Հանդիպում՝ Անիմեի քննարկում

Այսօր մենք  քննարկեցինք անիմե մուլտֆիլմերի մասին, և հասկացանք թե ինչ է իրենից ներկայացնում: Քննարկումը վարում էին 1-1 կուրսի ուսանողներ ՝ Թամարա Մանուկյանն ու Լիլիթ Գրիգորյանը: Շատ հետաքրքիր թեմա էր, մեզ հետ էին նաև Միջին դպրոցի սովորողները: Ես անգամ պատկերացում չունեյի թե ինչ է անիմեն, սակայն այսօր բավականին լավ հասկացա և պատկերացում կազմեցի այդ մուլտֆիլմի մասին: Քննարկեցինք, բարձրաձայնեցինք մեր կարծիքները և պատկերացումները, իսկ վերջում դիտեցինք Միջին դպրոցում սովորողներից մեկի՝ Անդրանիկի պատրաստած անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը: Այսօր մենք ունեցանք հետաքրքիր և պատկերավոր քննարկում:

Մասնագիտական նախագիծ

Էկոզբոսաշրջություն՝ Երևան քաղաքի տեսարժան վայրերը նախագիծ՝ արձանները:

 

Սպիտակուց՝ կառոցվածք

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավորհացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառումՌենտգենային ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է հեմոգլոբինի և միոգլոբինի եռաչափ կառույցները Մաքս Պեուցի և Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ[1][2]: