Դեպի Ուրցաձոր

Օր առաջին

Այսօր ամսի 6-ն  է և ես ուղևորվում եմ եռօրյա ճամփորդության`դեպի Ուրցաձոր։ Գնում ենք քոլեջի խմբով։ Ճամբարն  իրականացվում է  «Սեբաստացիներ» կրթական  և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ և համատեղ գործընկերությամբ։ Ճամբարի ընթացքում  ունենալու ենք՝
• բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում
• թռչնադիտում՝ տեսնել թռչնին, հետևել, գրանցել
• աշխատարաններ հետևյալ թեմաներով
անտառային հրդեհների կանխարգելում
• էկոտուրիզմը Հայաստանում
• ուսուցողական շրջայց վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
• ուսուցողական այց վայրի ծառատեսակների ջերմատուն
• անիմացիայի աշխատարան
• ազգային երգ ու պար։ Պատումս կներկայացնեմ օրերով, այսինքն թե որ օրն ինչ ենք անում ու ինչ տպավորություններ ունեմ։

Օր 1

Երբ արդեն հասանք տեղ, սկսեցինք հիանալ գեղեցիկ միջավայրով, որից հետո անցանք մեր օրվա պլանին։

Սնվեցինք և գնացինք տեղի ջերմոց, որտեղ աճացնում են վայրի ծառատեսակներ։
Դրա շնորհիվ բնության մեջ ավելանում են ծառատեսակները, ինչն էլ նպաստում է կենդանիների ու թռչունների սնվելուն։

Ջերմոցի պայմաններին ու մանրամասներին ծանոթանալուց հետո գնացինք արջերի մոտ։ Այստեղ կա 28 փրկված արջ, որոնց բերել են տարբեր ռեստորաններից կամ արջերին ապօրինի տիրացած մարդկանցից/կազմակերպություններից։

Վերադարձանք տնակներ, փոխեցին մեր հագուստը լողազգեստով, որպեսզի լողայինք լողավազանում։

Օր 2

Առավոտյան արթնացանք ժամը 7:30-ին, պատրաստվեցինք, հետո քայլքով գնացինք դեպի` Տափի Բերդ, այնտեղից թռչուններին ու քարայծներին հետևելու։

Վերադարձանք տնակներ, ճաշեցինք և ունեցանք սեմինար «էկոտուրիզմը և Լուսանկարչությունը» թեմայով։ Շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ բոլոր ներկայացված տեղեկությունները նորություն էին ինձ համար։ Վերջում էլ նայեցինք տարբեր ֆոտոշարքեր թռչունների և միջատների մասին։

Սևանավանք

Այս տաճարն առաջինն է, որը կառուցվել է «մութ դարերի» ճգնաժամի ավարտից հետո։ 665 թվականին Արուճավանքի կառուցման և 874 թվականին Սևանավանքի կառուցման միջև ընկած է 200 տարվա դատարկություն։

925 թվականին կղզու վրա կամ մերձակայքում արաբական բանակի հետ խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել, որը հայտնի է որպես Սեւանի ճակատամարտ։ Այս ճակատամարտում Աշոտ II Երկաթե թագավորը ջախջախեց արաբներին, և այդ պահից սկսվեց հայկական «ոսկեդարը»:

Հետագա դարաշրջաններում վանքը բազմիցս ավերվել է։ Խորհրդային տարիներին վանքը փակվել է, իսկ 1931-ին տեղի է ունեցել աներևակայելին. Սուրբ Աստվածածին տաճարը (IX դ.) քարերով ապամոնտաժվել է և դրանցից առողջարան կառուցվել։

1981 թվականին սկսեցին ջրահեռացման թունել կառուցել, որն ավարտվեց 2003 թվականին, և արդյունքում լճի մակարդակը իջավ գրեթե 20 մետրով, և կղզին վերածվեց թերակղզու։ Հիմա փորձում են մակարդակը հետ բերել, ու այն աստիճանաբար ավելանում է տարեկան 20 սանտիմետրով։ Նախատեսվում է արդյոք թերակղզին նորից կղզու վերածել, պարզ չէ։

Երևանից 60 կմ հեռավորության վրա՝ աշխարհի մեծությամբ երկրորդ լճի՝ Սևանի ջրերով ողողված թերակղզու գագաթին, գտնվում է հին հայկական ճարտարապետության հուշարձան՝ Սևանավանք վանքը, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Պատմությունն ասում է, որ կրոնական համալիրը 8-րդ դարի վերջին կանգնեցվել է վանականների կողմից՝ Գրիգոր Լուսավորչի և Բագրատունիների թագավորական տոհմից արքայադուստր Մարիամի աջակցությամբ։ Այդ հեռավոր ժամանակներում թերակղզին կապված չէր մայրցամաքի հետ և 250 մ-ից մի փոքր ավելի երկարությամբ ժայռոտ հողատարածք էր: Կղզի հասնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել մոտ 3 կմ ջուր:  Վանքի ծաղկման ժամանակաշրջանում,  նրա տարածքում եղել են 4 տաճարներ և բազմաթիվ շինություններ։ Իր գոյության տարիներին Սևանավանքը վերապրեց մեկից ավելի հարձակումներ՝ մոնղոլները, արաբներն ու ծովահենները բերդի պարսպից քարը քարի վրա չթողեցին։ Հուշարձանի ոչնչացմանը նպաստել են նաև հրդեհները: Այնուամենայնիվ, շենքերից մի քանիսը փրկվեցին և ամբողջությամբ վերականգնվեցին, այժմ բոլոր ցանկացողները կարող են  անվճար ծանոթանալ միջազգային նշանակության մշակութային օբյեկտին։

Գործնական տեղեկատվություն

Երևանից վանք կարող եք հասնել մեքենայով (կոորդինատները՝ 40.56387; 45.01084), տաքսիով (պայմանով, որ 4-6 հոգի է ուղևորվում՝ 40.000 դրամ մեկ անձի համար) և ավտոբուսով (8-15 նստատեղ՝ 58.000 դրամ; 35 -50 տեղ. 105000 դրամ): Ճանապարհորդության ժամանակը – 1 ժամ:

 

Դեպի Աշտարակ

 

Օր՝ 15.03

Վայր՝ Աշտարակի մարզ, Վարդգես Պետրոսյանի տուն։

Մեկնարկ՝ 8:30

Ավարտ՝15։00

Տրանսպորտը շարժվում է 8:40

Տրանսպորտ – հանրային տրանսպորտ, անձը միակողմանի՝ 300դրամ։

Հանդիպման վայր-Կիլիկիա ավտոկայան

  • Նպատակ՝ այցելել Վարդգես Պետրոսյանի թանգարան։
  • Ծանոթանալ նրա գործունեությանը։

Անհրաժեշտ իրեր.

. Ուսապարկ

. Սնունդ/բրդուճներ

. Թեյ, ջուր

. Թաց և չոր անձեռոցիկներ

. Տաք հագուստ

. Փոխանորդ հագուստ

Նախապատրաստական աշխատանք- Վարդգես Պետրոսյանի կյանքի ուսումնասիրում

Աշտարակ քաղաքի ուսումնասիրում։

Ծրագրում ֊դերախաղ, օտարալեզու տուրիզմ, վատ տուրիզմ։

  • Համակարգող՝ Մելանյա Սարգսյան

Մասնակիցներ՝ բոլոր զբոսաշրջիկներ, և այլ ցանկացողներ։

Էլյա Սահակյան-դասավանդող

Արփի Թովմասյան-դասավանդող

Տիգրան Զոհրաբյան-դասավանդող

Արդյունքը՝

. Տեսաֆիլմի պատրաստում

. Ուսանողները իրենց տպավորությունների մասին կպատմեն իրենց բլոգներում։

. Ուսանողների կողմիցֆոտոշարքերի և Տեսաֆիլմի պատրաստում։

Սահադաշտում

Այս անգամ մենք որոշեցինք գնալ սահադաշտ։  Չնայած նրան, որ այս տարի արդեն մի քանի անգամ եղել էի սահադաշտում, որոշեցի նաև գնալ ընկերներիս հետ։ Հավես օր ունեցա, սահեցինք, ընկանք, ծիծաղեցինք։ Նաև ընկնելու ընթացքում շատ հավես նկարներ ստացվեց։ 😄Մի խոսքով հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին։

Դեպի Լեռնանիստ

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ մեր ճամփորդությունը դեպի՝ Լեռնանիստ։ Անկեղծ ասած էսպիսի ճամփորդության դեռ չէի մասնակցել։ Այնքան ուրախ ու տպավորիչ էր, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Մի փոքր ներկայացնեմ թե ինչ արեցինք Լեռնանիստում։ Առավոտյան ժամը 11֊ին շարժվեցինք քոլեջի բակից, երբ արդեն հասանք, իջանք մեքենայից, ծանոթացա նք միջավայրին, և սկսեցինք սահել։ Եվ այսպես, իրականում ամենազվարճալի իրադարձությունները տեղի ունեցան հենց սահելու ընթացքում։ 😄 Յուրաքանչյուրիս տրամադրել էին մեկական՝ փուչիկ֊սահնակ։
Սահում էինք հերթով, երբ ինչ֊որ մեկը ճանապարհի կեսը սահում էր, սկսում էր սահել մյուսը։ Երբ ես անցա ճանապարհի կեսը, իմ սահնակը կանգնեց, ու չէի կարողանում էնպես անել, որ նորից շարունակեյի սահել։ 😂 Եվ տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատ էի վախենում։ Նարեկը, ով սահում էր սահնակով, մեծ արագությամբ հասնում էր այնտեղ, որտեղ իմ սահնակը կանգ էր առել։ Հասնելուն պես բղավեց՝ Մելուուշշշ, և հարվածեց սահնակին։ 😆 մի պահ ինձ թվաց, որ ես այլևս սահնակի վրա չեմ, բայց լավ պրծա։ Շատ հավանեցի այս ճամփորդությունը, այնքան շատ, որ ցանկություն ունեմ կրկին անգամ մասնակցելու։ ♥️ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Արատես

Հիմա կպատմեմ, թե ինչպես է անցել մեր Արատեսյան օրերը։ Հուլիսի 6-ին առավոտյան ժամը 8:00 շարժվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին միմյանց հետ զրուցելով, խաղեր խաղալով, երաժշտություն լսելով հասանք Արատես։
Երկրորդ անգամ էի ճամփորդում դեպի Արատես: Միասին նախ ճանապարհի սկզբին այցելեցինք Հակասելավային պատնեշ, ապա` թանգարան և նոր դեպի Արատես։

Հետո հասանք Արատես, տեղավորվեցինք, մեզ հետ էին նաև մայր դպրոցի մի խումբ սովորողներ, որոնց հետ անցկացրինք 3 օր։ Միասին հավաքվեցինք վրանների մոտ` խարույկի շուրջ։ Պարեցինք երգեցինք զրուցեցինք և քննարկեցինք մեր վաղվա անելիքները, ապա գնացինք քնելու։ Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր է անցել։ Առավոտյան նախավարժանքներ, խաղեր, նախաճաշ, այնուհետև հանդիպում ԱԻՆ-ի մասնագետների հետ։ Հետո լողացանք գետում և երեկոյան ընթրեցինք և գնացինք քնելու: 

Հաջորդ օրը մի կերպ արթնանալով, հավաքվեցինք, գնացինք ռազմավարական նախավարժանքների, հետո նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք ու ընկեր Տիգրանի հետ գնացինք երկար քայլելու սարերի միջով։   Ճաշեցինք, հետո երկար ժամանակ ունեինք մեր իրերը դասավորեցինք, լողացանք, հանգստացանք։ Երեկոյան էլի հավաքվեցինք խարույկի շուրջ և  սկսեցինք խաղալ «Մաֆիա» խաղը: Շատ զվարճալի և գեղեցիկ գիշեր էր, երկնքում աստղեր, մենք էլ խարույկի շուրջ:😍✨❤️

Վանեվանք

                   Վանեվանք

Վանեվանը կառուցել են հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին: Այն շինված է կոփածո և սրբատաշ քարերով: Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ: Շապուհ Բագրատունին վանքին նվիրել է նաև 5 գյուղեր և ջրաղացներ: 980-ական թթ. վանքը նորոգել, պարսպապատել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջև գավիթը կառուցել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդին՝  հետագայում՝ Գագիկ Ա թագավորը:

  1. Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին:  Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի տարածքում է թաղված նաև 914 թ. արաբական արշավանքի հետևանքով զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, և ոչ թե Օձունում, ինչպես ենթադրվում է: Եկեղեցին և կից կալվածքները ծառայել են որպես իջևանատուն՝ վանականների համար: Վանեվանը նաև բազմաթիվ նվիրատվություններ է ստացել XIII-XIVդդ.-ին։

Հառիճավանք

Արթիկի շրջանի Հառիճ գյուղում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։ Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցին` 1201 թ.: 

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը։ 

Դեպի Հավուց թառի վանք🥰

Այսօր ես մասնակցեցի հերթական ճամփորդությանը։ Ասեմ որ, այս անգամ ուղղակի հրաշք օր ունեցա, չնայած որ մեր բոլոր չամբորդություններն անցնում են ուրախ և հաճելի, սակայն սա տարբերվող էր։ Մենք առավոտյան հավաքվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակում և ժամը 9֊ին շարժվեցինք դեպի Կոտայքի մարզ։ Ճանապարհին կանգ առանք մի շատ գեղեցիկ կամուրջի մոտ, որը կոչվում էր՝ Չարենցի կամուրջ։

Շարունակելով ճանապարհը մենք հասանք հավուց վանք։ Մեքենան կանգնեց ներքևում, իսկ մենք գնացինք դեպի բարդ և միարժամանակ գեղեցիկ ճանապարհ անցնելու, որպեսզի տեսնեինք վանքը։ Երկար քայլելուց, հոգնելուց հետո մենք հասանք Հավուց վանք։ Այնքան շոգ էր, որ մենք նույնիսկ ժամանակ առ ժամանակ պարկում էինք ձյան վրա։ 😂Նշեմ որ, մենք եղանք նաև Խոսրովի արգելոցում։ Հասնելուն պես, շատ քաղցած լինելով, պատրաստվեցինք ճաշելու։ Երբ վերջացրեցինք, տեսանք վանքը և պարեցինք վանքի շուրջ։ Հետո նստեցինք, հանգստացանք, երգեցինք և պատրաստվեցինք նորից հաղթահարել այդ ճանապարհը։ Երբ հաղթահարեցինք ճանապարհը տեղավորվելով մեքենան ուղևորվեցինք դեպի Երևան։ ❤️Ահա և մեր անմոռանալի օրը Կոտայքի մարզում։ 😍