1812-Ի ՊԱՏԵՐԱԶՄ

1812-ի պատերազմը տեղի է ունեցել(1812 թ. Հունիսի 18-ից 1815 թ. Փետրվարի 17-ը), հակամարտությունը տեղի է ունեցել միջև Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիաի ՝ Միացյալ Նահանգների ծովային իրավունքների խախտումների պատճառով: Այն ավարտվեց Գենտի պայմանագրի վավերագրերի փոխանակմամբ:

1812, Պատերազմ

 

Ի՞նչը հանգեցրեց 1812-ի պատերազմին:

Առևտրային սահմանափակումները, որոնք Բրիտանիայի պատերազմը ֆրանսիայի հետ ԱՄՆ-ին սրեց ԱՄՆ-ի հարաբերությունները երկու տերությունների հետ: Չնայած ոչ Բրիտանիան, ոչ էլ Ֆրանսիան ի սկզբանե չէին ընդունում մյուսի հետ առևտրի ԱՄՆ-ի չեզոք իրավունքները և պատժում էին ամերիկյան նավերին դա կիրառելու համար, Ֆրանսիան մինչև 1810 թվականը սկսել էր մեղմացնել իր անկախությունը այդ հարցում: Դա զուգորդվեց որոշների վերելքի հետ: ԱՄՆ-ում ֆրանսիամետ քաղաքական գործիչները և որոշ ամերիկացիների համոզմունքը, որ բրիտանացիները սահմանին անհանգստություն են առաջացնում ամերիկացի բնիկների շրջանում, հիմք դրեցին ամերիկա-բրիտանական պատերազմի համար: ԱՄՆ Կոնգրեսը պատերազմ հայտարարեց 1812 թվականին:

Կարդալ ավելին ստորև ՝ Պատերազմի հիմնական պատճառները Նապոլեոնյան պատերազմներ. Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և չեզոքները, 1800–02 Կարդացեք ավելին Նապոլեոնյան պատերազմներին Բրիտանիայի մասնակցության մասին:

 

Ինչպե՞ս ավարտվեց 1812 թվականի պատերազմը:

Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցությունները սկսվեցին 1814 թ.-ին: Բրիտանիան կանգնեցրեց բանակցությունները, քանի որ սպասում էր Ամերիկայում տարած հաղթանակի խոսքին, որը վերջերս լրացուցիչ զորքեր էր ներգրավել իր արևմտյան արշավում: Բայց լուրերը նրանց կորուստների մասին այնպիսի վայրերում, ինչպիսիք են Պլատսբուրգը, Նյու Յորքը և Բալթիմորը, Մերիլենդ նահանգը, զուգորդվում էին պատերազմը շարունակելու դեմ Վելինգտոնի խորհրդի դուքսի հետ, համոզեցին բրիտանացիներին ավելի անկեղծորեն հետամուտ լինել խաղաղությանը, և երկու կողմերն էլ ստորագրեցին Գենտի պայմանագիրը 1814 թ. Պատերազմի վերջին ճակատամարտը տեղի ունեցավ դրանից հետո, երբ բրիտանացի գեներալը, որն անտեղյակ էր խաղաղության պայմանագրից, հարձակվեց Նոր Օռլեանի վրա, որը ջախջախվեց:

Կարդալ ավելին ստորև ՝ Պատերազմի վերջին փուլերը և դրանց հետևանքները Նոր Օռլեանի ճակատամարտ Կարդալ ավելին Նոր Օռլեանի ճակատամարտի մասին:

Ի՞նչ դեր են ունեցել բնիկ ամերիկացիները 1812 թվականի պատերազմում:

Ամերիկացի բնիկները սկսել էին դիմադրել սպիտակ ամերիկացիների բնակեցմանը, մինչև 1812 թվականը: 1808 թվականին Շաունի եղբայրները՝ Տեկումսեն և Տենսկվատավան սկսեցին կուտակել միջտոհմային դաշնակցություն, որը բաղկացած էր բնիկ խմբերից Մեծ լճերի և Օհայո գետի հովտի շրջակայքում: 1812 թվականին Տեկումսեն խստացրեց իր հարաբերությունները Բրիտանիայի հետ ՝ սպիտակամորթ ամերիկացիներին համոզելով, որ բրիտանացիները անկարգություններ են հրահրում հյուսիսարևմտյան ցեղերի մեջ: Բրիտանական և միջտոհմային ուժերը 1812 թվականին գրավեցին Դեթրոյթը և մի շարք այլ հաղթանակներ տարան պատերազմի ընթացքում, բայց Տեկումսեն սպանվեց, և նրա համադաշնությունը ջախջախվեց Դետրոյտը հետ վերցնելուց հետո 1813 թվականին:

Մահմեդական ամիրայությունների առաջացումը Հայաստանում

Սելջուկյան սուլթանության մասնատման ընթացքում Հայաստանում ևս առաջացան բազմաթիվ մահմեդական իշխանություններ՝ ամիրայություններ, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին հայ ազատագրական շարժմանը:

Գանձակի ու Դվինի Շադդադյան ամիրաները, որոնք աջակցել էին սելջուկ-թուրքերին Այսրկովկասի նվաճման գործում, 1064թ. սուլթանից ստացան Անի քաղաքը: Անիում հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ: Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները, քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր: Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, XII դ., երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ:

Հայաստանի հյուսիս-արևելքում XII դ. կազմավորվեց Գանձակի ընդարձակ աթաբեկությունը: Այդ պետությունը պարբերաբար հարձակումներ էր գործում Արցախի հայկական իշխանությունների վրա, իսկ 1170թ. գրավեց Սյունիքի թագավորությունը: Սյունիքի Բաղաբերդ ամրոցում բարբարոսները ոչնչացրին ավելի քան 10 հազար հայերեն ձեռագիր:

Հարավային Հայաստանում ամենահզորը Շահ-Արմենների ամիրայությունն էր՝ Խլաթ կենտրոնով: Ինչպես ցույց է տալիս պետության անվանումը, նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: Ամիրայության սահմանների մեջ էին մտնում Արճեշ, Մուշ, Մանազկերտ քաղաքները: Շահ-Արմենները Հայաստանի ազատագրման անհաշտ թշնամիներից էին:

Մահմեդական փոքրիկ իշխանություններ կային նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դվինում, Կարսում, Կարինում, Խարբերդում ու նրանց շրջակա գավառներում: Այդ իշխանությունները մեծ ուժ չէին ներկայացնում, բայց հաճախ միանում էին խոշոր ամիրայությունների բանակներին և փորձում կասեցնել հայ-վրացական բանակների առաջխաղացումը:

Կարսի թագավորություն

Կարսի կամ Վանանդի թագավորություն, միջնադարյան ավատատիրական պետություն Հայկական լեռնաշխարհում 963-1065 թվականներին։ Հիմնադրել է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղ Ա-ն 963 թվականին։ Երկիրը կառավարել է Կարսի Բագրատունիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 10 000 քառ. կմ՝ Աբաս Ա-ի օրոք (984-1029)։

Պետության մայրաքաղաքն էր Կարսը։ Երբ 961 թվականին Աշոտ Ողորմածը Հայաստանի  մայրաքաղաքը տեղափոխում է նորակառույց Անի, Կարսը շարունակում էր մնալ հայոց մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում արաբական ամիրայությունները, Վանանդի արքաները համագործակցել են Վրաց Թագավորության ու Անիի շահնշահերի հետ։ 

11-րդ դարի կեսերին՝ Անիի թագավորության անկումից հետո, Կարսի թագավորությունը դառնում է նախ Բյուզանդական կայսրության ապա՝ Սելջուկյան սուլթանության մարզերից մեկը։ 1065 թվականին վերջին արքա Գագիկ Ա-ն հանձնում է իր տիրույթները Բյուզանդիային և տեղափոխվում Փոքր Ասիայի կենտրոնում գտնվող Կեսարիա  քաղաքը։

Լոռու թագավորություն

Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայականտիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենիտեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այսթագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:

Տաշիր-Ձորագետի թագավորությունը առեվտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի(Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:

 

Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինիգահակալության շրջանում: Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից իհաշիվ Ուտիքի և հյուսիսից Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռիբերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:

 

Գուրգեն Ա-ի մահվանից հետԿյուրիկյանների թագավորության թագը  ժառանգում է վերջինիսավագ որդին՝ Դավիթը ում հետ սկզբնապես գահակցում էր իր կրտսեր եղբայր Սմբատը։ Սակայննա որևէ կերպ չէր առնչվում իշխանավարման գործերի հետ, քանզի բոլոր տեսակիարտոնությունները բացառապես վերապահված էին Դավիթին, որն  հմտորեն էր տիրապետումպետական և ռազմական գործերին։ Դավիթ Կյուրիկյանին վիճակված էր դառնալու հայոցպատմության ամենանշանավոր գահակալներից մեկը։ Վերջինս Տաշիր-Ձորագետի թագըժառանգում է բավականին երիտասարդ տարիքում, թեպետև գահակալում է որպես հզոր արքա։

Վերլուծություն

 

Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայականտիտղոս է ստանում և 982թ. հիմք դնում Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենիտեղական Կյուրիկե անվան պատճառով ստանում է Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այսթագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:

Տաշիր-Ձորագետի թագավորությունը առևտրական  սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի(Թիֆլիս) և այլ քաղաքների հետ նաև  ակտիվորեն մասնակցել միջազգային տարանցիկ առևտրին:

 

Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Դավիթ Անհողինիգահակալության շրջանում: Նա մեծապես ընդարձակում է թագավորության տարածքը արևելքից իհաշիվ Ուտիքի և հյուսիսից Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռիբերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:

 

Գուրգեն Ա-ի մահվանից հետո Կյուրիկյանների թագավորության թագը  ժառանգում է վերջինիսավագ որդին՝ Դավիթը ում հետ  գահակցում էր իր կրտսեր եղբայր Սմբատը։ Սակայն նա որևէ կերպչէր առնչվում իշխանավարման գործերի հետ, քանզի բոլոր տեսակի արտոնություններըբացառապես վերապահված էին Դավիթին, որն  լավ  էր տիրապետում պետական և ռազմականգործերին։ Դավիթ Կյուրիկյանին վիճակված էր դառնալու հայոց պատմության ամենանշանավորգահակալներից մեկը։ Վերջինս Տաշիր-Ձորագետի թագը ժառանգում է բավականին երիտասարդտարիքում, բայց  գահակալում է որպես հզոր արքա։

 

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը ստիպված եղան բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը:

Վերլուծություն

Ռուբինյան իշխանության ուժեղացման  խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Եվ անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը, հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը ուներ  առևտրաշահ քաղաքներ ու նավահանգիստներ և զբաղվում էր երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս  խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ է մտնում  Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:

Կոստանդինին հաջորդում է նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), նա շարժվելով դեպի հարավ, գրավում է Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացնում է Անաբարզան և դարձնում իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության են մատնում 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Թորոսին հաջորդում է նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ է լինում  Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը ստիպված են  լինում բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների լարված հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլում է Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողանում է հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավում է Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ է դարձնում։ Խաչակիրների և հայերի պայքարից փորձում  օգտվել սելջուկները: Նրանք արշավում և ավերում են երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարում է։ Հայտնվում է մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում է: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը։

Եզրակացություն

Կարծում եմ սխալ էր պատերազմել՝ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Սակայն ես խրախուսում եմ նաև Թորոս Ա-ի ծավալած գործունեությունը, նախ նա ամրացրեց Սիս և Անաբարզա քաղաքները, այնուհետև Գող Վասիլի հետ պարտության մատնեց Կիլիկիա ներխուժած սելջուկների։

Հարցեր

1․ Ինչպե՞ս ձեվավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը՝ Ռուբինյան իշխանատան (1080-1219) գլխավորությամբ: Ռուբինյան առաջին Մեծ իշխաններն էին Ռուբեն 1-ը (1080-1095), Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137), որոնց օրոք զգալիորեն ընդլայնվեցին, ինչպես նաև ամրապնդեցին Կիլիկյան Հայաստանի պետական սահմանները:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

2․ Ի՞նչ քայլեր է կատարել Ռուբեն 1-ը։

Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։

1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։

3․ Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կոստանտինը Խաչակրաց արշավանքների կազմակերպիչների հետ։

Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ը հայոց իշխանապետությունը ամպրապնդելու գործում։

Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

5․Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Լևոն 1-ը։

Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։

Առաջադրանքներ

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։
Աղանդավորների քարոզները սկսվեցին տարածվելը վաղ միջնադարում և դրանց պատմության մեջ առանձնանում էր պավլիկյան շարժումը: Պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար 719թ. գումարվեց Դվինի եկեղեցական ժողովը, որտեղ ասվեց, որ հավատացյալներին արգելվում է  հարաբերություն ունենալն ու խոսելը պավլիկյանների հետ: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:
2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։
Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր Վարդան Մամիկոնյանը (Վարդան Կրտսերը), ում միացավ նաև Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն: Նրանք հավաքել էին 10-հազարանոց բանակ և պարսից քաղաքականությունից դժգոհ վրացիներին ու աղվաններին, որոնց ուժը Բյուզանդիան ձգտում էր օգտագործել։ Նրանց միջև կնքվեց պայմանագիր։ Այսպիսով Բյուզանդիան հայտարարեց պարսիկների՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք 572թ. հարձակման անցան և Դվինում ջախջախեցին Սուրեն մարզպանի բանակը: Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին:
3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։
Երկու տերությունների միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար: Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի: Ի վերջո, Բյուզանդիան և Պարսկաստանը 591թ. հաշտություն կնքեցին, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև:
4․  Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։
Թեոդորոս Ռշտունին մարզպան, սպարապետ, զորավար և Հայոց իշխան էր։ Ռշտունին ամրացրել է հայոց բերդերն ու բանակը։ Նրա գահակալության ժամանակաշրջանում տեղի է ունեցել արաբների արշավանքը։5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։
Նպատակ
ն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։
Ընթացք և արդյունք- Արշավանքները տեղի էին ունեցել Արաբական խալիֆայության ստեղծման դարաշրջանում։ Արաբական թերակղզում դարեր շարունակ օազիսից օազիս թափառող ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և ստեղծում ժամանակի ամենահզոր պետությունը։ Այն մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պատմության ու մշակույթի վրա։ Արաբական արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը միավորվեցին Արմինիա կուսակալության մեջ:
6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

7-րդ դարի վերջում որոշեց հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը Մուհամեդի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամեդը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական Խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

Վարդանակերտի ճակատամարտում արաբական զորքը պարտություն կրեց։ Հայերը ապստամբություն բարձրացնելու նպատակով դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետաապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին, Վարդանակերտ ավանում, հայերը բանակ դրեցին և հարձակվեցին արաբական զորքի վրա, ովքեր իրենց հերթին ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Արաբական զորքը ցանկանալով Արաքս գետի վրայով փախուստի դիմել, սառույցի կոտրվելու հետ՝ խեղդվեցին։
8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)
703-705 թվականներին հայոց զինված ապստամբություններից հետո, արաբական արքունիքը ծրագրել է խարդախությամբ բնաջնջել արաբական տիրապետության հաստատմանը խոչընդոտող հայ նախարարական տոհմերին։ Արաբ զորավար Կասըմը 705-706 թվականներին խաբեությամբ իր մոտ է հրավիրել 1200 հայ ազնվատոհմիկների և, Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում փակելով, ողջակիզել։
9․Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։
10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։
Աշոտ Ա (820 – 890Գուգարք), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Ով ենք մենք և որտեղից ենք գալիս

Հայերն ունեն առանձնահատուկ գենետիկական ժառանգություն։ Մեր գենետիկական պատկերը ձևավորվել է դեռևս 4000 տարի առաջ՝ բրոնզե դարում, և մինչ այժմն մնացել է համեմատաբար անփոփոխ։ Հայրական գծով ժառանգության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Y քրոմոսով պայմանավորված գենետիկական խմբերը ձևավորվել են վաղ Նեոլիթում (մոտ մ․թ․ա․ 11,000 – 7,000 թթ)։ Ավելին, վերջերս իրականցված մեկ այլ հետազոտություն, որտեղ ուսումնասիրվել է միտոքոնդրիալ ԴՆԹ-ն,  ցույց է տվել, որ Հայկական լեռնաշխարհում առկա է առնվազն 8000 տարվա գենետիկական անընդհատություն։

Հայքի հիմնադիր արքա
Mkrtum Hovnatanian. Hayk Nahapet.jpeg

Արտաշեսյանների թագավորություն

մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը։

Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։

Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։

Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն, որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։

Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

 

Թագավորության ստեղծում և ամրացում

Արտաշեսյանների զինանշան՝ հովազին հոշոտող արծիվ

Հռոմեական հանրապետությունը վարում էր ծավալապաշտական քաղաքականություն և ցանկանում էր ծավալվել դեպի արևելք, սակայն դրան խանգարում էր Սելևկյան տերության գոյությունը։ Մ․թ․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Հռոմի և Սելևկյան տերության միջև տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ է տոնում և թուլացնում Սելևկյան տերությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնում են հայոց պետականությունը, իսկ Հռոմը անմիջապես ճանաչում է այն, քանի որ իր շահերից էր բխում Սելևկյան տերության թուլացումը և մասնատումը։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 188 թվականին Հռոմի և Սելևկյան տերության միջև կնքվում է Ապամեայի հաշտության պայմանագիրը։

Դառնալով հայոց թագավոր՝ Արտաշեսն անմիջապես սկսում է բարեփոխումներ իրականացնել։ Ըստ Ստրաբոնի՝ Արտաշեսը փորձել է իր իշխանության տակ ներառել բոլոր հայախոս երկրամասերը։ Այդ ժամանակ գոյություն ունեին չորս հայկական պետություններ՝ Արտաշեսյանների, Ծոփքի, Կոմմագենեի և Փոքր Հայքի թագավորությունները։ Մ․թ․ա․ 112 թվականին Փոքր Հայքի արքա Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, որից հետո անհնար է դառնում Փոքր Հայքի միացումը Հայաստանին, Իսկ Ծոփքի արքա Զարեհի մահից հետո՝ 163 թվականին Արտաշես Ա-ն փորձում է իր թագավորությանը միացնել Ծոփքը, սակայն անհաջողության է մատնվում։ Արտաշեսը իր թագավորությանն է միացնում Վասպուրականը և Կասպիական ծովեզրը (հետագայում՝ Փայտակարան), որոնք խլվում են Ատրպատականի թագավորությունից։ Վիրքից գրավվում է Տայք, Կղարջք, Գուգարք, խալիբներից և մոսխերից՝ Կարինը, Դերջանը, Եկեղյաց գավառը, իսկ Սիրիայից՝ Տմորիքը։ Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է «Հայաստանի մեծագույն մասի տիրակալ»։ Մ․թ․ա․ 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որի տեղը ընտրել է կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։

Aquote1.png Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Մեծամորը և Երասխը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր:

Երվանդունիներ

Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։

Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Ծագում

Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։

Ըստ Մեհրդադ Իզադիի, որն իր հերթին մեջբերում է Մովսես Խորենացուն, Երվանդունիները սերտ կապեր ունեին Մարաստանի ազնվականության հետ: Նա հիշատակում է Երվանդ թագավորի (ենթադրաբար Երվանդ Դ Վերջինի) կողմից Մուրացյաններից աջակցություն ստանալու փաստը, նշելով Մուրացյանների  մարական և հայկական ծագումը: Իր պարտությունից հետո, ըստ Խորենացու, Երվանդը նահանջել էր իր հայրենի երկիր ՝ «Էրուանդավան», որը հանդիսանում է Մարաստանի մեծագույն և սրբագւոյն լեռան՝ Հարավանդ կամ Հալվանդ/Ալվանդ անունի աղավաղված ձևը:

Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։

Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։

Երվանդունիների արքայացանկը

Պարույր ՆահապետՄ.թ.ա. Մոտ 600-570

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Արտավազդ մ.թ.ա. 300-280
  11. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Երվանդունիների թագավորության ներքին կյանքը

Տնտեսություն

Հնագույն հայկական պետությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը կամ թագավոր-սատրապը, (թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր անդրանիկ որդուն)։ Ինչպես Աքեմենյան Պարսկաստանում և Առաջավոր Ասիայի շատ երկրներում, նույնպես և հայոց պետությունում հողը պետության սեփականությունն էր։ Իսկ հողային ռենտան և պետական հարկը հանդես են եկել միաձուլված տեսքով։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։

Հայկական լեռնաշխարհը գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը, Վանի շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ։ Զարգանում էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը: Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը նպաստում էին անասնապահության զարգացմանը։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ:

Երվանդ Բ
Aquote1.png Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ… Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն:

– Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար
Aquote2.png

Պատմիչը հիշատակում է գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ։

Բեհիսթունի արձանագրության, Հերոդոտոսի և Քսենոփոնի աշխատությունների հաղորդած տեղեկություններից երևում է, որ հայերը վաղուց նստակյաց էին և նրանց հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Քսենոֆոնի այն վկայությունները, որ հայկական գյուղերում «պաշարեղենը շատ առատ էր», գյուղերը «լի էին բազում պաշարեղենով», ինքնին ապացուցում են, որ հայոց պետության տարածքում երկրագործությունը զարգացման բավական բարձր աստիճանի վրա էր։ Հայերը մշակում էին ցորեն, գարի, քնջութ, կտավատ և այլ ընդեղեններ։

Հայկական գյուղերի բնակչությունը, ինչպես երևում է Քսենոփոնի վկայություններից, կազմված էր տոհմացեղային կապերից կտրված, մենամուսնության և հայրական իրավունքի հիման վրա կազմված առանձին ընտանիքներից կամ ծխերից, որոնք միավորված էին տարածքային գյուղական համայնքներում։ Գյուղական տները, նրանց մեջ պահվող անասունները, կենսամթերքները, խմիչքները, տնային իրերը և այլն ընտանիքների կամ ազատ համայնականների մասնավոր սեփականությունն էին։ Երվանդունյաց թագավորությունում ազատ համայնականները շահագործվում էին կրկնակի կերպով։ Նրանք բնամթերքներով հարկեր ու տուրքեր էին վճարում ոչ միայն հայկական, այլև պարսկական պետությանը։ Բացի հարկերից ու տուրքերից, նրանք կատարում էին նաև շինարարական, փոխադրական և մի շարք այլ պարհակներ։ Համայնքի անդամներից հարկերի գանձումը կատարվում էր գյուղապետի կողմից։

Երվանդունիների թագավորությունում զարգացած էր այգեգործություն ու պտղաբուծություն։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ նահանջող հույները հայկական գյուղերի մեծ մասում գտել էին կարասների մեջ պահվող մեծ քանակությամբ սովորական, հին ու անուշահոտ գինիներ, չամիչ և այլ չոր մրգեր։ Բացի գինիներից, հայերը գիտեին պատրաստել նաև գարեջուր, քնջութի և կտավատի ձեթ, դառը նշի և բևեկնի յուղի օծանելիք, անուշահոտ յուղեր։

Ծոփքի Քսերքսես-Շավարշ թագավորի դրամը

Լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էր նաև անասնապահությունը։ Հայերը պահում էին խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, էշ, ուղտ և տնային թռչուններ։ Երկիրը հատկապես հարուստ և հռչակված էր ազնվացեղ ձիերով։

Հայկական լեռնաշխարհը հնուց ի վեր հայտնի էր ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի հանքերով և շինարարական քարատեսակներով՝ տուֆ, մարմար, որձաքար (բազալտ) և այլն։ Մետաղային և ոչ մետաղային հանածոները նպաստում էին զանազան արհեստների զարգացմանը։ Բանակի զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները պատրաստվում էին հմուտ արհեստավորների ձեռքերով։ Վերջիններս բացի բանակի կարիքները հոգալուց պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն)։ Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի նուրբ զարդեր պատրաստելու մեջ։ Մեծ զարգացում էին ապրել կաշեգործությունը և մանածագործությունը: Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր հարևան երկրներ։

Հայերի մոտ վաղուց կատարվել էր աշխատանքի հասարակական բաժանում. մասնագիտացված արհեստը բաժանվել է երկրագործությունից։ Հերոդոտոսի և Քսենոփոնի տարբեր վկայություններից հայտնի է, որ հայերը իբրև զենք օգտագործել են սրեր, դաշույններ, նետ ու աղեղ, կարճ ու երկար նիզակներ, երկսայր տապարներ, տեգեր, մեծ ու փոքր վահաններ, երկաթե կամ պղնձե լաքերով հյուսված սաղավարտներ, զրահներ և այլն։ Քսենոփոնը վկայում է, որ հայոց թագավորը ունեցել է թանկարժեք զարդեր և տնային կարասիներ, իսկ հույները Տիրիբազի վրանում գտել էին արծաթե ոտքերով կահույքներ և ըմպանակներ։

Բացի գրավոր այս տեղեկություններից, Էրեբունի ամրոցի շրջակայքում, Երզնկայում և այլ վայրերում հայտնաբերվել են արծաթից ու բրոնզից շինված, նախշերով, տարբեր կենդանիների՝ ձիու և հեծյալի, ցլի գլխի, թևավոր առյուծի, արծվի, քարայծի բարձրաքանդակներով գեղազարդված եղջերաբաժակներ, թասեր, գավաթներ, ամանների բռնակներ և այլն։ Ոսկուց շինված զարդերից գտնվել է ծայրերը առյուծակերպ մի մանյակ, իսկ Արմավիրում՝ մահիկաձև, գեղազարդված և շատ նուրբ կրծքազարդ։ Նշված փաստերը ապացուցում են, որ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում զգալի չափով զարգացած էին մետաղամշակությունը և նրա հետ կապված արհեստները, և որ հայերը ժառանգել և հիմնականում պահպանել էին մետաղամշակության այն խոշոր նվաճումները, որ ձեռք էին բերել ուրարտացիները։

Բաբելոնի «կախովի այգիներ»

Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են կավե ամաններ, կարասներ ու կճուճներ, ուլունքներ, կենցաղային իրեր և այլն։ Այս և այլ իրերը վկայում են զարգացած մանածագործության ու կավագործության մասին։ Բացի այդ, պատմիչները վկայություն են տալիս հագուստի մասին։ Հայկական ավագանին և զինվորները հագնում էին կարճ վերնազգեստներ, ճտքավոր կոշիկներ, իսկ գյուղացիները՝ տարբեր գույնի երկար զգեստներ և տրեխներ։ Հին հայերը կրում էին նաև սրածայր, սաղավարտանման և այլ ձևի գլխարկներ։

Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը: Նրա տարածքով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին։ Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արմավիր մայրաքաղաքն էր, ապա՝ նորակառույց Երվանդաշատը: Առևտրական ճանապարհն անցնում էր նաև երկրի հարավային նահանգներով։ Դրա մասին են վկայում Ծոփքի ու Կոմմագենեի արքաների հատած արծաթե ու պղնձե դրամները:

Հայոց երկրի և Բաբելոնի միջև Եփրատ գետի վրայով տեղի ունեցող առևտրի մասին մի հետաքրքիր տեղեկություն է պահպանվել Հերոդոտոսի մոտ։ Նա հայտնում է, որ Բաբելոնից առևտրականները գալիս էին հայերի երկիրը և այնտեղ գնում էին մեծ քանակությամբ գինի։ Այնուհետև նրանք տիկերով շրջապատված լաստանավեր էին պատրաստում, կարմիր կարասներով լցված գինին բեռնում էին նրանց վրա և Եփրատ գետի հոսանքով գալիս էին Բաբելոն։ Այստեղ գինին և լաստանավերի կմախքը վաճառելուց հետո տիկերը բեռնում էին գրաստներին և ցամաքային ճանապարհով, Եփրատ գետի ափով կրկին գալիս էին հայերի երկիրը։ Հակոբ Մանանդյանը ցույց է տվել, որ այդ միջնորդ առևտրականները ոչ թե եղել են հայերը, այլ ասորեստանցիները։ Այստեղից հետևում է, որ առևտրականները հայոց երկրում իրենց գնումները կատարել են ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով։ Առևտրի և արհեստադործության առաջին կենտրոնները քաղաքներն ու քաղաք-ամրոցներն էին, թեև ինչպես Արևելքի շատ երկրներում, այնպես էլ այդ ժամանակվա Հայաստանում քաղաքները դեռևս մեծ մասամբ ռազմավարչական կենտրոններ էին։

Ծոփքի Աբդիսար թագավորի դրամը

Սատրապական Հայաստանում գոյություն ունեցող առևտրի, առուծախի մասին կողմնակի վկայություններ կան նաև Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։

Aquote1.png Իր զինվորներին նա (Կյուրոսը) հրամայեց, որ ոչ ոքի հետ անարդար չվարվեն, և եթե հայերից որևէ մեկը հանդիպի՝ հայտնեն, որ անհանգիստ չլինեն և ասեն, որ ցանկացողները ծախու ապրանքներ բերեն ուր որ իրենք են գտնվելու, եթե նրանք կամենում են ծախել ուտելիք և կամ խմիչք:

– Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար
Aquote2.png

Մեջբերված այս վկայությունը ցույց է տալիս, որ Քսենոփոնը ևս ականատես կամ տեղյակ է եղել, որ Հայկական լեռնաշխարհի առանձին մասերում առևտուրը կատարվել է ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով, իսկ բնակիչները մթերքներ ու խմիչքներ են վաճառել զինվորներին։ Հայոց թագավորի ունեցած 3000 արծաթ տաղանդի կարողությունը և Հայաստանի երկու սատրապությունների տարեկան վճարած 600 տաղանդի հարկագումարը նույնպես կողմնակի կերպով ապացուցում են, որ հայոց պետությունը անծանոթ չի եղել այս դարաշրջանում դրամական տնտեսությանը։

Պեղումների շնորհիվ պահպանվել են մ.թ.ա. 6-4-րդ դարերին վերագրվող դամբարանային կառույցներ։ Վաղ հայկական ժամանակաշրջանի համար հատուկ են ինչպես առանձին, այնպես և խմբակային թաղումները։ Առաջինները, ինչպես վկայում են Թեյշեբաինի քաղաքի պեղումները, ձվածիր հատակագծով, քարից սարքված գերեզմաններ էին՝ ծածկված կեղծ թաղով։ Խմբակային թաղումների համար բնորոշ է մեծ չափերի սալերից կառուցված սալարկղը։ Հուշարձանների և առարկաների երկրորդ խումբն առնչվում է հասարակության վերնախավի հետ։ Նրա մեջ մտնում են մի շարք շենքերի մնացորդներ, գեղարվեստական մետաղագործության բազմաթիվ իրեր և այլ նյութեր>:

Մշակույթ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմացեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից։ Դրանք մեզ ծանոթ են պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից:

Էրեբունի. Արևելյան Հայաստանի ռազմաքաղաքական կենտրոնը

Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (օրինակ՝ Լճաշենում, Վանաձորում և այլուր)։ Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին։ Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում։ Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը։ Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց։ Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ:

Մ.թ.ա. 6-4-րդ դարերում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի։ Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից։ Արինբերդում (Թեյշեբաինի) պեղվել են հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակներ (մ.թ.ա. 5-րդ դար):

Նեմրութի դիցապաշտարան

Աքեմենյանների օրոք զարգացում է ապրում պալատական ճարտարապետությունը: Ուրարտական Էրեբունի քաղաքի միջնաբերդում հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։ Մ.թ.ա. 8-րդ դարում կառուցված ուրարտական տաճարի նախամուտքի սյունաշարի ընդյանումով (հավանաբար մ.թ.ա. 5-րդ դարի առաջին կեսերին) կազմավորվեց սյունազարդ դահլիճը։ Ի տարբերություն ուրարտական շենքի պատերի, որոնց ներքևի քարե մասի բարձրությունը 1,5-2 մ պակաս չէ, և որոնք օժտված են արտաքին խոշոր ելուստ-որմահեցերով, դահլիճի հավելված հատվածների պատերի քարե մասը ցածր է (0.54 մ), շարված է մաքուր տաշված վեմերից, իսկ որմահեցերը ավելի փոքր չափերի են։ Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների 5 շարք, ամեն մի շարքում 6-ական սյուն, որոնք կրել են դահլիճի հարթ ծածկը, ներսից, պատերի երկայնքով, ցածր նստարան էր ձգվում, որի հարավային մասում տեղադրված էր զոհասեղանը:

Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց հելլենիզմի ժամանակաշրջանը՝ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ: Երվանդունիների թագավորությունում հունարենը և հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները։ Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը։ Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը:

Կրոն

Հին հայերը պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը, ով հանդես է գալիս որպես հսկա որսորդ։ Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, ով ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով (Օրիոնի համաստեղություն):

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը: Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել։ Նա մեռնող և հարություն առնող աստված է, ով ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում։ Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է։

Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, ով բազմիցս փրկել էր Հայոց աշխարհն արհավիրքներից։ Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը, որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է։ Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, ով ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից: Հին դիցարանից նորին անցումը տեղի է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ դարերի սահմանագծում։ Դա կապված էր Աքեմենյան պետության հետ, երբ ընդունվում է զրադաշտականությունը: Նոր աստվածները, որ հին դիցարանում մինչ այդ զբաղեցնում էին երկրորդական տեղ, այժմ սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը։

Որպես գերագույն աստված՝ Հայկին փոխարինում է Արամազդը: Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքի արարիչը, ով բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց։ Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ, որոնցից գլխավորը Արևմտյան Եփրատի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր։ Ի դեպ, այստեղ էր գտնվում հայոց թագավորների դամբարանը։ Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր: Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին: Անահիտն անվանվել է նաև ՈսկեհատՈսկեմայր, քանզի միակն էր, ում նվիրված արձանը ոսկեձույլ էր։ Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում։ Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի։ Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին։ Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը, ով Արեգակի և կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը։ Տիր աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը։ Վանատուրը հյուրընկալության աստվածն էր:

Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը: Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին։ Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ։ Այսպես՝ Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլլոնի հետ և այլն: Հայկական մեհյաններում դրվեցին հունական աստվածների արձանները։ Ազգային աստվածությունների պաշտամունքը շարունակվում էր, մինչդեռ հունական աստվածները շուտով մոռացվեցին: