Իրական թվեր

Բնական կոչվում են այն թվերը, որոնք առաջանում են հաշվելիս կամ նման առարկաներ համարակալելիս:

Բնական թվերի բազմությունը նշանակում են N տառով:

 

Բնական թվերը, նրանց հակադիր թվերը և զրոն կազմում են ամբողջ թվերի բազմությունը՝ Z:

 

Ամբողջ թվերը և դրական ու բացասական կոտորակային թվերը կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը:

Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են Q տառով:

 

Պարզ է, որ՝ N⊂Z⊂Q:

Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ կարելի է ներկայացնել p/q տեսքով, որտեղ p-ն ամբողջ թիվ է, իսկ q-ն՝ բնական: 

Քանի որ ցանկացած m ամբողջ թիվ կարելի է գրել m/1 տեսքով, ապա այն ռացիոնալ թիվ է, այսինքն՝ Z⊂Q

 

Այսպիսով, կարելի է ասել, որ ռացիոնալ թվերի բազմությունը բաղկացած է բոլոր ամբողջ թվերից և դրական ու բացասական սովորական կոտորակներից:

 

Ցանկացած վերջավոր տասնորդական կոտորակ՝ որպես սովորական կոտորակի մասնավոր դեպք, հանդիսանում է ռացիոնալ թիվ:

 

Օրինակ՝ 7 ամբողջ թիվը կարելի է գրել 7,0000… անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:

4,244 վերջավոր տասնորդական կոտորակը կարելի է գրել 4,244000…

անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:

 

5/11=0,454545…: Կարճ գրում ենք այսպես՝ 0,(45):

Աղպահանություն

Մեր միջավայրում շատ են բնության խնդիրները, այդ թվում աղպահանությունը եվ իմ կարծիքով դրա հիմնական պատճառը հասարակությունն է: Հիմնական խնդիրները կանաչ տարածքների ոչ ճիշտ բաշխումն է: Քաղաքում եվ քաղաքից դուրս շատ են աղպի խնդիրները: Իմ կարծիքով կառավարությունը կարող է զբաղվել այդ խնդրով, օրինակ աղպահանությունը ավելի շատ պետք է կազմակերպվի: Նաեվ կարող են տուգանք սահմանել աղպամանից դուրս աղպ թափելու համար եվ այդպես ավելի քիչ կլինի աղպը: