Արատես

Հիմա կպատմեմ, թե ինչպես է անցել մեր Արատեսյան օրերը։ Հուլիսի 6-ին առավոտյան ժամը 8:00 շարժվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին միմյանց հետ զրուցելով, խաղեր խաղալով, երաժշտություն լսելով հասանք Արատես։
Երկրորդ անգամ էի ճամփորդում դեպի Արատես: Միասին նախ ճանապարհի սկզբին այցելեցինք Հակասելավային պատնեշ, ապա` թանգարան և նոր դեպի Արատես։

Հետո հասանք Արատես, տեղավորվեցինք, մեզ հետ էին նաև մայր դպրոցի մի խումբ սովորողներ, որոնց հետ անցկացրինք 3 օր։ Միասին հավաքվեցինք վրանների մոտ` խարույկի շուրջ։ Պարեցինք երգեցինք զրուցեցինք և քննարկեցինք մեր վաղվա անելիքները, ապա գնացինք քնելու։ Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր է անցել։ Առավոտյան նախավարժանքներ, խաղեր, նախաճաշ, այնուհետև հանդիպում ԱԻՆ-ի մասնագետների հետ։ Հետո լողացանք գետում և երեկոյան ընթրեցինք և գնացինք քնելու: 

Հաջորդ օրը մի կերպ արթնանալով, հավաքվեցինք, գնացինք ռազմավարական նախավարժանքների, հետո նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք ու ընկեր Տիգրանի հետ գնացինք երկար քայլելու սարերի միջով։   Ճաշեցինք, հետո երկար ժամանակ ունեինք մեր իրերը դասավորեցինք, լողացանք, հանգստացանք։ Երեկոյան էլի հավաքվեցինք խարույկի շուրջ և  սկսեցինք խաղալ «Մաֆիա» խաղը: Շատ զվարճալի և գեղեցիկ գիշեր էր, երկնքում աստղեր, մենք էլ խարույկի շուրջ:😍✨❤️

Վանեվանք

                   Վանեվանք

Վանեվանը կառուցել են հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին: Այն շինված է կոփածո և սրբատաշ քարերով: Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ: Շապուհ Բագրատունին վանքին նվիրել է նաև 5 գյուղեր և ջրաղացներ: 980-ական թթ. վանքը նորոգել, պարսպապատել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջև գավիթը կառուցել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդին՝  հետագայում՝ Գագիկ Ա թագավորը:

  1. Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին:  Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի տարածքում է թաղված նաև 914 թ. արաբական արշավանքի հետևանքով զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, և ոչ թե Օձունում, ինչպես ենթադրվում է: Եկեղեցին և կից կալվածքները ծառայել են որպես իջևանատուն՝ վանականների համար: Վանեվանը նաև բազմաթիվ նվիրատվություններ է ստացել XIII-XIVդդ.-ին։

Հառիճավանք

Արթիկի շրջանի Հառիճ գյուղում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։ Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցին` 1201 թ.: 

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը։ 

Դեպի Հավուց թառի վանք🥰

Այսօր ես մասնակցեցի հերթական ճամփորդությանը։ Ասեմ որ, այս անգամ ուղղակի հրաշք օր ունեցա, չնայած որ մեր բոլոր չամբորդություններն անցնում են ուրախ և հաճելի, սակայն սա տարբերվող էր։ Մենք առավոտյան հավաքվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակում և ժամը 9֊ին շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ։ Ճանապարհին կանգ առանք մի շատ գեղեցիկ կամուրջի մոտ, որը կոչվում էր՝ Չարենցի կամուրջ։

Շարունակելով ճանապարհը մենք հասանք հավուց վանք։ Մեքենան կանգնեց ներքևում, իսկ մենք գնացինք դեպի բարդ և միարժամանակ գեղեցիկ ճանապարհ անցնելու, որպեսզի տեսնեինք վանքը։ Երկար քայլելուց, հոգնելուց հետո մենք հասանք Հավուց վանք։ Այնքան շոգ էր, որ մենք նույնիսկ ժամանակ առ ժամանակ պարկում էինք ձյան վրա։ 😂Նշեմ որ, մենք եղանք նաև Խոսրովի արգելոցում։ Հասնելուն պես, շատ քաղցած լինելով, պատրաստվեցինք ճաշելու։ Երբ վերջացրեցինք, տեսանք վանքը և պարեցինք վանքի շուրջ։ Հետո նստեցինք, հանգստացանք, երգեցինք և պատրաստվեցինք նորից հաղթահարել այդ ճանապարհը։ Երբ հաղթահարեցինք ճանապարհը տեղավորվելով մեքենան ուղևորվեցինք դեպի Երևան։ ❤️Ահա և մեր անմոռանալի օրը Կոտայքի մարզում։ 😍

Ճամփորդություններ

Բարեվ ձեզ, այսօր ուզում եմ պատմել մեր հերթական ճամփորդության մասին: Այս անգամ մեր ճամփորդությունը բաժանված էր երեք կանգառի: Նշեմ, որ մեզ հետ էին ընկեր Մարիամը եվ պատվելի Թամարը:💕Առաջին կանգառը դա Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ, Կոշի բերդ (աղջկա բերդ):Այն ուղղակի տպավորիչ գեղեցկություն ուներ, պատվելի Թամարը մեզ պատմեց, թե ինչու է այդ բերդը կոչվում աղջկա բերդ: Աղջիկը սիրել է մի տղայի, բայց նրա հայրը դեմ է եղել, իր աղջկան կնության տալուն եվ աղջիկը իրեն նետել է այդտեղից: Երբ մենք հաղթահարեցինք բարձունքը եվ ավելի մոտ էինք այդ գեղեցկությանը, բոլորը շտապում էին նկարվել: Հետո այցելեցինք Ս.Գեվորգ, Ս. Գրիգոր Լուսավորիչ  եվ Ս. Ստեփանոս եկեղեցիներ: Կային եկեղեցիներ, որոնք չէին գործում: Մեր երկրորդ կանգառը Արագածոտնի մարզի Արուճ գյուղն էր: Մենք այցելեցինք Արուճի ամրոց եվ տաճար: Բոլորը շտապում էին ծանոթանալու տարածքի հետ, նկարվելու եվ հիանալու գեղեցկությամբ: Մեր երրորդ կանգառը դա Թալինի շրջանի դաշտադեմ գյուղն էր, այնտեղ այցելեցինք Ս.Քրիստափոր եկեղեցի եվ Թալինի կաթողիկե եկեղեցի: Նշեմ, որ այդ շրջանում կար նաեվ Զանգակատուն: Տեսնելով, հիանալով Թալինի եվ Կոշի շրջանները մենք որոշեցինք վերադառնալ Երեվան, բայց ճանապարհին այցելեցինք նաեվ քարավանատուն: Այն գտնվում էր կիսաքանդ վիճակում, սակայն դա չեր խանգարում, որպիսի երեվար նրա գեղեցկությունը: Ուսումնասիրելուց հետո տեղավորվելով մեքենան եկանք դեպի Երեվան: Մինչ քոլեջ ընդունվելը երբեք չէի մտածի, որ կգտնվի այնպիսի քոլեջ, որտեղի ուսուցչուհիների հետ ճանապարհորդելը կլինի այդքան հաճելի եվ ուրախ: