Երրորդ օրը քոլեջում

Առավոտյան արթնացա ժամը 8:00-ին, պատրաստվեցի և շտապեցի քոլեջ: Երբ արդեն բոլորս հավաքվել էինք այնտեղ, եկավ ընկեր Մարիամը և նրա հետ միասին գնացինք ոսկեգործության և քանդակի դպրոցներ: Այնտեղ ծանոթացանք քանդակների հետ, նաև տեղի ունեցավ փոքրիկ խաղարկություն, որտեղ խաղարկվում էին коллаж-ներ: Խաղարկությունը կատարվում  էր հետևյալ կերպով, բոլորին բաժանվում էին փոքրիկ թղթիկներ, որոնց վրա նշված էին թվեր: Սեղանին մոտեցավ մի երեխա և սկսեց վերցնել շրջված թղթերից մեկը և բարձրաձայնել այն: Եթե իր բարձրաձայնած թիվը համնկնում էր, ինչ-որ մեկի մոտ գտնվող թղթիկի թվին ապա նա հաղթում էր, և ստանում անվճար коллаж:

Մուտք ճամբար օր 2

Այսօր իմ 2-րդ օրն էր քոլեջում։ Առավոտյան ժամը 10-ին լինելով արդեն քոլեջում ընկեր Մարիամի հետ շրջեցինք կրթահամալիրի հաստատություններում։ Արեվելյան դպրոց-պարտեզ, Մայր դպրոց, Գեղարվեստ, Ագարակ։ Այս ամենի հետ մեկտեղ շրջեցինք նաեվ Սարալանջով, որտեղի տնկիները գրեթե 1 տարեկան էին։ Ագարակում ծանոթացանք ձիերի եվ նրանց անունների հետ (Գեներալ, Ջենի, Մաշա, Խզբզ)։ Ձիերից բացի այնտեղ կաին նաեվ գեղեցիկ 4 շներ, այնուհետեվ առաջանալով տեսանք կրթահամալիրի թոնիրը։ Հետո նստեցինք, հանգստացանք եվ զրուցեցինք ընկեր Մարիամի հետ։ Նաեվ նշեմ, որ հաստատություններում շրջելիս եղանք նաեվ Ոսկեգործության եվ քանդակի դպրոցում։ Ոսկեգործության դպրոցում մեզ ուսուցիչը ծանոթացրեց ինչ է իրենից ներկայացնում ոսկերչությունը, իսկ քանդակի դպրոցում շրջեցինք եվ հիացանք քանդակներով։ Հետո միասին բարձրացանք քոլեջ, որտեղ մի փոքր ընդմիջելուց հետո՝ ընկեր Լիլիթի հետ ունեցանք շատ հետաքրքիր ժամեր։ Ընթերցեցինք շատ հետաքրքիր հեքիաթ։ Հեքիաթի անունն էր Ղուշ-Փարին։ Հեքիաթն ավարտելուն պես սկսեցինք քննարկել այն։ Եվ ինձ դուր եկավ այն, որ մենք հեքիաթը ընթերցելուց չնստեցինք փակ լսարանում այլ բակում, խոտերի մեջ եվ ծառերի տակ։ Այսօր իմ օրվա մեծ մասը անցավ քոլեջում, բայց ես նույնիսկ չզգացի թե ինչպես գլորվեցին այդ ժամերը, քսնի որ շրջապատված էի սիրալիր եվ ժպտերես ուսուցիչներով։

Մուտք ճանբար օր 1

Այսօր իմ առաջին օր էր քոլեջում։ Մտնելով քոլեջ  իմ միջից դուրս եկավ  լարվածությունը և իմ առաջին օրը քոլեջում անցավ շատ հետաքրքիր։ Ընկեր Մարիամի հետ շրջեցինք քոլեջով և ծանոթացանք լսարաններին։ Մենք բոլորով նստեցինք լսարանում և սկսեցինք հերթով ներկայանալ։ Ներկայանալուց հետո ընկեր Մարիամը ներկայացրեց քոլեջը, կարգ ու կանոնը, ինչպես են անցնում դասաժամերը։ Հետո սկսեցինք խոսել ճանփորդություններից։ Ընկեր Մարիամը և մեր ավագ ընկերները պատմեցին թե ինչպես է անցնում ճամփորդությունները և ինչպիսի բնույթ են կրում։  Այնուհետև միասին գնացինք Գինու դպրոց։ Այնտեղ ընկեր Արտակը մեզ պատմեց գինու մասին, ներկայացրեց գինու պատրաստման եղանակը և պատմությունը։ Սովորեցրեց ինչպես օգտվել ճիշտ գինու բաժակից, ինչպես հասկանալ գինին լավ է,թե ոչ։ Որոնք են այդ փուլերը և այլն։ Հետո միասին բարձրացանք լսարան, որտեղ մեզ էր սպասում մեր ավագ ընկերներից մեկը և պետք է օգներ որպեսզի բացենք մեր աշխատանքային բլոգները։  Բլոգները բացելուց հետո միասին ընդմիջեցինք  և սովորեցինք ինչպես օգտվել մեր բլոգներից։ Տեղադրեցի իմ առաջին նյութը << Իմ մասին>>։ Առաջին օրը քոլեջում շատ տպավորիչ էր։ Հետո մենք հրաժեշտ տվեցինք միմյանց և դուրս եկանք քոլեջից լավ տպավորություններով։