Նախագիծ

Շվեյցարիայի մասին

Շվեյցարիան դաշնային հանրապետություն է։ Այժմյան սահմանադրությունը ընդունվել է 1999 թվականին։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է յուրաքանչյուր տարի ռոտացիայի կարգով Դաշնային խորհրդի կազմից։ Իշխանության գերագույն մարմինը Դաշնային ժողովն է։

Փաստեր Շվեյցարիայի մասին

1․Շվեյցարիայում կա 1,500 լիճ․ այս երկրում ուր էլ որ գնաս, քեզանից ամենաշատը 16 կմ հեռավորության վրա ջուր կա:

2․ Շվեյցարիայի տարածքի մոտ 70%-ը լեռներ են: Դրանցից 208-ի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակից 3,000 մետրը, իսկ 24 լեռներ անցնում են 4,000 մետրի սահմանը:

3․ Շվեյցարիայում էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը ստանում են հիդրոէլեկտրակայաններից:

4․ Նեսթլեն համարվում է Շվեյցարիայի ամենամեծ ընկերությունը: Այն հիմնադրվել է 1866թ.՝ գերմանացի փախստականի կողմից: Ներկայումս Նեսթլեն աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրող կոնցեռնն է:

5․ Շվեյցարական օրենքն արգելում է պահել մեկ ծովախոզուկ: Նրանք պիտի լինեն մինիմում երկուսը:

6․ Շվեյցարիայում տարեկան մոտ 100 տոննա կանեփ է սպառվում: Մարիխուանայի սպառման ցուցանիշներով Շվեյցարիան աշխարհում առաջատարներից է:

7․ Շվեյցարիայում պաշտոնապես գործում է «Anti Powerpoint» կուսակցությունը: Կուսակցության անդամները պայքարում են powerpoint-ով ստեղծված ձանձրալի պրեզենտացիաների դեմ՝ փորձելով դրանք ավելի հետաքրքիր ու բնական դարձնել:

8․ «Քացախով գուլպաները» համարվում են Շվեյցարիայում ամենատարածված ջերմիջեցնող միջոցը:

9․ Շվեյցարիայում գործում է աղբի վերամշակման բավականին բարդ և խիստ կանոնակարգ: Շվեյցարացիները ինքնուրույն խանութներ են վերադարձնում դատարկ ապակե և պլաստիկե տարաները, ինչպես նաև՝ հին ու դատարկ մարտկոցները: Շաբաթական մեկ օր «թուղթ հանձնելու» օր է:

Տեսարժան վայրեր

Շվեյցարական ազգային թանգարան
Թանգարանի շենքը կառուցվել է 1898 թվականին էլէկտիկական ոճով, ճարտարապետ Գուստավ Գուլլեմի կողմից։
Թանգարանի մշտական ցուցադրություններն այցելուներին ներկայացնում են Շվեյցարիայի պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանի հավաքածուն տեղակայված է չորս հարկերում` առաջինում տեղակայված են նյութական մշակույթի նախապատմական և վաղ պատմական շրջանի հուշարձանները, երկրորդում` Շվեյցարիայի պատմությանը նվիրված պատկերասրահը, երրորդ և չորրորդ հարկերում `ցուցանմուշներ, որոնք պատմում են շվեյցարացիների կենսակերպի, ինչպես նաև զինանշանների հավաքածուի մասին։

Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան

1977 թվականին «Ալբերտ Այնշտայնի միությունը» Այնշտայնի բնակարանը վերածել է թանգարանի, որտեղ բնօրինակ միջավայրը վերստեղծվել է կահույքով, առարկաներով, տարբեր փաստաթղթերով, գրվածքներով, դիմանկարներով և լուսանկարներով։

Ժնևի շատրվան

Առաջին անգամ շատրվանը կառուցվել է 1886 թվականին։ 1891 թվականին ի պատիվ Շվեյցարիայի համադաշնության 600-ամյակի շատրվանը կառուցվեց քաղաքում՝ ընդհանուր տեսանելիությամ համար։


Հին քաղաք, Բեռն

Հին քաղաքը գտնվում է Աարե գետի ոլորանում գտնվող բլրին, որը հետագայում դարձել է Բեռնի պատմական կենտրոնը։ 15-րդ դարում քաղաքի հին մասում կառուցվել են կամարաշարեր, իսկ 16-րդ դարում շատրվաններ։

1983 թվականից Բեռնի պատմական մասն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Բիրզեկ ամրոց

12-րդ դարում ներկայիս ամրոցի տեղում արդեն գոյություն է ունեցել ամրաշինական կառույց։ Սակայն այդ մասին հավաստի տեղեկություն չկա։

Ներկայիս ամրոցի պատմությունը սկսվել է նրանից, որ 12-րդ դարի երկրորդ կեսից Ֆրոբուրգի կոմսերը ձգտել են ընդլայնել իրենց տարածքը հարավային Զիսգաու տարածաշրջանում։ Որպես հակաքայլ՝ Բազելի եպիսկոպոս Լյուտոլդ ֆոն Ռյոտելն 1239 թվականին Նիդերմյունստեր վանքի կողքին բլուր է գնել՝ ամրոց կառուցելու համար։ Եպիսկոպոսի հրամանով արդեն 1243-1244 թվականներին սկսել են կառուցել Բիրզեկ ամրոցի քարե ամրությունները։


Հայտնի ուտեստներ

Ֆոնդյու

Պանրի ֆոնդյու, որը բաղկացած է Emmental-ից և Gruère-ից, օգտագործվում է առանձին, միասին կամ հատուկ տեղական պանիրների հետ, որոնք հալեցնում են սպիտակ գինու մեջ՝ համեմված սխտորով և կիտրոնի հյութով: Ճաշատեսակին ավելացնում են թարմ աղացած պղպեղ, մշկընկույզ, կարմիր պղպեղ, քիրշ։ Հաճախ ավելացվում են նաև ավանդական տեղական համեմունքներ: Հյուրերը շրջապատում են փրփրացող ֆոնդի գավաթը և երկար պատառաքաղներով հացի կտորները թաթախում են տաք խառնուրդի մեջ: Հացի փոխարեն կարելի է օգտագործել խնձոր, տանձ, խաղող, երշիկեղեն, խաշած խոզապուխտի խորանարդիկներ, ծովախեցգետիններ, առանց կորիզների կորզած ձիթապտուղ, խաշած կարտոֆիլի մանր կտորներ։

Գալեթ-Բրետան

Որքան էլ զարմանալի թվա, գալեթն ավելի հին պատմություն ունի, քան նրբաբլիթը: Այն ստեղծվել է Բրետոնում, որտեղ շատ դժվար է ցորեն աճեցնել և շատ ավելի հեշտ է աճեցնել հնդկաձավար: Հետագայում հնդկաձավարին ավելացրել են մի փոքր շաքար և ալյուր: Այդպես ստացվում է շատ համեղ գալեթ, որը կարելի է փորձել Ֆրանսիայում մասնագիտացված սրճարաններում:

Շուկրուտ-Էլզաս

Շուկրուրտը էլզասյան խոհանոցի ավանդական ուտեստ է, որը ստացվում է կաղամբի բնական ֆերմենտացիայի միջոցով: Շուկրուտը մատուցվում է որպես խավարտ մսի և ձկան հետ, ինչպես նաև գարեջրի և էլզասյան սպիտակ գինու հետ:

Ֆուա գրա-Ֆրանսիա

Ֆուա գրան, թերևս, ֆրանսիական ամենապոպուլյար ուտեստն է ամբողջ աշխարհում: Ֆուա գրան հանդիսանում է Ֆրանսիայի մշակութային և գաստրոնոմիկ սեփականությունը:

Էսկարգո կամ բուրգունդյան խխունջներ-Բուրգունդիա

Էսկարգոն բուրգունդյան խոհանոցի, ինչպես նաև ամբողջ ֆրանսիական գաստրոնոմիայի ավանդական ուտեստն է: Բուրգունդյան խխունջները սուրբծննդյան ընթրիքի և յուրաքանչյուր տոնի պարտադիր ուտեստն է:

 

Севан

Севан – крупнейшее высокогорное пресноводное озеро на территории стран СНГ. Длина природного водоем составляет 75 км, а максимальная глубина – около100 метров. Отдых на Севане – отличная возможность совместить приятное времяпровождения на пляже с осмотром местных достопримечательностей. На берегу озера находятся такие историко-культурные памятники, как монастыри Севанаванк и Айриванк. Здесь же можно увидеть уникальное кладбище хачкаров Норатус. Комфортные условия по невысоким ценам вы сможете найти в местных отелях и небольших гостиницах, располагающихся вдоль береговой линии. Приехав на Севан обязательно попробуйте местную форель, приготовленную на углях, это вкуснейшее блюдо определенно того стоит

 

Սևանը ԱՊՀ երկրների ամենամեծ ալպիական քաղցրահամ լիճն է։ Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը՝ մոտ 100 մետր։ Սեւանում հանգիստը հիանալի հնարավորություն է լողափում հաճելի ժամանցը համատեղելու տեղական տեսարժան վայրերի տեսարժան վայրերի հետ: Լճի ափին կան այնպիսի պատմամշակութային հուշարձաններ, ինչպիսիք են Սևանավանքի և Այրիվանքի վանքերը։ Այստեղ կարելի է տեսնել Նորատուսի եզակի խաչքարերի գերեզմանոցը։ Դուք կարող եք գտնել հարմարավետ պայմաններ ցածր գներով տեղական հյուրանոցներում և ափի երկայնքով գտնվող փոքր հյուրանոցներում: Հասնելով Սևան՝ անպայման փորձեք տեղական ածուխի իշխանը, այս համեղ ուտեստը միանշանակ արժե։

Երեկ

Առավոտյան արթնացել եմ ժամը 7:00

Ժամը 9:00 եկել եմ քոլեջ

ժամը 3:50 դուրս եմ եկել քոլեջից

4:30 տանն էի արդեն

4:40 ճաշել եմ

5:00 հեռախոս

5:30 եղբորս տարել եմ պարապմունքի

ժամը 6:00արդեն տանն էի

8:00 գնացի ընկերներիս հետ զբոսնելու

10:00 տանն էի

ժամը 10:30 երկար խոսեցի հայրիկիս հետ

ժամը 11:00 գնացի խանութ

ժամը 11:05 եկա տուն

11:30 ընթրեցի

ժամը 12:00 հեռախոս

12:30 լոգանք

ժամը 1:00-2:00 գնացի քնելու:

 

 

 

Как я повёл новогодний каникулы

Այս տարի ամանորը անցկացրեցի ընտանիքիս հետ:  Երբ եկավ ժամը տասներկուսը բոլորս վերձրեցինք բաժակները և շնորհավորեցինք միմիյանց: Ամանորի հաջորդ օրը մենք գնացինք մեր գյուղ, տատիկիս և պապիկիս մոտ: Ես արձակուրդը անցակցրեցի գյուղում: Գյուղում իմ ամանորյա օրերը անցան հրաշալի:

В этом году я встретил Новый год с семьей. Когда было двенадцать часов, мы все подняли бокалы и поздравили друг друга. На следующий день Нового года мы поехали в нашу деревню поздравить бабушку и дедушку. Отпуск я провел в деревне. Мои дни в деревне были замечательными и очень быстрыми.💖✨

Հետաքրքիր առօրյա, հրաշալի գյուղում։

Բարև ձեզ, այսօր ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես է անցնում իմ օրը գյուղում։ Նախապես ասեմ, որ ամառվա գրեթե մեծ մասը անցկացնում եմ գյուղում։ Առավոտյան արթնանում եմ  ժամը 9։00-ին հավաքում սենյակս և գնում լոգարան ինձ կարգի բերելու։ Այնուհետև իջնում եմ մեր փոքրիկ տնակը, որտեղ տատիկս մեզ է սպասում նախաճաշը պատրաստած։ Նախաճաշում ենք և անցնում աշխատանքի։ Տատիկիս օգնում եմ տնային գործերով, իսկ պապիկիս այգին խնամելով։ Նշեմ, որ մենք ունենք մեծ այգիներ, գեղեցիկ ծաղկանոց, բանջարանոց, խաղողի վազեր, խնձորի և ծիրանի այգիներ և մի քանի կեռասի ծառեր։ Աշխատանքը ավարտում եմ ժամը 13։00-ին և գնում ճաշելու։ Ճաշելուց հետո փոքր ինչ հանգստանում եմ, քնում, երաժշտություն լսում։ Արթնանում եմ և ըմպում սառը թեյ պատրաստված մեր այգու անանուխից, թարմանում և գնում տատիկիս և պապիկիս հետ զրուցելու։ Զրուցում ենք տարբեր թեմաներից։ Լսելով պատմություններ մեր նախնիների մասին, զրուցելով գյուղի մասին, անցկացնում ենք հետաքրքիր ժամանակ։ Հետո գնում եմ այգին խնամելու, որտեղ առանձնացնում եմ ավելորդ խոտերն ու պապիկիս ասում, որ միյացնի կաթիլային համակարգը։ Նաև մոռացա նշել, որ մինչ ոռոգելը բանջարանոցից հավաքում եմ բանջարեղեն և կանաչեղենը։ Այս ամենը անելուց հետո գնում եմ հանգստանալու, այնուհետև պապիկիս հետ գնում եմ միրգ հավաքելու։ Այս ամենից հետո շատ եմ հոգնում, գնում եմ լոգարան և ինձ կարգի բերելուց հետո դուրս եմ գալիս պատշգամբ։ Այդ ժամին այնտեղ բացվում է գեղեցիկ տեսարան։ Այնտեղ ես լիարժեք հանգստանում եմ, և խմում տաք թեյ։ Այսքանն անելուց հետո ես գնում եմ իմ սենյակ և քնում։ Մարդիկ կան, ովքեր գնում են ամառանոց հանգստանալու և ոչինչ չեն անում։ Բայց շփվելով հողի հետ և տեսնելով բնության գաղտնիքները, ես ավելի եմ հանգստանում և ստանում շատ մեծ բավականություն։ Մոռացա նշեմ, որ երեկոյան ժամերին գնում ենք խանութ և գնում մեզ անհրաժեշտ իրերը։ Ահա, թե ինչպես են անցնում իմ ուրախ և հանգիստ օրերը գյուղում։