Լանդշաֆտի բաղադրիչների կապերը

Բույսը և հողը միմյանց հետ կապված են նյութապես, բույսը հողից վերցնում է նրա կազմում գտնվող ազոտը, կալիումը, կալցիումը, ֆոսֆորը և այլ տարրեր՝ ջրի մեջ լուծված վիճակում:  Էներգետիկ կապերը նույնպես ցայտուն են արտահայտված: Այս պրոցեսի վրա ազդում է արեգակնային էներգիա, որը կուտակվում է բույսի մեջ:  Կուտակված էներգիան վերադառնում է նորից այրման միջոցով:

Բնության մեջ գոյություն ունեն նաև ինֆորմացիոն կապեր: Ինֆորմացիոն ասելով հասկանում ենք տեղեկության հաղորդում: Վերջին ժամանակներս այն ընդգրկում է նաև հատկությունների փոխանցումը:

Երկրաշարժից առաջ շատ կենդանիներ ընկալում են ինչ-որ ալիքներ և անհանգիստ են: Դա ինֆորմացիայի արգասիք է: Շատ կենդանիներ իրենց վարքով  հաղորդում են վտանգը:

Կարևոր մեխանիզմ է երկրահամակարգում բնության ինքնավերականգնումը: Յուրաքանչյուր լանդժաֆտ ունի որոշակի հավասարակշռություն, որը ձեռք է բերել միլիոնավոր տարիների ընթացքում:

Օրինակ՝ կայծակից ծառերն այրվում են, բայց մի քանի տարի հետո նոր ծառեր են աճում:

Բնության մեջ երբեմն տեղի են ունենում ուժեղ բռնկումներ, որոնց էությունը մինչև օրս պարզ չէ:

Օրինակ՝ եղել է առնետների և թիթեռների բռնկումներ: Բնության մեջ յուրաքանչյուր երևույթի բուռն զարգացումը պարունակում է, հետագայում այդ երևույթը կանգնեցնելու մեխանիզմ: Որով զսպվում են հետագա բռնկումները:

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: էջ 20

Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում:

Քարոլորտային շրջանառություն

Ամբողջ ցամաքից տարեկան քայքայվում են մոտավորապես 53 մլրդ նյութեր, որից 27 մլրդ- ը գետերի միջոցով հասնում է օվկիանոս: Այդպիսի նյութերից են սառցադաշտային մոբենները, քամիների միջոցով անապատներից տարած փոշին, ավազը: Քարոլորտային շրջանառությունն ունի 4 օղակ՝ հողահարում-տեղատարում, օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան, այստեղից նյութերի շարժում դեպի ցամաքային կեղև, այնտեղից վերելք դեպի երկրի մակերևույթ։

Ջրոլորտի շրջանառություն

Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է։ Օվկիանոսները անընդհատ շարժման մեջ են և այդ շարժումը ստեղծում են քամիները, և որոշ այլ գործոններ։ Գոյություն ունի ջրային 2 շրջանառություն՝ օդի միջով դեպի ցամաք – ցամաքից դեպի օվկիանոս, օվկիանոսում հոսանքների միջոցով։

Մթնոլորտի շրջանառություն

Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է, որի օգնությամբ է կատարվում մթնոլորտի շրջանառությունը։ Արևի ուժեղ ճառագայթների տակ հեղուկը գոլորշիանում է և քամու միջոցով տեղափոխվելով ավելի սառը շրջան՝ վերածվում է անձրևի, մառախուղի, ձյան կամ կարկուտի, որից հետո կրկին հասնում է ցամաք, հալվում է/հոսում է դեպի տաք շրջաններ և կրկին կատարում նույն շրջանառությունը։

Կենսաբանական շրջանառություն

Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնային է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ: Դրանում են մասնակցում հետևյալ նյութերը՝ ածխածին, թթվածին, օզոն, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ։

Էներգիայի շրջանառություն

Էներգիայի հիմնական մասը Արեգակն է, որի 2 միլիարդերորդ մասն է հասնում Երկիր մոլորակին։ Այստեղ ոչ միայն Արեգակն է էներգիայի շրջանառություն կատարում, այլև Երկրի խորքերում գտնվող ռադիոակտիվ տարրերը, որոնք տրոհվելուց նույնպես էներգիա են արտազատում։ Ինչպես նաև Երկրի սեղմման հետևանքով և մակընթացային ալիքներից առաջացող էներգիաները։

Լանդշաֆտային թաղանթներ

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

1․ Երկրաբանական հիմք
2․ Հողային բաղադրիչ
3․ Ռելիեֆ
4․ Կլիմա
5․ Ջրեր
6․ Կենսոլորտ
7․ Անթրոպոգեն

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

Լանդշաֆտագիտությունը կիրառում է մի շարք մեթոդներ, որոնք կապված են մեթոդաբանության հետ, սա էլ փիլիսոփայական կատեգորիա է, իսկ մեթոդը կոնկրետ միջոց որով պիտի ճանաչենք իրականությունը։

1)Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

Երևույթը կամ որևույթների համալիրը ամբողջովին ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ օրը մի քանի անգամ դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները։Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր ոն լինում։20-րդ դ․ վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ։Այդ համակարգը կոչվեց մոնիթերինգ։

2)Դաշտային հանույթի մեթոդ։

Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

3)Փորձագիտական մեթոդ։

Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։Օրինկա արհեստական անձրևը ուսումնասիրելու համար պետք է լվացված նյութը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։

4)Լաբորատոր մեթոդ։

Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

5)Համեմատական մեթոդ։

Այս մեթոդը լաըն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում։Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

6)Քարտեզագրման մեթոդ։

Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրազնում են և վերջնական տեսքի բերում։

7)Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը։
Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

8)Նկարագրական մեթոդ։
Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

9)Երկրաինֆորմացիոն մեթոդ։
Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

10)Գծանկարչական մեթոդ։
Երբեմն անհրաժեշտ է գծագրել, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկռրացումներ տալ։Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

11)Վերադրման մեթոդ(наложение):

Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դռպքում։

12)Երկրաֆիզիկական մեթոդ։
Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

13)Երկրաֆիզիկական մեթոդ։
Օր. ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում ՝ սևահողեր։Այստեղ օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը։Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

14)Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։
Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

15)Քանակական մեթոդ։
Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն։Քանակական տվյալները մշակելով ստանում ենք չափողականություն չունեցող գործակիցներ։

16)Մաթեմաթիկական մեթոդ։
Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։20-րդ դարում աշխարհագրությունը և լանդշաֆտագիտությունը դարձել են կառուցողական և կիրառական գիտություններ, ուստի ավելի շատ պետք է կապվեն մաթեմաթիկայի հետ։Ուսումնասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

17)Մոդելավորման մեթոդ։
Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ,տիպար։Մոդելը առարկայի պարզեցված տարբերակն է։Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։Մոդելավորումը կարող է լինել գրաֆիկական, նկարագրական, քարտեզագրական, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

18)Հաշվեկշռային մեթոդ։
Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19)Վիճագրական մեթոդ։
Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։

Պատասխանել հարցերին

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության ճյուղ է, որը ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

գ)Ինչ է լանդշաֆտը;,

Լանդշաֆտը աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։