Վարկ

Միասին քննարկել ենք վարկերի մասին։ Հասկացել ենք, թե ի՞նչ է վարկը։ Ի՞նչ տեսակներ ունի և այլն։ Հիմա մի փոքր ներկայացնեմ։

Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:Այն հասարակական հարաբերություն է, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր:

Հիփոթեքային վարկ

Տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը:

Լոմբարդային վարկ

Գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:

Ըստ վարկավորման ժամկետի՝ վարկերը լինում են.

  • Կարճաժամկետ (1 տարի).
  • Միջին ժամկետային (1-5 տարի).
  • Երկարաժամկետ (6-10 տարի).
  • Հատուկ երկարաժամկետ (20-40 տարի).

Ընդհանուր կապիտալը՝ բանկի հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթն ու գլխավոր պահուստը, իսկ լրացուցիչ կապիտալը հիմնականում բաղկացած է վերագնահատման որոշ պահուստներից:

Բանկերի ընդհանուր կապիտալի ցուցանիշն արտացոլվում է նրանց կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվություններում: Միաժամանակ, ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ բանկերը հրապարակում են իրենց հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացվում է ընդհանուր կապիտալի մեկ այլ ցուցանիշ՝ նորմատիվային ընդհանուր կապիտալը: Այն որոշակիորեն տարբերվում է հաշվեկշռում ներկայացվող կապիտալի ցուցանիշից՝ պայմանավորված դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *