Երբ մկան մոտ սկսում են հայտնվել հետընթացի տարրեր, նա որոշում է շարունակել հետազոտությունը և օգտագործել իր ինտելեկտի ողջ ուժը՝ լուծելու համար բոլոր խնդիրները։

Չնայած փորձի առաջնային հաջողությանը՝ մկան վարքը լուրջ մտորումների առիթ է տալիս. նրա ինտելեկտը սկսում է մարել այնքան արագ, ինչքան որ աճում էր։ Որոշ ժամանակ անց Էլջերնոնը մահանում է։ Դիահերձելու ժամանակ երևում է, որ ուղեղը փոքրացել է, փոսիկները՝ հարթեցվել։ Չառլին խնդրում է չայրել Էլջերնոնի դիակը և ինքն է թաղում։

Չառլիի հետազոտությունները ցույց տվեցին, որ վիրահատությունից հետո կտրուկ հետընթացը անխուսափելի է։ Հասկանալի է դառնում Չառլիի հետագա ճակատագիրը. նա կրկին պիտի վերադառնա նախկին կյանքին ու հոգեբանական դրությանը։

Վեպում գլխավոր հերոսը մինչև վերջ փորձում է ելք գտնել այդ իրավիճակից։ Նա աղոտ կերպով պատկերացնում է, թե որ ուղղությամբ պետք է կատարի ուսումնասիրությունները, բայց հասկանում է, որ նա պարզապես ժամանակ չունի։ Չառլիի գիտելիքի մակարդակը մարում է այնքան արագ, ինչքան որ աճում էր։ Չառլին խորը ընկճախտ է ապրում և սկսում է մտածել ինքնասպանության մասին, բայց ինտելեկտը, միևնույնն է, մարում է։ Վեպում նրա IQ-ն նվազում է ավելի, քան սկզբում էր։ Նախկին աշխատակիցները նրա նկատմամբ արդեն բարի են տրամադրված։ Նրանք սկսում են պաշտպանել Չառլիին, երբ նոր աշխատողն սկսում է ծաղրել նրան։

Պատմվածքում Չառլին որոշում է մեկնել հայրենի քաղաքից, գալիս է դպրոց և տեսնում միսս Քինիանին լացելիս։ Իսկ վեպն ավարտվում է լավատեսական նոտայով. Չառլին փորձում է ոչնչի համար չզղջալ և բարին է մաղթում բոլորին, ով երբևէ փորձել է իրեն օգնել։ Նա շնորհակալ է. «ես շատ նորություններ իմացա, իսկ նախկինում ես նույնիսկ չգիտեի որ նրանք գոյություն ունեն և շնորակալեմ նրա համար որ գոնե մի րոպեով դա տեսել եմ»։ Նա հիշում է, որ մեծ հաճույք էր ստանում, երբ կարդում էր «պատռված կազմով կապույտ գիրքը», և որոշում է, որ անպայման «միշտ կփորձի դառնալ խելոք, որ նորից ամեն ինչ լավ լինի»։

Թարգմանություն. Ռուսերեն առակներ

Притча.
Одного мудреца часто спрашивали: -«Учитель, что будет с нами после смерти»? Старец только посмеивался, но ничего не отвечал. Однажды ученики решили допытаться, почему он никогда не отвечает на этот вопрос.
— А вы не замечали, что загробной жизнью интересуются именно те, кто не знает, что им делать с этой? — ответил старец. — Им просто нужна ещё одна жизнь, которую можно было бы прожить так же бестолково, как и первую.
— И всё-таки, есть жизнь после смерти или нет? — упорствовал один из учеников.
— Есть ли жизнь ДО смерти, — вот в чём вопрос. — ответил мудрец.
Մի իմաստունի հաճախ հարցնում էին.
-Ուսուցիչ,ի՞նչ կլինի մեզ հետ մահվանից հետո:
Ծերուկը միայն ժպտում էր ու ոչինչ չեր ասում:Մի անգամ աշակերտները որոշեցին պարզելու թե նա ինչու՞ այդ հարցին երբեք չի պատասխանում.
-Իսկ դուք նկատե՞լ եք, որ մահվանից հետո կյանքը հետաքրքրում է նրանց,ովքերչ գիտեն,թե ինչ անեն:-պատասխանեց ծերուկը:-Նրանց միայն պետք է ևս մեկ կյանք,որով կարող են ապրել նույքան անիմաստ ինչպես առաջին կյանքում:
-Համենայնդեպս կա՞ արդյոք  կյանք մահից հետո,թե ոչ:-ասաց աշակերտներից մեկը:
-Արդյո՞ք կա կյանք մահից առաջ,-այստեղ է հարցը.-պատասխանեց իմաստունը:
Վերլուծություն
Իմ կարծիքով այս առակը սովորեցնում է, որ պետք է կյանքում ճիշտ ապրես,որպեսզի հետո չզղջաս ու երկրորդ կյանքի կարիք չունենաս:
Притча.
Спросил как-то наставник троих учеников: — «Почему бьётся оконное стекло, когда в него бросают камень?»
-«Потому что камень тяжёлый», — ответил первый ученик.
-«Потому что стекло хрупкое», — ответил второй.
-«Потому что рука, метнувшая камень была сильной, а удар точным», — ответил третий.
— Никто из вас не дал правильного ответа, — сказал учитель. — Потому что окно было закрыто!
Мораль: научитесь жить с открытым сердцем, и ни одна вражеская стрела не разобьёт его, пройдя насквозь через тонкую ткань души.
Ուսուցիչը աշակերտներին հարցրեց:-Ինչու՞ է պատուհանը ջարդվում,երբ քարով հարվածում ես:
-Որովհետև քարը ծանր է,-պատասխանեց առաջին աշակերտը:
-Որովհետև ապակին փխրուն է,-ասաց երկրորդը:
-Որովհետև հարվածը և ուժգին էր և դիպուկ:ասաց երրորդը:
-Ձեզնից ոչ ոք ճիշտ չպատասխանեց,-աաց ուսուցիչը:-“Որովհետև պատուհանը փակ էր”
Վերլուծություն
Սովորեք ապրել բաց սրտով,և ոչ մի թշնամու հարված չի  կոտրի ձեր սիրտը,անցնելով բարակ հոգու միջով:

Заработок небылицами

Жили два брата. Совсем они обеднели, не знали, где и денег раздобыть. Наконец старший додумался:

— Вот что, братец, пойдём-ка мы с тобой по белу свету, будем враньём зарабатывать. Один пойдёт вперёд, а другой за ним, враньё подтверждать.

Так и сделали. Пришёл старший брат в деревню и стал кричать, что знает удивительную новость, а кто хочет её узнать, пускай денежки выкладывает. Сбежался народ, а лгунишка сказал:

— В такой-то деревне родился семирукий ребёнок.

Люди рты поразевали, накидали парню денег за новость, и поспешил он прочь. Нашлись тут недоверчивые — надумали было пойти проверить, правду ли говорит незнакомец, а младший брат тут как тут — он, мол, как раз оттуда и идёт. Спросили его, не видал ли он в деревне семирукого младенца. Парень и ответил:

— Нет, младенца такого не видал, видел только, как сушилась на верёвке распашонка с семью рукавами.

— Стало быть, правда, — решили люди и второму вралю тоже дали денег.

Тем временем старший брат шагал по другой деревне и всем встречным рассказывал, что за диво дивное он повидал:

— Кто-то выстроил мельницу на верхушке сосны.

Опять полный карман денег набил и — поминай как звали. Только засомневался народ, пришёл младший брат.

— Слышь, прохожий, не видал ли ты мельницу на сосне?

— Сказать по правде, видел я только, как какой-то парень спускался с сосны с двумя мешками муки, — ответил младший брат.

— Значит, правда, — обрадовались простофили и щедро наградили мошенника.

И пошёл младший брат дальше — старшего догонять и новые небылицы сочинять.

Ապրում էին երկու եղբայրներ: Նրանք սնանկացել էին,  չգիտեին, թե որտեղից փող աշխատեն։ Վերջապես ավագը մտածեց ու ասաց.

– Ահա թե ինչ եղբայրս, արի գնանք աշխարհով մեկ, մեր հորինած ստերով փող վաստակենք։ Մեկս առաջ կգնա, իսկ մյուսս կհետևի նրան ՝ հաստատելու սուտը:

Եվ այդպես էլ արեցին: Ավագ եղբայրը եկավ մի գյուղ և սկսեց գոռալ, որ ինքը զարմանալի լուրեր գիտի, և ով ուզում է դա իմանալ, թող փող վճարի: ժողովուրդը վազելով եկավ, իսկ ստախոսն ասաց.

– Այս ինչ գյուղում յոթ ձեռքանի երեխա է ծնվել:

Մարդիկ ապշել էին։ Լուրի համար վճարեցին տղային  և նա շտապ հեռացավ: Մի քանի չհավատացողներ կային. Նրանք մտածում էին գնալ ստուգելու, թե արդյոք անծանոթը ճշմարտությ՞ունն է ասում, և կրտսեր եղբայրը այդտեղ էր։ Նա ասում է, որ Սա ասում է, որ հենց այդտեղից է գալիս է: Նրանք հարցրին սրան, թե գյուղում տեսե՞լ է արդյոք յոթ ձեռքանի երեխա: Եղբայրը պատասխանեց.

-Ո՛չ, ես այդպիսի երեխա չեմ տեսել, ես միայն տեսա, թե ինչպես է յոթաթևանի վերնաշապիկը  չորանում պարանի վրա:

«Ուրեմն ճիշտ է», – որոշեցին մարդիկ և երկրորդ ստախոսին էլ փող տվեցին:

Այդ ընթացքում ավագ եղբայրը շրջեց մեկ այլ գյուղով և բոլորին ասաց, որ հանդիպել է, թե ինչ հիանալի բան է տեսել:

-Ինչ-որ մեկը ջրաղաց է կառուցել սոճու ծառի գագաթին:

Կրկին նա գրպանը լցրեց փողով և անհետացավ։ Հենց մարդիկ կասկածեցին եկավ կրտսեր եղբայրը:

-Հեյ, անցորդ, սոճու վրա ջրաղաց տեսե՞լ ես:

-Ճիշտն ասած, ես տեսա միայն մի տղայի, որը սոճու գագաթից իջնում ​​էր երկու պարկ ալյուրով պատասխանեց կրտսեր եղբայրը:

-Ուրեմն ճիշտ է, – ուրախացան պարզամիտները և առատորեն պարգևատրեցին խաբեբային։

Իսկ կրտսեր եղբայրն ավելի առաջ գնաց ՝ հասնելու ավագին և նոր ստեր հորինելու:

Առաջադրանքներ

Տրված նախադասություններին ավելացնել նախադաս կամ վերջադաս դերբայական դարձվածներ:

Հասմիկը կարդում էր:

Հասմիկը կարդում էր ուշադիր՝ հետևելով կետադրությանը:

Հեֆևելով կետադրությանը՝ Հասմիկը կարդում էր:

Մենք դիտում էինք ճեռաստանները:

Մենք դիտում էինք հեռաստանները՝ հիանալով գեղեցիկ տեսարաններով:

Հիանալով գեղեցիկ տեսարաններով՝ մենք դիտում էինք հեռաստանները

Նավապետը հրամաններ էր արձակում:

Նավապետը հրամաններ էր արձակում՝  բղավելով մյուսների վրա:

Բղավելով մյուսների վրա՝ նավապետը հրամաններ էր արձակում:

 

Առաջադրանքներ

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին հունիսին՝ անուշանում էին: Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատներս իրար կպչում:  Օգոստոսին վերջին,  սեպտեմբերին՝ չամիչ էին լինում: Ճյուղերին մնում էին, կամ, գետնին թափվում:  Չամիչներն էլ՝ անուշ։ Մինչև Սեպտեմբեր իրենք իրենց կլինեին կամ նոր կբուսնեին:

Բայց մենք խնամում էինք  մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք  ծառերի տակը։ Խիճեր, խոտեր պետք է չմնար։ Ծեփիչով ծեփում էինք: Լողով լողանում էինք: Ագուգաներով ծածկում առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով կծածկեինք: Հողով ծեփում էինք: Փակուղի էինք պատրաստում,  որպեսզի թթերը առուները չնկնեն և գետը չտաներ:  Գոմաղպով աղտոտում արմատերը, ամեն յոթ օր որոգում էինք և ջրով ողողում:

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Առաջադրանքներ

1.Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական:

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար:

Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար:

Նա ընտանիքի հոքսերով բնավ չեր զբաղվում:

Նա ընտանիքի հոգսերով միշտ էր զբաղվում:

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց:

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին:

Ով չի կառուցում, չի շահում:

Ով կառուցում է, շահում է:

Ոչ Արագածը, որ արագահոս Ախուրյանը, չէին գրավում նրա ուշադրությունը:

Արագածը և արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը:

2.Նշել այն բառերը, որոնց մեջ «ց» նախա

3.

Առաջադրանքներ

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու)։

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

Առաջադրանքներ

1․Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։
Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը։
 Հայոց ձեռագրերը խոցվել են Բարբարոսի թրով և նիզակով։
Զեփյուռը քնքշորեն օրորում է խիտ սաղարթները։
Խիտ սաղարթները քնքշորեն օրորվում էին զեփյուռից։
Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը։
Սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը դուրս էին բերվում սպասավորների կողմից։
Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել։
Գառնին չի կարող գրավվել զորքերի կողմից։
Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրել էին մարդկանց հոգիները։
Մարդկանց հոգիները մեղմորեն պարուրվել էին խորհրդավոր հնչյուններից։
2․Հետևյալ բառերը բառակապակցությունների մեջ օգտագործել փոխաբերական իմաստներով։
խավար երազ
հոգու ակոս
ծուռ աշխարհ
մռայլ ծաղիկ,
մաղձը խառնել
սպիտակ երազանք