«Բորգման» ֆիլմի քննարկում

Այսօր տեղի ունեցավ ,,Բորգման,, ֆիլմի քննարկումը։ Ֆիլմը քննարկեցինք կովկասագետ Երվանդ Վարդանյանի հետ միասին։ Մենք նախապես դիտել էինք ֆիլմը։ Նշեմ որ, այս ֆիլմը համեմատած իմ մյուս դիտած ֆիլմերի, շատ տպավորիչ էր: Չեմ կարող պատմել ամբողջ ֆիլմը, սակայն մի-փոքր կպատմեմ ֆիլմի մասին: Ֆիլմը մի թափառականի մասին է, ում հաջողվում է փաղչել իրեն հետապնդողներից, հասնում է մի գյուղ, որտեղ ապրում էին հարուստ ընտանիքներ: Նա թակում է մի քանի դռներ խնդրելով ՝ որ թույլ տան նրան լողանալ այդ տանը, սակայն բոլորը մերժում են: Նա թակում է ևս մեկ դուռ, բայց այս անգամ նրան ոչ թե միայն մերժում են, այլ նաև ծեծի ենթարկում, որից հետո ՝Մարինան, ով այդ տան տիկինն էր, օգնում է թափառականին: Հենց այդտեղից էլ սկսվում է ամբողջ պատմությունը: Եթե չեք դիտել, ապա անպայման դիտեք այդ հրաշք ֆիլմը:😻♥️

Սպիտակ գառան երազը (քննարկում)

Այսօր մենք քննարկեցինք (Սպիտակ գառան երազը) ֆիլմը: Նշեմ որ ֆիլմը շատ հասարակ և պարզ է թվում, սակայն երբ քննարկում և հասկանում ես նրա իմաստը, հասկանում ես նաև նրա ասելիքը, խրատը: Ըստ իս այս ֆիլմը խոսում է մարդկային արժեքների և խղճի մասին:

Մի փոքր ներկացնեմ ֆիլմի բովանդակությունը: Սկսեցինք՝ ֆիլմի առաջին տեսարանն այն է, որ մի գյուղում զոհաբերության ժամանակ փոքրիկ գառնուկը երազ է տեսնում, իբրև նրան օգնում են, ցուցաբերում բժշկական օգնություն: Երբ նա ապաքինվում է, ամբողջ գյուղը գնում է նրան դիմավորելու, սակայն գառնուկը փաղչում է: Երբ գյուղացիներին հաջողվում է բռնել գառնուկին, նրան տանում և պահում են մյուս գառնուկների հետ, իսկ ֆիլմի վերջում կատարվում է ֆիլմի գլխավոր իրադարձությունը: Հովիվը վաճառում է երազկոտ գառնուկին:

Իմ կարծիքը՝ ֆիլմի վերաբերյալ:

Ես սկզբում էլ նշեցի, որ ինձ համար այս ֆիլմը խոսում է  մարդկային արժեքների և խղճի մասին: Բացատրեմ ինչու՝ քանի որ իմ կարծիքով հովվիվը վաճառում է ոչ թե գառնուկին, այլ  իր խիղճը, քանի որ ֆիլմում նա այնքան էր ցավում գառնուկի համար և հոգատար էր գառնուկի նկատմամբ, իսկ վերջում այն պոխեց գրոշների հետ:

Ամանորյա ֆիլմի դիտում «Հրաշք 34-րդ փողոցում»

 

Շքեղ տոնախմբության նախորեին, Գոհաբանության տոնի առթիվ կազմակերպվում է Մանհեթենի 34-րդ փողոցում Մեյսիզ հանրախանութի կողմից, այն ծերունին որը պետք է կատարեր Սանտա Կլաուսի դերը, հարբում է: Մի անցորդ ծերուկի էլ առաջարկում և համոզում են, որպիսի զբաղեցնի նրա տեղը սահնակի վրա : Ծերունին սիրվում է երեխաների կողմից և հանրախանութում աշխատանք է ստանում: Սակայն երբ նրան ղեկավարը ստիպում  է, երեխաներին հնացած խաղալիքներ վաճառել ծերուկը բարկանում է: Խանութի ղեկավարությունը որոշում է կայացնում հեռացնել աշխատանքից կամակոր ծերունուն: Նրանք մտափոխվում են այն ժամանակ, երբ իմանում են, որ ծերունու ազնվության համար հանրախանութը ձեռք է բերել նորանոր գնորդներ:  Պարզ է դառնում, որ ծերուկը իրեն համարում է իրական Սանտա Կլաուսը: Ծերուկի ոխերիմ թշնամի հոգեբույժը, կազմակերպում է նրա մեկուսացումը հոգեբուժարանում: Այժմ դատարանը պետք է որոշում կայացներ, արդյոք ծերուկը իրական Սանտա Կլաուսն է, թե ոչ:

Իմ կարծիքը

Իմ կարծիքով ֆիլմը նկարահանվել է, ազնվության, հավատի և չարության հիման վրա: Օրինակ եթե ծերուկը ազնիվ չգտնվեր երեխաների հանդեպ հանրախանութը նոր գնորդներ չէր ունենա: Սակայն կար նաև չարություն, որը մարմնավորում էր հոգեբույժը, կազմակերպելով ծերուկի մեկուսացումը: Արդյոք պետք է, որ նոր տարվան ընդառաջ մարդիկ ատեն, չարանան մեկը մյուսի հանդեպ: Չե որ տարին պետք է սկսել ուրախ և երջանիկ, ինչպես ասում են «Ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կշարունակես»:💕✨

Ֆիլմե դիտել եմ քույրիկիս հետ, նա նույնպես քոլեջի ուսանող է:

Քույրիկիս կարծիքը:

 

Նախագիծ

Այսօր ուզում եմ ձեզ պատմել իմ «ընտանիքի ֆիլմ» ֊ի մասին։
Նշեմ, որ մենք շատ ենք սիրում դիտել հայֆիլմեր։ Մոտավորապես շաբաթական ամենաքիչը 2 անգամ պարտադիր դիտում ենք։ Եթե անկեղծ ես և Հայրիկս շատ ենք սիրում դիտել մարտաֆիլմեր։ Այդպիսի ֆիլմերը ես և հայրս դիտում ենք գիշերը մոտավորապես ժամը 00։00֊ից մինչև 2։00, որից հետո քննարկում ենք միասին։ Եթե խոսեմ մեր ընտանիքի սիրելի ֆիլմի մասին, ուրեմն պետք է նշեմ մի քանի ֆիլմեր, քանի որ մենք չունենք կոնկրետ 1 առանձնացված ֆիլմ։ «Թթենի», «Մեր մանկության տանգոն», «Ոսկե ցլիկ», ահա մեր սիրելի ֆիլմերը։ Մի փոքր շեղվեմ թեմայից և պատմեմ, որ լինում են նաև դեպքեր երբ հայրս կամ մայրս տալիս են մի քանի ֆիլմի անուններ, որոնք չենք դիտել, և դիտելուց հետո մենք պետք է քննարկենք միասին։ Երբ ընտանիքով ֆիլմ ենք դիտում պետք է լինի կատարյալ լռություն, քանի որ հայրս ասում է, որ ֆիլմը պետք է դիտել հասկանալով, ոչ թե ուղղակի իրադարձություններին հետևելով։ 💖

 

Ֆիլմի քննարկում «Ոսկե Ցլիկ»

Այսօր ևս մեկ անգամ դիտեցի «Ոսկե Ցլիկ» հիանալի ֆիլմը, բայց այս անգամ քոլեջում:  Նույնիսկ չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եմ դիտել այս ֆիլմը: Եվ մենք բոլորով ընկեր Մարամի, ընկեր Լիլիթի և ռուսերենի ուսուցչուհի ընկեր Մարիամի հետ, քննարկեցինք ֆիլմի բովանդակությունը: Ֆիլմի հիմնական սյուժեն հետևյալն էր:

Ցեղական ցլիկին տիրանալը գերխնդիր է դառնում երկու մրցակից կոլտնտեսությունների համար։

Դերերում

Հետաքրքիր տեղեկություն

«Զահրումար, դավաճան հայվան» արտահայտությունը Արմեն Խոստիկյանի կատարմամբ դարձել է թևավոր:

 

ՖԻԼՄԱԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ( նախագիծ՝ ընկեր Մարիամ)

Տրվեց ֆիլմասերների անկյուն ակումբի մեկնարկը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, խնդրում եմ ծանոթանալ այս հղումով։ Այս շաբաթ ֆիլմադարանն առաջարկում է դիտել և քննարկել այս երկու ֆիլմերը՝ Քրիստոֆեր Նոլան «Սկիզբ»,       Ա․ Տարկովսկի «Հայելի»

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։

 

«Հայելի» ֆիլմն առանձնահատուկ տեղ է գրավում Անդրեյ Տարկովսկու արվեստում։ Ֆիլմ-խոստովանանք՝ անսովոր ոճով նկարահանված, ավանդական շարադրանքի օրենքներից դուրս։

Ֆիլմը նկարահանելու ընթացքում Տարկովսկին ասել է․ «Միակը, ինչի մասին հիմա կարող եմ վստահ պնդել, այն է, որ մեր կողմից այժմ նկարահանվող ֆիլմն ընդհանուր ոչինչ չի ունենալու ավանդական կինեմատոգրաֆի հետ՝ սյուժեի շարադրանքի և պատմության հիմքի վրա կառուցված։ Ֆիլմի մի քանի գործող անձինք պարզապես սովորական մարդիկ են՝ իրականության մեջ գոյություն ունեցող և մեծ էկրանին իրենք իրենց խաղացող․․․ Գործող անձինք պիտի խառնվեն, և պիտի լինեն պահեր, երբ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ով է․․․»։

Սիրելի սովորողներ,դասավանդողներ, եղեք ակտիվ,համարձակ։ Ֆիլմը դիտելուց հետո ձեր կարծիքը,միտքը,զգացմունքը հրապարակեք բլոգում և հղումն ուղարկեք էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am

Բլոգին կարող եք հետևել նաև Մեդիագրադարանի կայքից։