Ավստրալիա

Ավստրալիա և Օվկիանիա միասին կազմում են ամենափոքր աշխարհամասը: Ողողվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով: Օվկիանիան աշխարհագրական, հաճախ համարվում է գեոպոլիտական երկրամաս, ուրը կազմված է հարյուրավոր կղզիներից և ատոլներից Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնային մասերում:

Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ: Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը: Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիայի մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներ: Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային երմասեր բույսերի մշակման համար:

 

Ավստրալիա պաշտոնապես Ավստրալիայի միություն, երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապույա Նոր Գվինեան: հյուսիս արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ արևելքից՝ Նոր Զելանդիան:

Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են սարահարթերը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալիականն է, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը[107]։ Հյուսիսում՝ Կարպենտարիայի հարավում Մուրեյ-Դարլինգի դաշտավայրերն են։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են անապատները և ցածրադիր տարածությունները։ Առավել հայտնի անապատներն են Ավազային Մեծ, Վիկտորիայի Մեծ, Գիբսոնի անապատները։ Վիկտորիայի Մեծ անապատից արևելք տարածվում է Մեծ Արտեզյան ավազան կիսաանապատը: Արևելքում ձգվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթան, որի ծայր հարավային լեռնաճյուղի՝ Վիկտորիայի Ալպերի վրա գտնվում է Արարատ լեռը (եվրոպացիները, առաջին անգամ տեսնելով այս լեռը, նմանեցրել են Արարատին: Այս լեռնաշղթայի առավելագույն բարձրությունն է 2228 մ:

 

Սեպտեմբեր-մայիս ամիսների ամփոփում. աշխարհագրություն

Այս ուսումնական տարին լի էր բազմաթիվ աշխատանքներով ու մասնագիտական հետաքրքիր նախագծերով։ Աշխարհագրության շրջանակներում կատարել ենք հետաքրքիր բազմաթիվ աշխատանքներ, մասնագիտական շատ նյութեր ենք ուսումնասիրել:

Հայաստանից զատ, ուսումնասիրել ենք նաև աշխարհի երկրները, սկսել ենք մեր հարևան պետություններից, հետո էլ արդեն ուսումնասիրել ենք աշխարհի մյուս տարածաշրջանները:

Երկրների մասին նյութերը՝

Թուրքիա և Ադրբեջան

Թուրքիա

Ադրբեջան

Չինաստան և Ճապոնիա

Չինաստան

Ճապոնիա

Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա

Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեա

Հնդկաստան և Իրան

Հնդկաստան

Իրան

Ավստրալիա

Ավստրալիա. Պրեզենտացիա

 

Հնդկաստան և Իրան

Հնում Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր։ Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան։ Հինգ հարյուր տարի առաջ այնտեղ եղավ նաև ռուս վաճառական Աֆասանի Նիկիտինը:

18-րդ դարում անգլիացիները նվաճեցին Հնդկաստանը և դարձրին իրենց գաղութը: Շուրջ երկու հարյուր տարի նրանք կողոպտում ու կեղեքում էին հնդիկ ժողովրդին (նրանց չշփոթեք հնդկացիների հետ), ծանր պայքարում անկախություն նվաճեցին: Դա տեղի ունեցավ 1947 թ.։

Հնդկաստանը Ասիայի և ամբողջ աշխարհի ամենամեծ երկրներից է: Բնակչության թվով նա զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին: Հնդկաստանը Չինաստանից անջատվում է երկրագնդի ամենաբարձր լեռներով՝ Հիմալայներով: Հիմալայների ստորոտի երկայնքով, դաշտավայրով, հոսում է Գանգես մեծ գետը, իսկ ավելի հարավ Հնդստան թերակղզու բարձրություններն են։ Թերակղզին ինքը վիթխարի սեպի նման մխրճվում է Հնդկական օվկիանոսի մեջ:

Լեռների լանջերին դեռևս պահպանվել են մշտադալար թավախիտ անտառները՝ ջունգլիները, խոշոր կենդանիներից այստեղ հանդիպում են վագրեր, ռնգեղջյուրներ, վայրի փղեր։ Հնդկաստանում այնքան շատ կապիկներ կան, որ նրանց կարելի է հանդիպել ոչ միայն անտառներում, այլև քաղաքներում ու գյուղերում:

Դաշտերում հնդիկ գյուղացիները մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, շաքարեղեգ, բամբակենի, ջուտ, որից պատրաստում են դիմացկուն ճոպաններ։ Արևելյան Հիմալայների լանջերին մշակում են թեյի թուփ։

Հնդիկների մեծ մասն ապրում է գյուղերում, կավաշեն խրճիթներում կամ աղյուսաշեն տներում, որոնք ծածկված են լինում ծղոտով, եղեգով կամ կղմինդրով։ Հողը մշակում են եզների ու գոմեշների օգնությամբ։ Այն ոռոգելու դեպքում հնարավոր է հավաքել տարեկան երկու կամ, նույնիսկ, երեք բերք։

Հնդկաստանը հազարամյակների պատմություն ունի։ Հին հնդկական քաղաքները գտնվում են երկրի խորքում: Այստեղ պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները:

Հնուց ի վեր հռչակված են հնդիկ հմուտ արհեստագործները, ջուլհակները, զինագործները, դրվագողները, քարի և ոսկրի փորագրիչները:

Երկրի ամենախոշոր քաղաքները կառուցվել են համեմատաբար վերջին ժամանակներում, մոտ 100 տարի առաջ, ծովափերին: Այս քաղաքներում գերակշռում են գործարաններն ու ֆաբրիկաները: Հնդկական ապրանքներ՝ թեյ, ջուտ, կաշի ու մորթի, երկաթի հանքաքար, քարածուխ, փայլար տանելու համար արտասահմանյան երկրներից այստեղ են գալիս բազմաթիվ նավեր:

Հնդիկները խոսում են բազմաթիվ լեզուներով, ունեն մաշկի տարբեր գույն: Հնդկաստանի Հանրապետությունը կազմված է քսաներկու նահանգից, յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն՝ բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն:

 

Իրան

Իրանը սահմանակից է Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրաքին, Պակիստանին և Աֆղանստանին: Մայրաքաղաքը Թեհրանն է: Այն ունի մուտք դեպի Պարսից ծոց և Կասպից ծով: Իրանի բնակչությունը կազմում է ավելի քան 80 միլիոն մարդ:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

1979-ի իսլամական հեղափոխությունից հետո երկրում ստեղծվեց աստվածապետական համակարգ. Իսլամական հոգևորականությունը հատուկ դեր է խաղում կառավարման մեջ:

Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է: Հատուկ պետական մարմինները խստորեն վերահսկում են բոլոր կրոնական ծեսերի կատարումը և պատժում են խախտողներին:

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է։ Ամեն օստանի ղեկավարը – օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը:

Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա

Հարավային Կորեան (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն) պետություն է Արեւելյան Ասիայում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 100 210 հազար կմ²։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում է ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլն է։

Ունիտար նախագահական հանրապետություն է։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների՝ 9 նահանգների եւ 7 քաղաքների։

Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում: Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ ջրային սահման՝ Ճապոնիայի հետ: Արեւմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արեւելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով եւ Արեւելաչինական ծովով:

Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները: Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը եւ քրիստոնեությունը: Արդյունաբերական պետություն է ՝ զարգացած տնտեսությամբ: 2018 թվականի տվյա

լների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։

 

Հյուսիսային Կորեա

Գտնվում է Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Հարավում ցամաքային սահման ունի Կորեայի Հանրապետության հետ (պետություններն առանձնացված են ապառազմականացված գոտիով), հյուսիսում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Արևմուտքից երկիրը ողողվում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով։

Երկրի տարածքը 120,540 կմ² է, բնակչությունը, ըստ 2019 թվականի գնահատականի, ավելի քան 25 միլիոն մարդ։ Տարածքով այն աշխարհում զբաղեցնում է 98-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 50-րդը։

Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Փհենյանն է։ Պաշտոնական լեզուն կորեերենն է։

Համաձայն սահմանադրության՝ ունիտար սոցիալիստական պետություն է։ 

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետությունը գտնվում է Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսում։ Այն ունի ցամաքային սահման երեք պետությունների հետ. հյուսիսում՝ Չինաստանի հետ Ամնոկկան և Տումանգան գետերով, հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի հետ՝ Տումաննայա (Տումանգան) գետով, հարավում՝ Կորեայի Հանրապետության հետ։ Արևմուտքում այն ​​ողողվում է Դեղին ծովով և Կորեական ծոցով, իսկ արևելքում՝ Ճապոնական ծովով։

Չինաստան և Ճապոնիա

Չինաստանը սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։   Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։  ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։

Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։ Դրանք են`   Վիետնամը, Լաոսը, Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան:

Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը`   4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով։ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ։ Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված։ Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8%-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)`   արևադարձային բույսեր։ Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը։ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն։

Ճապոնիա

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանի պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։

Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։

Թուրքիա և Ադրբեջան

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:

Թուրքիան առավելապես լեռնային երկիր է՝ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսից եզերվում է Պոնտական, հարավից՝ Տավրոսի լեռներով: Երկրի արևելքում, ՀՀ-ի հարևանությամբ, Արաքս գետի աջ ափին վեր են խոյանում Մեծ ու Փոքր Մասիսները: Տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը: Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ: Արեվելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) 1720 մ բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին (X դար, թուրքական կառավարության կողմից 2007 թ-ին վերականգնվել  է և վերածվել թանգարանի):

Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: Կառուցվել են դամբարաններ, մզկիթներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղ ձևավորված շատրվաններ: Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները: Զարգացած է կիրառական արվեստը (խեցեգործություն, կերպասագործություն, պղնձագործություն, ոսկերչություն), որի զարգացմանը նպաստել են բազմաթիվ հայ արհեստավորներ: Հայկական ասեղնագործությունն աչքի է ընկել իր շքեղությամբ, մետաքսի ու ոսկեթելի հարուստ օգտագործմամբ, զանազան կարատեսակների զուգորդումներով: Աշխարհում լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված Ստամբուլի Գումգափու թաղամասի հայ արհեստավորների գործած «Գումգափու» գորգերը:

 

Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։

Կասպից ծովի արևմտյան ափին է գտնվում Ապշերոնյան թերակզին, որտեղ էլ տեղակայված է Ադրբեջանի մայրաքաղաք՝ Բաքուն: Հարևան Վրաստանի տարածքով Ադրբեջանը ելք ունի դեպի Սև ծով: Հյուսիսից հարավ Ադրբեջանի տարածքը կազմում է 400 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ։ Խորհրդային տարիներին անարդարացիորեն Ադրբեջանի կազմում է ընդգրկվել նաև Նախիջևանը, որը ներկայումս ունի ինքնավար Հանրապետության կարգավիճակ։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիսարևմուտքից դեպի հարավարևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Ամենացածր կետը Գողթմ գավառի Քոթամ գյուղում իջվածքն է՝ ծովի մակարդակից 600 մետր բարձրությամբ։ Ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մետր բարձրություն։

Ադրբեջանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հյուսիսում տարածվում են Մեծ Կովկասի, իսկ հարավում՝  Փոքր Կովկասի լեռները: Մեծ Կովկասի մաս կազմող Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշեն և այլ գավառները, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Երկրի հարավ-արևելքում շուրջ 100 կմ երկարությամբ տարածվում են Թալիշի լեռները, որի ամենաբարձր կետը Կյոմյուրքյու գագաթն է՝ 2492 մետր հարաբերական բարձրությամբ։ Ադրբեջանի Հանրապետության ամենաբարձր կետը Բազարդյուզու լեռն է՝ 4466 մետր բարձրությամբ։ Ամենացածր իջևածքը գտնվում է Կասպից ծովում և ունի մինչև -28 մետր խորություն։

 

Եվրոպան Իսլամիստների թիրախում

Տարբեր ժամանակներում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները `

1. 2004 թ. Մադրիդյան գնացքների պայթյուններ (Իսպանիա)

2004-ի Մադրիդի գնացքների ռմբակոծությունները (Իսպանիայում հայտնի են նաև որպես 11-M) համարյա միաժամանակ համաձայնեցված ռմբակոծություններ էին Իսպանիայի Մադրիդի Cercanías քաղաքային գնացքների համակարգի դեմ 2004 թվականի մարտի 11-ի առավոտյան – Իսպանիայի ընդհանուր ընտրություններից երեք օր առաջ: Պայթյունների արդյունքում զոհվեց 193 մարդ և վիրավորվեց շուրջ 2000 մարդ: Ռմբակոծությունները Իսպանիայի պատմության մեջ կատարված ամենասարսափելի ահաբեկչությունն էին և Եվրոպայում ամենասարսափելին `1988-ին Շոտլանդիայի Լոքերբիի վրա գտնվող Pan Am Flight 103 չվերթի ռմբակոծությունից ի վեր: Իսպանական դատական ​​իշխանության կողմից կատարված պաշտոնական հետաքննությունը պարզել է, որ հարձակումներն ուղղվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից, չնայած որ Ալ-Քաիդայի ուղղակի մասնակցություն չի հաստատվել: Չնայած նրանք որևէ դերակատարում չունեին պլանավորման կամ իրականացման մեջ, սակայն ձերբակալվեցին նաև իսպանացի հանքափորները, որոնք պայթուցիկ նյութերը վաճառում էին ահաբեկիչներին:

2. 7 հուլիսի 2005 թ. Լոնդոնի ռմբակոծություններ (Անգլիա)

2005 թ. հուլիսի 7-ին Լոնդոնի ռմբակոծությունները, որոնք հաճախ անվանում էին 7/7, իսլամիստների համաձայնեցված մահապարտների մի շարք հարձակումներ էին Լոնդոնում, Անգլիա, որոնք ուղղված էին առավոտյան պիկ ժամին քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգով ճանապարհորդողներին:

Չորս ահաբեկիչ առանձին-առանձին գործի դրեցին երեք ինքնաշեն ռումբ իրար հաջորդող Լոնդոնի մետրոյի գնացքներով ամբողջ քաղաքում, իսկ ավելի ուշ չորրորդը ` Տավիստոկ հրապարակում գտնվող երկհարկանի ավտոբուսով: Գնացքների ռմբակոծությունները տեղի են ունեցել Օլդգեյթի և Էդգուեր ճանապարհի մոտ գտնվող Օղակի գծում և Ռասելի հրապարակի մոտակայքում գտնվող Պիկադիլի գծում:Ռմբակոծիչներից բացի, հարձակումների արդյունքում զոհվել է 18 տարբեր ազգությունների Միացյալ Թագավորության 52 բնակիչ, և դա վիրավորվել է ՝ դարձնելով այն Մեծ Բրիտանիայի ամենասարսափելի ահաբեկչությունը 1988 թ.-ին Pan Am Flight 103 չվերթի ՝ Շոտլանդիայի Լոքերբիի մերձակայքում ռմբակոծելուց ի վեր: Ինչպես նաեւ երկրի առաջին իսլամիստական ​​հարձակումը։

Advertisements
REPORT THIS AD

Հրաձգություն Բելգիայի հրեական թանգարանում /Բելգիա/ 2014-ի մայիսի 24-ի կեսօրին զինված անձը կրակ բացեց Բրյուսելի Բելգիայի հրեական թանգարանի ուղղությամբ ՝ սպանելով չորս մարդու: Նրանցից երեքը ՝ իսրայելցի զույգը արձակուրդում և ֆրանսիացի մի կին, մահացել են դեպքի վայրում: Չորրորդ զոհը ՝ թանգարանի բելգիացի աշխատակից, տեղափոխվել է հիվանդանոց, բայց վնասվածքներից մահացել է հունիսի 6-ին: Մի շաբաթից մի փոքր պակաս ՝ 2014-ի մայիսի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում կասկածյալը ձերբակալվեց կրակոցների գործի կապակցությամբ: Կասկածյալը Ալժիրի ծագմամբ 29-ամյա ֆրանսիացի Մեհդի Նեմուշն էր: Երկրորդ կասկածյալը ՝ Նասեր Բենդերը, հայտնաբերվեց և ձերբակալվեց ավելի ուշ։

 

3. Հրաձգություն Բելգիայի հրեական թանգարանում (Բելգիա)

2014-ի մայիսի 24-ի կեսօրին զինված անձը կրակ բացեց Բրյուսելի Բելգիայի հրեական թանգարանի ուղղությամբ ՝ սպանելով չորս մարդու:  Նրանցից երեքը ՝ իսրայելցի զույգը արձակուրդում և ֆրանսիացի մի կին, մահացել են դեպքի վայրում:  Չորրորդ զոհը ՝ թանգարանի բելգիացի աշխատակից, տեղափոխվել է հիվանդանոց, բայց վնասվածքներից մահացել է հունիսի 6-ին:  Մի շաբաթից մի փոքր պակաս ՝ 2014-ի մայիսի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում կասկածյալը ձերբակալվեց կրակոցների գործի կապակցությամբ:  Կասկածյալը Ալժիրի ծագմամբ 29-ամյա ֆրանսիացի Մեհդի Նեմուշն էր:  Երկրորդ կասկածյալը ՝ Նասեր Բենդերը, հայտնաբերվեց և ձերբակալվեց ավելի ուշ:

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ

 

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերը:

 

 

 Անվանում

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմականԱյրարատ աշխարհի  Արագածոտն  գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի,Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան։

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի  լիճը ։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական  գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապեսԱմբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավորաստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարցումյանը ։

 

Տրանսպորտ

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

 

Բնակչությունը և բնակավայրեր

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Քաղաքներ

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

 

Մարզկենտրոն Աշտարակ

Արագածի հարավ-արևելյան եզրափեշին՝ ծովի մակերևույթից 1175 մ բարձրության վրա, փռված է 11 եկեղեցիներով և 111 հուշարձաններով Աշտարակը։ Քաղաքի պատմության ուղին ձգվում է հազարամյակների միջով։ Թե երբ է այս բնակավայրը կոչվել Աշտարակ, հայտնի չէ։ Տեղանվան մեկնաբանման տարբեր փորձեր են կատարվել։ Համաձայն Գր. Ղափանցյանի՝ Աշտարակի անունն առնչում է սիրո և գգվանքի ասորական աստվածուհի Իշտար անվան փյունիկյան Աշտար արտահայտչաձևին։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Աշտարակին հարող բարձրություններում կան 4-5 հազարամյա, այսպես կոչված, պահակակետ-աշտարակներ (Մուղնի, Ուլատիտիկ)։ Հայ վիմագրերում աշտարակ է կոչվում անգամ խաչը (խաչքարը)՝ իբրև հավատի պատվար։

Հնում Աշտարակը մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Նկատի առնելով այս փաստը՝ տարածքային փոփոխություններ անելու ժամանակ մարզը կոչվեց Արագածոտն, իսկ Աշտարակ քաղաքը դարձավ ՀՀ Արագածոտն մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքն աչքի է ընկնում 1-3-հարկանի առանձնատներով, բնակելի ու հասարակական շենքերով։ Այստեղ պահպանվում են միջնադարյան ոճով կառուցված մի քանի առանձնատներ։

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ՝ 17.2 հազար մարդ) գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիսարևմուտք։ Քաղաքը հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը։ Աշտարակ-Ապարան ճանապարհին կառուցվել է 33 մ բարձրություն ունեցող խաչ, որը բաղկացած է 1 716 հատ փոքր խաչերից։ Փոքր խաչերը խորհրդանշում են հայ ազգի քրիստոնեության ընդունման 1 716 ամյակը(ամեն տարի մեծ խաչին ավելանում է ևս մեկ փոքր խաչ)։

Քաղաքը զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք։ Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է։ Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է։

Քաղաք Ապարան

Ապարան խոշորացված համայնքն իր մեջ միավորում է Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք,, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք բնակավայրերը։

Ապարանը (մինչև 1935 թ. կոչվել է Բաշ-Ապարան)՝ ըստ բնակչության թվաքանակի Արագածոտնի մարզի 2-րդ քաղաքն է։ Հայտնի է խմելու սառնորակ ջրով, զով ու առողջարար կլիմայով։ Ամառը մեղմ է և զով, ձմեռը ձյունառատ և խիստ է։ Ապարանի ներկայիս բնակչությունը 1828-30- ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Վանի և այլ վայրերից վերաբնակվածների սերունդներն են։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Ապարանում վերաբնակվեցին նաև ցեղասպանությունից փրկված հայերի շատ գերդաստաններ։ Ապարանը առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ) դար՝ Կասալա անվանումով։ Այն հնում կոչվել է Քասախ և եղել է Գնթունի նախարարությանը պատկանող Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ V-րդ դարում կառուցվել է Քասախի հռչակավոր բազիլիկ եկեղեցին, որը կանգուն է մինչ այսօր։ Անունը հավանաբար ծագում է հայերեն “ապարանք” բառից։ Ապարան անունը գործածական է 10-րդ դարից։ 1918 թ. մայիսի 23-29-ի Ապարանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը զորավար Դրոյի հրամանատարությամբ ծանր պարտության մատնեցին թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու (Սպիտակ) և Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երևան։

Ապարան քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ 6.1 հազար մարդ) մարզում մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Քասախ գետի ափին (Երևանից 60 կմ հեռավորությամբ)։ Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի արտադրությունն է։

Քաղաք Թալին

Թալինը Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է։ Թալինը Կամսարական հզոր իշխանական տոհմի ոստանն էր։

“Թալին” անվան առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են են Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանագրությունների ժամանակաշրջանին։ Այդ արձանագրությունները փաստում են. “Արտենի լեռան մոտ ծիպայան երիտասարդները սպանել են արքայական երկու հետախույզների”: Թովմա Արծրունին իր “Պատմություն Արծրունյաց տան” աշխատության մեջ փաստում է. “Ջաջուռը /Արծրունին/ վերցրեց նրան /Ենանոսին/ և կահ-կարասիով ու ամեն տեսակ պատրաստությամբ բնակեցրեց Արագածի կողմերը՝ Թալին անունով գյուղում։ Սա առաջինն է Բագրատունիների տոհմից, որը եկավ և բնակվեց Այրարատի նահանգի այս մասում”։

Այնուհետև Թալին անունը հիշատակում է հույն նշանավոր աշխարհագրագետ Պտղոմիեոսը՝ 2-րդ դարում։ Թալա կամ Թելինա անունը հետագայում կրկնվում է Ղևվոնդ Ալիշանի և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այլ երախտավորների գործերում։

Թալինի մասին առաջին հիշատակությունները մեզ տալիս են նյութական և հոգևոր մշակութային այն բազմաթիվ հուշարձանները, որոնք առատորեն սփռված են Թալինի ողջ տարածքում։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան մի շարք կառույցների մնացորդներ, բերդ-շեներ, կրոմլեխներ, դամբարաններ և որձաքարերով կառուցված բազմաթիվ կառույցներ։ Դրանք գտնվում են Հին ու Նոր Թալինների` Բազմաբերդի, Մաստարայի, Ծաղկասարի, Աշնակի, Արեգի, Դաշտադեմի և այլ բնակավայրերի տարածքներում։ Դրանց մեջ նշանավոր է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող Բերդաշենը` Գյուլակ-Թափան։

19-րդ դարի սկիզբներին Քաղենիի ավերակների հյուսիսային մասում առժամանակ բնակություն են հաստատում մի խումբ քոչվոր թուրքեր, որոնք իրենց բնակավայրը անվանում են Թուրքի Թալին՝ ի տարբերություն հարևանությամբ գտնվող Թալինի։ Երբ ռուսական զորքերը ազատագրում են Արևելյան Հայաստանը, հայ գաղթականների 50 ընտանիք Կարսից գալիս և վերաբնակվում է ավերակ Քաղենիում։ Բնակչության մեծ ներհոսք է կատարվում հատկապես 1915-1920 թվականներին, երբ Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայեր իրենց ապաստանը գտան Թալինում։ Թալինի տարածքը հարուստ է քրիստոնեական հնամենի կառույցներով։ Դրանց գլուխգործոցն է 7-րդ դարում Հովհաննես ճարտարապետի կողմից կերտված Վերին Թալինի եկեղեցին։

2011 թվականից Թալինի շրջանի Արտենի և Արագածավան գյուղերում զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը ՝ ներգրավելով երեխաներին և մեծահասակներին կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերում։ Հենց Հիմնադրամի աշխատանքի շնորհիվ է, որ Արտենիում ամբողջ դրույքով աշխատանքի հնարավորությւոն է ստացել գյուղի լոգոպեդը։

Թալին քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ՝ 4.3 հազար մարդ) գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին (Երևանից 65 կմ հեռավորությամբ)։ Քաղաքի տնտեսության հիմքը թանկարժեք իրերի արտադրությունն է։

Ինքնաստուգում

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը. ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար 1) ա–3, բ–4, գ–1, դ–2 2) ա–3, բ–2, գ–4, դ–1 3) ա–1, բ–3, գ–2, դ–4 4) ա–4, բ–1, գ–2, դ–3

1)
2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ. 1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ: 2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով: 3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում: 4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

2)

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ. 1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող լեռնաշղթաներով: 2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է Սև ծովի հարավային ափերի երկայնքով: 3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է: 4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

3)

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը. ա. Ջիլո 1. 3550 մ բ. Սիս 2. 4168 մ գ. Առնոս 3. 3937 մ դ. Քաջքար 4. 3925 մ 1) ա–4, բ–1, գ–3, դ–2­ 2) ա–1, բ–2, դ–4, դ–3­ 3) ա–2, բ–3, գ–1, դ–4 4) ա–2, բ–4, գ–1, դ–3

4)

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական մարզին. 1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի 2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի
6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ. 1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

2)

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում. 1) Փոքր Կովկաս 2) Հայկական հրաբխային բարձրավանդակ 3) Ներքին Տավրոս 4) Միջլեռնային գոգավորություններ:

1)

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն. 1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի 2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

4)

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն. 1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ 2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

3)

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր. 1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

 

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան Եփրատի հովտում. 1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի 2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

1)

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման. 1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի 2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման. 1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի 2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ. 1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս 2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ. 1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա 2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից ունեցած հեռավորության աճման կարգով. 1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա 2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած հեռավորության աճման կարգով. 1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա 2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման կարգով. 1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ 2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման կարգով. 1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա 2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները. 1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ 2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները. 1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ 2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

 

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը. ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան լեռնաշղթայի բարձր գագաթը բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային մասի գմբեթաձև լեռ դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ 1) ա–3, բ–4, գ–1, դ–2 2) ա–2, բ–4, գ–3, դ–1 3) ա–2, բ–3, գ–1, դ–4 4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը. ա. Քասաղ 1. Եղեգիս բ. Արփա 2. Գետիկ գ. Հրազդան 3. Գեղարոտ դ. Աղստև 4. Մարմարիկ 1) ա–4, բ–1, գ–2, դ–3­ 2) ա–3, բ–4, գ–1, դ–2 3) ա–3, բ–1, գ–4, դ–2 4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ. 1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է: 2) Որոտան գետն Արփայից երկար է: 3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է: 4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը. ա. Կապան 1. Ձորագետ բ. Աշտարակ 2. Արփա գ. Եղեգնաձոր 3. Ողջի դ. Ստեփանավան 4. Քասաղ 1) ա–2, բ–3, գ–1, դ–4­ 2) ա–2, բ–1, գ–4, դ–3­ 3) ա–3, բ–1, գ–2, դ–4 4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով. 1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան 2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան 3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան 4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման. 1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև 2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ. 1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա 3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ 4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ. 1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ 2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը. 1) Սիսիանի­ 3) Շիրակի 2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը. 1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի 2) Ապարանի 4) Արփի լճի

 

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը. 1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ 2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը. 1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր 2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1 Սիսիան ա. Աղստև
2 Աշտարակ բ. Փամբակ
3 3. Վանաձոր գ. Որոտան
4 Իջևան դ. Քասաղ 1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա 2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1 Դեբեդ ա. Գետիկ
2 Հրազդան բ. Շաքի
3 Աղստև գ. Ձորագետ
4 Որոտան դ. Գետառ 1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ 3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1․Դեբեդ ա. Գետիկ
2․ Աղստև բ. Քասաղ
3․ Արփա գ. Փամբակ
4․ Մեծամոր դ. Եղեգիս 1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ 2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1․ Որոտան ա. Վայքի
2․ Հրազդան բ. Արզնու
3․ Աղստև գ. Տաթևի
4․ Արփա դ. Իջևանի 1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ 3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ