Աշխատանքային գործունեության հիմունքներ

Ոլորտի գործունեության ուսումնասիրություն:

Զբոսաշրջություն (տուրիզմ), մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։

Մի երկրի ներսում կատարվող ճանապարհորդությունները միավորվում են «ներքին (ազգային) տուրիզմ», երկրի սահմաններից դուրս կատարվողները՝ «արտաքին տուրիզմ» հասկացություններով։ Միջազգային տուրիզմն ու ազգային տուրիզմը գտնվում են փոխադարձ կապի ու պայմանավորվածության մեջ, շատ երկրներում ունեն ընդհանուր նյութատեխնիկական բազա և աշխատանքի միասնական ոլորտ։ Միջազգային տուրիզմն սկսել է զարգանալ տասնիներորդ դարի կեսին և մասսայական է դարձել XX դարի կեսից։ Աշխարհի հիմնական տուրիստական շրջանը Եվրոպան է։ Վերջին տասնամյակում յուրաքանչյուր տարի Իտալիա է այցելում ավելի քան 20 միլիոն արտասահմանյան քաղաքացի, Ֆրանսիա՝ մոտ 10 միլիոն, Շվեյցարիա՝ 8 միլիոն քաղաքացի։ Միջազգային տուրիզմի զարգացող կենտրոններ են դարձել Հարավսլավիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Բուլարիան։

Իմ մասնագիտական ոլորտը զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումն է։

Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների մատուցում մասնագիտությունը կարելի է սովորել պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև առանձին դասընթացների մասնակցելով։

Այդպիսի ուսումնական հաստատություններից են՝ 

– Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, քոլեջ

– Երևանի պետական հումանիտար – տեխնիկական քոլեջ

– Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ

– Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ

Դիլիջանի պետական քոլեջ

Գորիսի պետական քոլեջ

Տվյալ ոլորտում, որտեղ կարող ենք գտնել աշխատանք

Աշխատանք կարելի է գտնել զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններում։ Դրանցից է One Way Tour, Story Travel, Jermuk Travel, Nice Travel և նման կազմածերպությունները։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը 80.000 դրամ է, իսկ առավելագույնը 200.000 դրամ։

Այս ոլորտում առավել հայտնի է One Way տուրիստական գործակալությունը: Այն 2019 թվականին ճանաչվել է, որպես տարվա լավագույն տուրիստական գործակալություն:

Ես

Ես

Անհամբեր, աշխույժ, ընկերասեր, ներողամիտ:

Որն է իմ առաքելությունը:

Հասարակությանը պիտանի մարդ դառնալ:

Ում կամ ինչի եմ ես նման:

Ինչն է ինձ տխրեցնում:

Քաղցած լինելը:

Ինչն է ինձ վախեցնում:

Մթուցյունն ու մտերիմներիս կորուստը:

Ես ընկերներիս աչքերում:

Հասկացող, աշխույժ, անհամբեր:

Ինչն է ինձ ուրախացնում:

Մտերիմներիս և հարազատներիս երջանկությունն ու սեփական հաջողությունները: