Էյ ջան Հարենիք

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ, Ֆիբոնաչիի թվային շարքը

Թվաբանական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդին գումարած միևնույն թիվը:
Եթե {an}-ը թվաբանական պրոգրեսիա է, ապա ցանկացած n բնական թվի համար ճիշտ է հետևյալ բանաձևը՝  an+1=an+d (d  թիվը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի տարբերություն):
Պրոգրեսիայի n-րդ անդամը  a1  առաջին անդամով  և  d տարբերությամբ արտահայտվում է հետևյալ բանաձևով՝  an=a1+d(n1):  Թվաբանական պրոգրեսիայի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, իր նախորդ և հաջորդ անդամների միջին թվաբանականն է, այսինքն՝  an=an1+an, որտեղ n=2,3,4,...

Երկրաչափական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդ անդամը բազմապատկած զրոյից տարբեր միևնույն թվով: Եթե {an}-ը երկրաչափական պրոգրեսիա է, ապա ցանկացած n բնական թվի համար ճիշտ է հետևյալ բանաձևը՝   an+1=anq (q  թիվը կոչվում է երկրաչափական պրոգրեսիայի հայտարար): Պրոգրեսիայի n-րդ անդամը  a1 առաջին անդամի և  q  հայտարարի միջոցով արտահայտվում է հետևյալ բանաձևով՝   an=a1qn1: Երկրաչափական պրոգրեսիայի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, իր նախորդ և հաջորդ անդամների միջին երկրաչափականն է, այսինքն՝
an=an1an+1,  որտեղ n=2,3,4,...

Հատկություններ՝
Երկրաչափական պրոգրեսիայի անդամների լոգարիթմները (եթե որոշված են) կազմում են թվաբանական պրոգրեսիա։
Երկրաչափական պրոգրեսիայի առաջին n անդամների արտադրյալը կարելի է որոշել հետևյալ բանաձևով՝  ։

Ֆիբոնաչիի թվեր կամ Ֆիբոնաչիի հաջորդականություն, թվային հաջորդականություն, որում առաջին երկու թվերն են 0 և 1, իսկ յուրաքանչյուր հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին։ Հաջորդականության կոչվում է ի պատիվ միջնադարյան մաթեմատիկոս Լեոնարդո Պիզացու, ով հայտնի է եղել, որպես Ֆիբոնաչի։ Ֆիբոնաչիի թվային հաջորդականությունը տրվում է   գծային ռեկուրենտ եղանակով.  

Ֆիբոնաչիի թվային շարքի օրինակ է՝ Ոսկե հատումը, արևածաղիկը, ծառի ճյուղերը և փաթիլը։

Հատկություններ՝
Ֆիբոնաչիի թվերը ունեն շատ հետքրքիր հատկություններ։ .Այստեղ դրանցից մի քանիսն են. .Կասիննիի արժեքը . Fn+1F n-1 – F n 2 = (-1) n ։ Լրացման օրենքը F n+k =F k F n + 1 + F k – 1 F n Նախորդ հավասարությունից հետևում է F 2n = Fn(F n+1 + F n-1) Նախորդ հավասարությունից ինդուկցիայի միջոցով կարող ենք ստանալ որ Fnk միշտ բազմապատիկ է Fn-ին։ Ճիշտ է և փոխադարձ հետևյալ պնդումը. Եթե Fm-ը «кратно» Fn- ին, ապա m-ը «кратно»(պատիկ) է n-ին։ “НОД” հավասարություն։  Ինչ վերաբերում է Էվկլիդի ալգորիթմին, Ֆիբոնաչչիի թվերը ավելի հիանալի հատկություններ ունեն։ Նրանք ամենավատ ալգորիթմական մուտք գործվող թվերն են։

Հանրաքվեների դերը Հայոց պատմության մեջ:

Մեր պատմության երկու կարևոր ժամանակաշրջանում, ժողովուրդը համախմբվել և իր ձայնը, ցանկությունը լսելի է դարձրել ու հասել վաղուց երազած անկախությանը, Արցախի դեպքում՝ նաև միասնությանը։ Կարդացեք պատմական ակնարկները, ծանոթացեք հայոց պատմության կարևորագույն հանրաքվեներին։
Հղումներ՝ 
1․ https://elyasahakyan.wordpress.com/2020/09/21/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-21/ Հայաստանի Հանրապետության անկախ հռչակվելու մասին հանրաքվե
2․ https://elyasahakyan.wordpress.com/2020/09/27/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad-1988-1992%d5%a9%d5%a9%e2%80%a4/ Արցախի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու, անկախ հռչակվելու մասին հանրաքվե

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան)

հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

«Կղզի» մուլտֆիլմ

«Կղզի»  մուլտֆիլմը մի յուրօրինակ պատմություն է մի մարդու մասին, ով բախվել է աշխարհի անտարբերությանը, ագահությանը,հոգևոր արժեքների պակասին, այն նաև ինքնատիպ բողոք է  ընդդեմ կուսական բնության ոչնչացման, որի արդյուքնում ի հայտ են եկել բնապահպանական խնդիրները: Մուլտֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1973թվականին, սակայն այն շատ արդիական է հատկապես մեր օրերում:

  1.  Բնապահպանական ի՞նչ խնդիրներ տեսաք մուլտֆիլմում
  2. Գրել փոքրիկ վերլուծություն մուլտֆիլմի մասին՝ներկայացնելով բնապահպանական խնդիրներ
  3. Ամփոփմիչ մասում ներկայացրեք ձեր կարծիքը նշված խնդիրների արդիականության և լուծումների մասին:
  4. Այստեղ կային շատ բնապահպանական խնդիրներ, դրանցից են՝ աղբահանության, մեքենաների, նավերի ծխերը,նավթի խնդիրները։ Իմ կարծիքով նաև բնութագրվում էր մարդկային վերաբերմուքը: Իսկ ընդհանուր մուլտֆիլմը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։Աղբահանության խնդիրը լուծելու համար կարելի սահմանել տուգանք: Մեքենաների և գործարանների ծուխը նույնպես անհնար է վերացնել, եթե մեքենաները վերանան մարդիկ չեն կարողանա օրինակ քանապարհորդել: