65 փաստ մարդու մասին

Դեպի գլխուղեղ եկող և գլխուղեղից դուրս եկող նյարդային ազդակները  տեղափոխվում են 76 մ/վ արագությամբ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի՞ պատճառով է, որ այդքան արագորեն  եք հակազդում շրջապատող երևույթներին, կամ ինչու՞ են ձեռքի մատները սկսում անմիջապես ցավել ձեռքը հարվածելուց հետո: Այդ ամենը ձեր մարմնի տարբեր հատվածներից գլխուղեղ գնացող գերարագ նյարդային ազդակների շնորհիվ է:

Գլխուղեղը աշխատում է նույնքան էլեկտրաէներգիայով, որքանով որ աշխատում է 10 վատտանոց լամպը: Գլխի վերևում պատկերված լամպը, որը սովորաբար կարելի է դիտել անիմացիոն նկարներում, այդքան էլ հեռու չէ իրականությունից: Գլխուղեղը, նույնիսկ երբ դուք քնած եք, ծախսում է նույնքան էլեկտրաէներգիա, որքան փոքրիկ լամպը:

Գլխուղեղի բջիջները կարող են պահել 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա, քան բրիտանական հանրագիտարանը: Գիտնականները այժմ փորձում են պարզել այդ ինֆորմացիայի ճշգրիտ քանակը: Նրանք կարծում են, որ գլխուղեղի հիշողության ծավալը պետք է լինի 3-ից 1000 տերաբայթի սահմաններում: Համեմատելու համար նշենք, որ օրինակ՝ Բրիտանիայի Ազգային Արխիվը, որտեղ պարունակվում է շուրջ 900 տարվա պատմություն, ընդամենը զբաղեցնում է 70 տերաբայթ ծավալ:

Գլխուղեղը օգտագործում է արյունաշրջանառություն թափանցած թթվածնի 20%-ը: Չնայած որ գլխուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի ընդամենը 2%-ը, այն օգտագործում է ավելի շատ թթվածին, քան օրգանիզմի մյուս օրգանները: Սրա պատճառով՝ գլխուղեղը դառնում է խիստ խոցելի թթվածնի անբավարարության ժամանակ:

Գլխուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Տրամաբանորեն դուք երևի մտածում էիք, որ շնորհիվ բարդ շարժումների, հաշվարկների, խնդիրների և փոխհարաբերությունների, որոնք մենք իրականացնում ենք մեր աշխատանքային ժամերին, գլխուղեղը պետք է ավելի ակտիվ լինի, քան քնած ժամանակ: Գիտնականները դեռ կոնկրետ չգիտեն, թե ինչու, բայց  գլխուղեղը ակտիվորեն աշխատում է քնած ժամանակ:

Գիտնականները նշում են, որ որքան մեծ է ձեր I.Q.-ն, այնքան ավելի շատ եք դուք երազներ տեսնում: Սակայն մի մտածեք, թե դուք մտավոր հետամնաց եք, եթե չեք կարողանում հիշել ձեր երազները: Մեզնից շատերը չեն կարողանում հիշել երազների մեծ մասը, այն դեպքում, երբ երազների միջին տևողությունը ընդամենը 2-3 վայրկյան է:

Նեյրոնները շարունակում են աճել մարդու կյանքի ընթացքում: Տարիներ շարունակ գիտնականները և բժիշկները կարծում էին, թե նյարդային բջիջները չեն կարող աճել կամ վերականգնվել: Չնայած որ այս ամենը տեղի չի ունենում ինչպես մարմնի մյուս օրգանների հյուսվածքներում է, նեյրոնները, այնուամենայնիվ, աճում են կյանքի ընթացքում:

Տեղեկատվությունը տարբեր տեսակի նեյրոններով տեղափոխվում է տարբեր արագությամբ: Բոլոր նեյրոնները միմյանց նման չեն: Մեր օրգանիզմում կան տարբեր տեսակի նեյրոններ, որոնցով ազդակը կարող է փոխադրվել 0,5 մ/վ-ից մինչև 120 մ/վ արագությամբ:

Գլխուղեղն ինքը ցավ չի զգում: Չնայած որ գլխուղեղը համարվում է «ցավի կենտրոնը», որի միջոցով դուք զգում եք ցավը երբ օրինակ կտրում եք  մատը, կամ այրում մաշկը, գլխուղեղն ինքը ցավային ընկալիչներ չունի և չի կարող ցավ զգալ: Սա չի նշանակում, սակայն, որ ձեր գլուխը չի կարող ցավել: Գլխուղեղը շրջապատված է տարբեր տեսակի հյուսվածքներով, նյարդերով, արյունատար անոթներով, որոնք շատ զգայուն են ցավի նկատմամբ և կարող են ձեզ մի լավ գլխացավ պարգևել:

Գլխուղեղի 80%-ը կազմված է ջրից: Գլխուղեղը գորշ, կոշտ զանգված չէ, որը դուք տեսնում եք հեռուստատեսությամբ: Կենդանի գլխուղեղը վարդագույն է, փափուկ՝ շնորհիվ արյունատար անոթների և հյուսվածքում պարունակվող ջրի մեծ քանակության:

Դեմքի մազերը աճում են ամենաարագը: Եթե սափրվելուց 5 ժամ հետո ձեր դեմքին արդեն մազեր են երևում, դուք երևի այս փաստին լավ ծանոթ կլինեք: Ապացուցված է, որ եթե տղամարդը չսափրի իր մորուքը, այն ամբողջ կյանքի ընթացքում կաճի շուրջ 9 մետր, որն ավելի երկար  է, քան կետադելֆինը:

Ամեն օր մարդը կորցնում է 60-100 մազ: Մազերի կորուստը, կախված սեզոնից, հղիությունից, հիվանդությունից, դիետայից և տարիքից, շատ տարբերվում է:

Կանանց մազերի տրամագիծը մոտ երկու անգամ ավելի փոքր է, քան տղամարդկանց մազերի տրամագիծը: Գուցե դա տարօրինակ հնչի, բայց տղամարդկանց մազերն ավելի կոպիտ են, քան կանանց մազերը: Մազի տրամագիծը տատանվում է նաև կախված ռասայից, որի պատճառով որոշ տղամարդկանց մազերը շատ գեղեցիկ են թվում:

Մարդու մեկ մազը կարող է պահել մոտ 100 գրամ, որը երկու կոնֆետի քաշ է: Սա Ռապունցելի հեքիաթն ավելի իրական է դարձնում, եթե հաշվի առնենք, որ մարդն ունի հարյուր հազարավոր մազեր:

Ամենաարագ աճող եղունգը միջնամատի վրա է: Իսկ ամենից արագն աճում է դոմինանտ ձեռքի միջնամատի եղունգը: Դեռևս անհայտ է, թե ինչու, բայց եղունգի աճը կապված է մատի երկարությունից, ամենաերկար մատի եղունգն ամենաարագն է աճում, իսկ ամենակարճ մատի եղունգը՝ ամենադանդաղը:

Մարդու 1 սմ քառակուսի մաշկի վրա նույնքան մազ կա, որքան շինպանզեի մաշկի 1 քառ. սմ.-ի վրա: Մարդիկ զուրկ չեն մազերից, ինչպես առաջին հայացքից թվում է: Մենք ունենք բազմաթիվ մազեր, բայց մեծամասնության վրա այն չի երևում, որովհետև մազերը շատ բարակ են և փոքր:

Շիկահերները բոլորից ավելի շատ մազերն ունեն: Ասում են, թե նրանք ավելի շատ են ուրախանում, դրա համար էլ ավելի շատ մազեր ունեն: Մազերի գույնը նաև ցույց է տալիս, թե որքան խիտ է մազածածկույթը մաշկի վրա: Մարդը միջինում ունի 100 000 մազապարկ, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ կյանքի ընթացքում ընդունակ է ստեղծել շուրջ 20 մազ: Շիկահերները միջինում ունեն 146 000 մազապարկ, այն դեպքում երբ սևահերները ունեն 110 000-ը: Իսկ նրանք, ովքեր ունեն շագանակագույն մազեր, միջինում ունեն 100 000 մազապարկ, իսկ կարմրահերները՝ 86 000:

Ձեռքի մատների եղունգները աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքի մատների եղունգները: Նկատած կլինեք, որ ձեռքի մատների եղունգները ավելի հաճախ եք կտրում: Միջինում,  ձեռքերի և ոտքերի մատների եղունգները աճում են ամիսը 2-25 սմ:

Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած որ մարդիկ ամեն օր մազեր են կորցնում, մազերի կյանքի տևողությունը բավականին երկար է, իհարկե եթե դրանք վնասված չեն:

Դուք պետք է կորցնեք ձեր գլխի մազերի 50%-ից ավելին, որպեսզի դա տեսանելի դառնա ուրիշներին:

Մարդու մազերը դժվար են քայքայվում: Բացի մազերի ջերմակայունությունից, դրանք նաև շատ դժվար են քայքայվում: Մազերը չեն կարող քայքայվել ցրտից, եղանակի փոփոխությունից, ջրից կամ այլ բնական ազդակներից և նաև կայուն են շատ թթուների և կոռոզիա առաջացնող քիմիական նյութերի նկատմամբ:

Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:

Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:

Ստամոքսում եղած թթուն բավականաչափ ուժեղ է բարակ մետաղյա թիթեղի կտորը լուծելու համար: Դա չի նշանակում, սակայն, որ դուք կարող եք այն համտեսել, որովհետև քայքայման պրոցեսը շատ երկար և դժվար է տեղի ունենում:

Մարդու օրգանիզմում կա 96 000 կմ արյունատար անոթ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, Երկրի շուրջը մեկ պտույտը ընդամենը 40 000 կմ է, այսինքն՝ անոթները կարելի է երկու անգամ պտտել Երկրի շուրջը:

Ստամոքսի ներքին պատը փոխվում է 4 օրը մեկ: Ստամոքսի պատի բջիջները շատ հեշտ քայքայվում են ստամոքսի ուժեղ թթուների ազդեցությամբ: Նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են փաստել, թե ինչքան ցավոտ է լինում, երբ այդ թթուները թափանցում են ստամոքսի պատից ներս:

Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Թոքերում կան հազարավոր բրոնխեոլներ և փոքրիկ, խաղողի հատիկներին նմանվող ալվեոլներ: Վերջիններս պատված են մանրադիտակային չափերի մազանոթներով: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:

Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա պատճառն այն է, որ կանայք սովորաբար չափերով ավելի փոքր են, քան տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց սիրտը աշխատում է տարբեր կերպ, հատկապես երբ վնասվել է, օրինակ ինֆարկտ են ունեցել: Բուժումները, որոնք ազդում են տղամարդկանց վրա, տարբեր կերպ են ազդում կանանց վրա:

Գիտնականները հաշվել են լյարդի շուրջ 500 ֆունկցիաներ: Մարդիկ սովորաբար իրենց լյարդի մասին չեն մտածում, բացառությամբ այն դեպքի, երբ գիշերը չափից դուրս շատ են խմում: Լյարդը մարդու օրգանիզմի ամենաշատ աշխատող և ամենամեծ գեղձն է: Լյարդի ֆունկցիաների մեջ են մտնում՝ լեղու արտադրությունը, արյան կարմիր գնդիկների քայքայումը, սպիտակուցների սինթեզը, դետոքսիֆիկացիան և այլն:

Աորտայի տրամագիծը համարյա հավասար է սովորական խողովակի տրամագծին: Մարդու սիրտը միջինում ունի երկու բռունցքի մեծություն, աորտայի չափսերը նույնպես տպավորիչ են: Աորտան այդքան մեծ է, քանի որ այն թթվածնով հարուստ արյուն է մատակարարում մարմնի բոլոր բջիջներին:

Մարդու ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, քանի որ ձախ հատվածում գտնվում է սիրտը: Մարդկանց մեծ մասին եթե խնդրեք նկարել թոքեր, նրանք երկու թոքը միմյանց շատ նման կնկարեն: Սակայն իրականում ձախ թոքն ավելի փոքր է, որը պայմանավորված է սրտի անհամաչափ տեղադրությամբ:

Դուք կարող եք հեռացնել ձեր ներքին օրգանների մի մասը, բայց կենդանի մնալ: Մարդը կարող է կենդանի մնալ ստամոքսի, լեղապարկի, լյարդի 75%-ի, աղիների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի հեռացման դեպքում: Չնայած որ այդ դեպքում մարդը իրեն այդքան էլ լավ չի զգա, բայց օրգանների բացակայությունից չի մահանա:

Մակերիկամները փոխում են իրենց չափերը կյանքի ընթացքում: Մակերիկամները, որոնք գտնվում են երիկամների վերին հատվածում, պատասխանատու են սթրեսային հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոլի արտադրության համար: Պտղի յոթերորդ ամսում մակերիկամները համարյա ունեն երիկամների մեծությունը: Նորածնի մոտ մակերիկամները սկսում են փոքրանալ, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ծերերի մոտ այս գեղձերը այնքան փոքր են, որ հազիվ են նկատելի:

Փռշտոցը ունի 45 մ/վ արագություն: Քանի որ օդը դուրս է գալիս օրգանիզմից շուրջ 45 մ/վ արագությամբ, այդ պատճառով հնարավոր չի լինում աչքերը բաց պահել փռշտալիս:

Իսկ հազը ունի 25 մ/վ արագություն: Այս արագության պատճառով է, որ հիվանդության տարածման սեզոնին, մանրէները, վիրուսները շատ արագ տարածվում են սենյակով մեկ:

Կանայք թարթում են աչքերը մոտ երկու անգամ ավելի շատ: Մարդը 1 րոպեում աչքերը թարթում է միջինում 13 անգամ:

.  Լցված միզապարկը ունի գնդակի չափեր: Միզապարկում միջինում տեղավորվում է 400-800 քառ. սմ հեղուկ, բայց մարդիկ արդեն 250-300 քառ. սմ-ից հետո սկսում են իրենց անհարմար զգալ:

Մարդու մեզի 95%-ը ջուր է:

Ոտնաթաթի վրա կան ավելի քան 500 000 քրտնագեղձեր, որոնք օրական կարող են արտադրել ավելի քան 500 մլ քրտինք: Այսպիսի քրտնարտադրության դեպքում նշանակություն չունի, թե ինչպիսին են ձեր սպորտային կոշիկները: Սովորաբար տղամարդկանց մոտ քրտնագեղձերն ավելի ակտիվ են, քան կանանց մոտ:

Կյանքի ընթացքում մարդը արտադրում է բավարար թուք՝ երկու լողավազան լցնելու համար: Թուքը ունի մեծ նշանակություն բերանի խոռոչում ընթացող մարսողության պրոցեսում, այն նաև պաշտպանում է բերանի խոռոչի պատը:

Մարդը օրական միջինում 14 անգամ օրգանիզմից հեռացնում է գազերը: Եթե դուք մտածում եք, թե երբեք այդպիսի բան չեք անում, դուք սխալվում եք, քանի որ համարյա ամեն ոք դա անում է օրական մի քանի անգամ: Մարսողության պրոցեսում առաջանում են գազեր, որոնք վնասակար են օրգանիզմի համար և պետք է ինչ-որ կերպ դուրս գան:

Ականջածծումբը օգտակար է լսողության համար: Շատ մարդիկ մտածում են, թե ականջածծումբը զզվելի և անօգտակար զանգված է, բայց իրականում այն կարևոր է լսողական ապարատի համար: Այն պաշտպանում է ներքին ականջը բակտերիաներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից: Այն նաև մաքրում և պաշտպանում է լսողական անցուղին:

Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:

Մարդկանց համարյա թե մեկ երրորդը կրում է ակնոցներ: Ակնոցները և կոնտակնային լինզաները շատ տարածված են այն աշխարհում, որտեղ բնակչության համարյա կեսը ունի տեսողության խնդիրներ: Թույլ տեսողությամբ մարդկանց քանակը ավելի է շատանում տարիքի մեծացման հետ:

Եթե ինչ-որ մի բան թուքը չի կարողանում լուծել, դուք դրա համը չեք զգա: Որպեսզի ինչ-որ քիմիական նյութ «համ» ունենա, անհրաժեշտ է, որ այն լուծվի թքի մեջ: Եթե չեք հավատում, փորձեք չորացնել լեզուն և ինչ-որ բան համտեսել:

Կանայք ունեն ավելի լավ հոտառություն, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել ցիտրուսային բույսերը, վանիլը, դարչինը, սուրճը: Գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանք կազմում են երկրի բնակչության 2%-ը:

Մարդը կարող է հիշել 50000 տարբեր հոտեր: Չնայած որ շների հոտառությունը չափից դուրս ավելի լավն է, դա չի նշանակում, որ մարդու հոտառական զգայությունը անօգուտ է: Մարդիկ կարող են ճանաչել բազմաթիվ հոտեր, ինչպես նաև հիշել դրանք:

Քիչ աղմուկը առաջացնում է աչքի բբի մեծացում: Հենց սրա պատճառով է, որ վիրաբույժները, ժամագործները և այն մարդիկ, ովքեր կատարում են երկարատև կենտրոնացված աշխատանք,  նույնիսկ մի փոքր աղմուկից չեն կարողանում կենտրոնանալ:

Ամեն մարդ ունի յուրօրինակ հոտառություն, բացի երկվորյակներից: Նորածինները կարողանում են տարբերել իրենց մոր, ինչպես նաև մի քանի այլ մարդկանց հոտը: Այդ հոտերը մի մասը պայմանավորված է գենետիկորեն, իսկ մի մասը կախված է շրջապատող միջավայրից, սննդից և անձնական հիգիենայի պարագաներից, որոնք ստեղծում են յուրահատուկ հոտ յուրաքանչյուր մարդու համար:

Մահացած մարդու այրումից հետո մնում է մոտ 4 կգ մոխիր: Մարդու մարմնին հիմնական զանգված տվողը բջիջներում առկա ջուրն է: Դրա համար էլ դիակը այրելիս այդքան քիչ մոխիր է առաջանում:

Մահից հետո եղունգները և մազերը չեն շարունակում աճել:

Արդեն 60 տարեկանում մարդիկ կորցրած են լինում իրենց համային պտկիկների կեսը: Ծերերը մասամբ կորցնում են իրենց համային զգայությունը, և որոշները գտնում են, որ նրանց ավելի ուժեղ համային զգայություն է պետք՝ ճաշատեսակները իրականում գնահատելու համար:

Ծնվելուց հետո աչքերը մնում են նույն մեծության, իսկ ականջները և քիթը երբեք չեն դադարում աճել: Փոքրիկների մեծ աչքերը ամբողջ կյանքի ընթացքում ունենալու են նույն չափերը: Իսկ նրանց քիթն ու ականջները աճելու են ամբողջ կյանքի ընթացքում: Հետազոտողները ցույց են տվել, որ այդ աճը ընթանում է 7 տարի շրջաններով:

60 տարեկանում տղամարդկանց 60 և կանանց 40 տոկոսը խռռացնում է: Եթե դուք երբևէ չեք կարողացել քնել, քանի որ ինչ-որ մեկը խռռացնում էր, դուք կպատկերացնեք, թե որքան է այդ ձայնը բարձր: Միջինում խռռոցը ունենում է 60-80 դեցիբել հզորություն:

Երեխաների գլուխը ունի մարմնի երկարության մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլուխը ունի մարմնի երկարության միայն 1/8-ը: Սրանից կարելի է ենթադրել, որ գլխի մեծությունը կյանքի ընթացքում այդքան արագ չի փոփոխվում, որքան մարմնի մնացած մասերի մեծությունը:

Երկուշաբթի օրը ինֆարկտների հավանականությունն ամենամեծն է: Եվս մի պատճառ երկուշաբթիները ատելու համար: Շոտլանդիայում 10 տարի տևած հետազոտությունը ցույց է տալիս, որ երկուշաբթի օրերին 20% ավելի շատ մարդիկ են մահանում ինֆարկտից: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը շաբաթվա վերջում ունեցած չափից դուրս զվարճանքի և աշխատանքի գնալու սթրեսի արդյունքն է:

Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:

Սովորական արևայրուքը շատ ուժեղ վնասում է արյունատար անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ արևայրուքից հետո 4-15 ամիս է պետք ամբողջությամբ վերականգնվելու համար: Դրա համար մի ալարեք պաշտպանական քսուքներով ծածկել մաշկը, երբ հաջորդ անգամ դուրս գաք արևոտ եղանակին:

Հիվանդությունների շուրջ 90%-ը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: Եթե դուք ունեք սթրեսներ առաջացնող աշխատանք, ապա այն բացի ձեզ ամեն օր հոգնեցնելուց, կնպաստի նաև ձեր մոտ դեպրեսիայի, արյան ճնշման բարձրացման, սրտային անբավարարության և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը:

Գլխատվելուց հետո մարդը շուրջ 15-20 վայրկյան պահպանում է իր գիտակցությունը: Կտրված գլխում բավարար արյուն է լինում՝ գիտակցությունը մի քանի վայրկյան պահպանելու համար:

.  Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն՝ 43 մկան: Փաստորեն ժպտալն ավելի հեշտ է. այն մարդիկ, ովքեր խոժոռվել և տխրել են երկար ժամանակ, գիտեն, թե որքան է դա հոգնեցնում դեմքը:

Նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

Առավոտյան մենք մոտ 1 սմ ավելի բարձր ենք, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու և այլ գործողությունների հետևանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մենք մի փոքր ավելի կարճ ենք լինում:

Օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: Չնայած որ դուք լեզվով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց իր չափերի համեմատ այն ամենաուժեղ մկանն է: Ամեն անգամ երբ դուք ուտում եք, կուլ տալիս կամ էլ խոսում, դուք օգտագործում եք ձեր լեզուն, դրա համար օրվա ընթացքում այն շատ հոգնում է:

Մարդու օրգանիզմի ամենաամուր և ամենադժվար ջարդվող ոսկրը ստորին ծնոտն է:

10 փաստ Երկրագնդի մասին

1.Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը:

2.Երկրի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այն գրեթե 500 հրաբուխ ունի աշխարհով մեկ: Երկրի մոտ 80%-ը հրաբխային հողից է:

3.Երկիր մոլորակը Ծիր Կաթինի միակ մոլորակն է, որտեղ տեկտոնային պլատֆորմներ կան:

4.   Մեր օրը բաղկացած է 24 ժամից, սակայն կանխատեսվում է, որ մոտ 250 միլիոն տարի անց օրերը կերկարեն մոտ մեկ ու կես ժամով: Սրա պատճառն այն է, որ Երկիրն ավելի դանդաղ կպտտվի իր առանցքի շուրջ:

5. եղանակների հերթագայումը կապ չունի Երկրի` Արևից ունեցած հեռավորության հետ: Սա կախված է նրանից, թե ինչպես է մոլորակն իր առանցքի վրա թեքված: Ներկայումս այս թեքությունը կազմում է 23.4 աստիճան: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում թեքության աստիճանը կփոփոխվի:

6.Երկրի կեղևը գտնվում է 3,700 մղոն դեպի իր կենտրոնը գտնվող հատվածում: Նրա կեղևը կազմված է երկաթից և նիկելից:

7.Լուսինը միակ երկնային մարմինը չէ, որ պտտվում է մեր մոլորակի շուրջ: Որոշ աստերոիդներ ևս պտտվում են մոլորակի շուրջ:

8.Առաջին անգամ Երկիր մոլորակը տիեզերքից նկարել են 104 կմ բարձրությունից 1946 թվականին: Լուսանկարչական ապարատը, որով տիեզերքից լուսանկարահանել են Երկիրը, ստեղծվել է Հոլիդեյի կողմից: Իսկ ահա առաջին գունավոր լուսանկարը արվել է 1967 թ.-ին:

9.Երկիրը գտնվում է Արեգակից 150 միլիոն կմ հեռավորուտյան վրա: Լույսը մեր մոլորակ հասնում է 8 րոպե 15 վայրկյանում:

10.Եթե գոլորշացնենք երկրի բոլոր ջրերը, ապա բոլոր օվկիանոսների եվ ծովերի աղերը երկրի վրա 150 մետրանոց շերտ կկազմեն: