Վրաստան

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ և ցեխային հանգստավայրեր: 

 Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային: Արևմուտքում այն ողողվում է Սև ծովի ջրերով: Վրաստանի տարածքը հիմնականում լեռնային է՝ դրա մեկ երրորդից ավելին ծածկաված է խիտ անտառներով: Հյուսիսում Ռուսաստանի հետ սահմանը անցնում Կովկասյան լեռնաշխթայի վրայով, որտեղ գտնվում են երկրի ամենբարձր կետերը, որոնցից ամենաբարձրը Շխարա լեռն է (5068 մ): Փոքր Կովկասի լեռնաշխթան անցնում է Վրաստանի հարավով, այստեղ ամենաբարձ կետը չի գերազանցում 3000 մետրը: Ընդհանուր տարածքը կազմում է 69,7 հազ. քառ. կմ:

Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերն են Բաթումին, Քոբուլեթին, Բորժոմին, Բախմարոն և Գուդաուրին: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում հիշարժավան վայրերի շարքում առանձնանում է Սուրբ Դավիթի անվան VI դարում կառուցված վանքը, ինչպես նաև V դարի կառույց Սիոնի տաճարը: Նաև անշուշտ, խորհուրդ ենք տալիք այցելել հայտնի վրաց թանգարանները, որոնք Ձեր առաջ կբացեն այս հյուրանընկալ ժողովրդի դարավոր պատմության էջերը:

Վրաստանը հայտնի իր հանքային ջրերով: Հանրապետության տարածքում կան թվով 22 հանքաղբյուրներ, որոնց մեջ առանձնանում են Բորժոմին, Զվարեն, Սաիռմեն, Նաբեղլավին, և ուրիշները: Վրաստանը մատակարարում է հանքային ջուր առավել քան 25 երկրներին:

 

Աշխատանքային պայմանագիր

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

 

 

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի ` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն ՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային պայմանները։ Դրանում պարտադիր պետք է նախատեսվի հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը և այլն։ Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ։ Այն կնքվում է նաև փորձաշրջան անցնող աշխատողների հետ (փորձաշրջանի ժամկետն առավելագույնը 3 ամիս է, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՝ մինչև 6 ամիս)։

 

Աշխատանքային պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին ՝ այն ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն, որպես կանոն, կնքվում է անորոշ ժամկետով ՝ բացառությամբ, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով ` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։

 

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։ Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ ՝ կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի ` աշխատանքի չներկայանալու դեպքերում։

Պայմանագիր

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։

Պայմանագրերի տեսակները տարբեր են։ Դրանցից են `

1. Հիմնական ու նախնական պայմանագիր

Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։

Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։

2. Հատուցելի ու անհատույց պայմանագիր

Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։