Սահադաշտում

Այս անգամ մենք որոշեցինք գնալ սահադաշտ։  Չնայած նրան, որ այս տարի արդեն մի քանի անգամ եղել էի սահադաշտում, որոշեցի նաև գնալ ընկերներիս հետ։ Հավես օր ունեցա, սահեցինք, ընկանք, ծիծաղեցինք։ Նաև ընկնելու ընթացքում շատ հավես նկարներ ստացվեց։ 😄Մի խոսքով հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին։

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը ինձ համար սկսվեց շատ դրական էներգիայով, քանի որ հնարավորություն տվեց մասնակցելու շատ հետաքրքիր դասընթացների և ճամփորդությունների։

Մասնակցեցի՝ ինչպես ճիշտ կազմել CV։

Ինչպես կազմել Բիզնես պլան և  SMM դասընթացներին։

Նաև մասնակցեցի ճամփորդությունների՝

Դեպի Լեռնանիստ, որը ուղղակի հրաշալի  ճամփորդությունը էր։

Եվ սահադաշտ։

Դեպի Լեռնանիստ

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ մեր ճամփորդությունը դեպի՝ Լեռնանիստ։ Անկեղծ ասած էսպիսի ճամփորդության դեռ չէի մասնակցել։ Այնքան ուրախ ու տպավորիչ էր, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Մի փոքր ներկայացնեմ թե ինչ արեցինք Լեռնանիստում։ Առավոտյան ժամը 11֊ին շարժվեցինք քոլեջի բակից, երբ արդեն հասանք, իջանք մեքենայից, ծանոթացա նք միջավայրին, և սկսեցինք սահել։ Եվ այսպես, իրականում ամենազվարճալի իրադարձությունները տեղի ունեցան հենց սահելու ընթացքում։ 😄 Յուրաքանչյուրիս տրամադրել էին մեկական՝ փուչիկ֊սահնակ։
Սահում էինք հերթով, երբ ինչ֊որ մեկը ճանապարհի կեսը սահում էր, սկսում էր սահել մյուսը։ Երբ ես անցա ճանապարհի կեսը, իմ սահնակը կանգնեց, ու չէի կարողանում էնպես անել, որ նորից շարունակեյի սահել։ 😂 Եվ տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատ էի վախենում։ Նարեկը, ով սահում էր սահնակով, մեծ արագությամբ հասնում էր այնտեղ, որտեղ իմ սահնակը կանգ էր առել։ Հասնելուն պես բղավեց՝ Մելուուշշշ, և հարվածեց սահնակին։ 😆 մի պահ ինձ թվաց, որ ես այլևս սահնակի վրա չեմ, բայց լավ պրծա։ Շատ հավանեցի այս ճամփորդությունը, այնքան շատ, որ ցանկություն ունեմ կրկին անգամ մասնակցելու։ ♥️ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ

 

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերը:

 

 

 Անվանում

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմականԱյրարատ աշխարհի  Արագածոտն  գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի,Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան։

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի  լիճը ։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական  գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապեսԱմբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավորաստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարցումյանը ։

 

Տրանսպորտ

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

 

Բնակչությունը և բնակավայրեր

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Քաղաքներ

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

 

Մարզկենտրոն Աշտարակ

Արագածի հարավ-արևելյան եզրափեշին՝ ծովի մակերևույթից 1175 մ բարձրության վրա, փռված է 11 եկեղեցիներով և 111 հուշարձաններով Աշտարակը։ Քաղաքի պատմության ուղին ձգվում է հազարամյակների միջով։ Թե երբ է այս բնակավայրը կոչվել Աշտարակ, հայտնի չէ։ Տեղանվան մեկնաբանման տարբեր փորձեր են կատարվել։ Համաձայն Գր. Ղափանցյանի՝ Աշտարակի անունն առնչում է սիրո և գգվանքի ասորական աստվածուհի Իշտար անվան փյունիկյան Աշտար արտահայտչաձևին։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Աշտարակին հարող բարձրություններում կան 4-5 հազարամյա, այսպես կոչված, պահակակետ-աշտարակներ (Մուղնի, Ուլատիտիկ)։ Հայ վիմագրերում աշտարակ է կոչվում անգամ խաչը (խաչքարը)՝ իբրև հավատի պատվար։

Հնում Աշտարակը մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Նկատի առնելով այս փաստը՝ տարածքային փոփոխություններ անելու ժամանակ մարզը կոչվեց Արագածոտն, իսկ Աշտարակ քաղաքը դարձավ ՀՀ Արագածոտն մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքն աչքի է ընկնում 1-3-հարկանի առանձնատներով, բնակելի ու հասարակական շենքերով։ Այստեղ պահպանվում են միջնադարյան ոճով կառուցված մի քանի առանձնատներ։

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ՝ 17.2 հազար մարդ) գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիսարևմուտք։ Քաղաքը հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը։ Աշտարակ-Ապարան ճանապարհին կառուցվել է 33 մ բարձրություն ունեցող խաչ, որը բաղկացած է 1 716 հատ փոքր խաչերից։ Փոքր խաչերը խորհրդանշում են հայ ազգի քրիստոնեության ընդունման 1 716 ամյակը(ամեն տարի մեծ խաչին ավելանում է ևս մեկ փոքր խաչ)։

Քաղաքը զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք։ Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է։ Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է։

Քաղաք Ապարան

Ապարան խոշորացված համայնքն իր մեջ միավորում է Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք,, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք բնակավայրերը։

Ապարանը (մինչև 1935 թ. կոչվել է Բաշ-Ապարան)՝ ըստ բնակչության թվաքանակի Արագածոտնի մարզի 2-րդ քաղաքն է։ Հայտնի է խմելու սառնորակ ջրով, զով ու առողջարար կլիմայով։ Ամառը մեղմ է և զով, ձմեռը ձյունառատ և խիստ է։ Ապարանի ներկայիս բնակչությունը 1828-30- ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Վանի և այլ վայրերից վերաբնակվածների սերունդներն են։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Ապարանում վերաբնակվեցին նաև ցեղասպանությունից փրկված հայերի շատ գերդաստաններ։ Ապարանը առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ) դար՝ Կասալա անվանումով։ Այն հնում կոչվել է Քասախ և եղել է Գնթունի նախարարությանը պատկանող Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ V-րդ դարում կառուցվել է Քասախի հռչակավոր բազիլիկ եկեղեցին, որը կանգուն է մինչ այսօր։ Անունը հավանաբար ծագում է հայերեն “ապարանք” բառից։ Ապարան անունը գործածական է 10-րդ դարից։ 1918 թ. մայիսի 23-29-ի Ապարանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը զորավար Դրոյի հրամանատարությամբ ծանր պարտության մատնեցին թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու (Սպիտակ) և Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երևան։

Ապարան քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ 6.1 հազար մարդ) մարզում մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Քասախ գետի ափին (Երևանից 60 կմ հեռավորությամբ)։ Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի արտադրությունն է։

Քաղաք Թալին

Թալինը Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է։ Թալինը Կամսարական հզոր իշխանական տոհմի ոստանն էր։

“Թալին” անվան առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են են Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանագրությունների ժամանակաշրջանին։ Այդ արձանագրությունները փաստում են. “Արտենի լեռան մոտ ծիպայան երիտասարդները սպանել են արքայական երկու հետախույզների”: Թովմա Արծրունին իր “Պատմություն Արծրունյաց տան” աշխատության մեջ փաստում է. “Ջաջուռը /Արծրունին/ վերցրեց նրան /Ենանոսին/ և կահ-կարասիով ու ամեն տեսակ պատրաստությամբ բնակեցրեց Արագածի կողմերը՝ Թալին անունով գյուղում։ Սա առաջինն է Բագրատունիների տոհմից, որը եկավ և բնակվեց Այրարատի նահանգի այս մասում”։

Այնուհետև Թալին անունը հիշատակում է հույն նշանավոր աշխարհագրագետ Պտղոմիեոսը՝ 2-րդ դարում։ Թալա կամ Թելինա անունը հետագայում կրկնվում է Ղևվոնդ Ալիշանի և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այլ երախտավորների գործերում։

Թալինի մասին առաջին հիշատակությունները մեզ տալիս են նյութական և հոգևոր մշակութային այն բազմաթիվ հուշարձանները, որոնք առատորեն սփռված են Թալինի ողջ տարածքում։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան մի շարք կառույցների մնացորդներ, բերդ-շեներ, կրոմլեխներ, դամբարաններ և որձաքարերով կառուցված բազմաթիվ կառույցներ։ Դրանք գտնվում են Հին ու Նոր Թալինների` Բազմաբերդի, Մաստարայի, Ծաղկասարի, Աշնակի, Արեգի, Դաշտադեմի և այլ բնակավայրերի տարածքներում։ Դրանց մեջ նշանավոր է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող Բերդաշենը` Գյուլակ-Թափան։

19-րդ դարի սկիզբներին Քաղենիի ավերակների հյուսիսային մասում առժամանակ բնակություն են հաստատում մի խումբ քոչվոր թուրքեր, որոնք իրենց բնակավայրը անվանում են Թուրքի Թալին՝ ի տարբերություն հարևանությամբ գտնվող Թալինի։ Երբ ռուսական զորքերը ազատագրում են Արևելյան Հայաստանը, հայ գաղթականների 50 ընտանիք Կարսից գալիս և վերաբնակվում է ավերակ Քաղենիում։ Բնակչության մեծ ներհոսք է կատարվում հատկապես 1915-1920 թվականներին, երբ Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայեր իրենց ապաստանը գտան Թալինում։ Թալինի տարածքը հարուստ է քրիստոնեական հնամենի կառույցներով։ Դրանց գլուխգործոցն է 7-րդ դարում Հովհաննես ճարտարապետի կողմից կերտված Վերին Թալինի եկեղեցին։

2011 թվականից Թալինի շրջանի Արտենի և Արագածավան գյուղերում զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը ՝ ներգրավելով երեխաներին և մեծահասակներին կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերում։ Հենց Հիմնադրամի աշխատանքի շնորհիվ է, որ Արտենիում ամբողջ դրույքով աշխատանքի հնարավորությւոն է ստացել գյուղի լոգոպեդը։

Թալին քաղաքը (2018 թ. տարեսկզբի դրությամբ՝ 4.3 հազար մարդ) գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին (Երևանից 65 կմ հեռավորությամբ)։ Քաղաքի տնտեսության հիմքը թանկարժեք իրերի արտադրությունն է։

Սննդային թունավորում

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

 

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝

 

սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)

տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։

Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

 

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

 

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

 

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

 

գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ

գրիպանման նշաններ

երկուսը միասին։

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

 

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

 

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

 

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։

Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։

Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։

Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։

Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։

Սննդային թունավորման նկատմամբ բարձր ռիսկի խմբերը

Սննդային թունավորման նկատմամբ ռիսկի խմբեր են համարվում հղիները, մեծ տարիքով անձինք և մանկահասակ երեխաները, որովհետև նրանց իմունային համակարգը համեմատաբար թույլ է։ Այլ հիվանդությունները կամ դեղերի ընդունումը նույնպես կարող են իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Այս խմբերը ոչ միայն դառնում են սննդային թունավորման նկատմամբ ավելի զգայուն, այլև վերջինիս դեպքում ավելի հավանական է դառնում բարդությունների առաջացումը։

 

Օրինակ, երբ հղի եք, լիստերա բակտերիան կարող է առաջացնել ինքնաբուխ վիժում, նույնիսկ եթե տեղյակ չեք, որ ունեք այս վարակը։ Ուստի, եթե հղիության ընթացքում ձեզ մոտ առաջանում է ջերմության մեղմ բարձրացում, սրտխառնոց և փսխում, անհապաղ դիմեք ձեր բժշկին։

 

Սննդային թունավորման բուժումը

Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

 

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

 

ձեր գանգատները խիստ արտահայտված են

ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր

ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)

ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։

Բուժման կարևոր բաղադրիչներից մեկը հնարավոր ջրազրկման կանխումն է կամ առկա ջրազրկման բուժումը։ Փորձեք փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի խմել ջուր կամ դեղատնից գնված ռեհիդրատացիոն լուծույթներ։

Ծանր ջրազրկման դեպքում առաջանում է հիվանդանոցային պայմաններում ինֆուզիոն բուժման անհրաժեշտություն (ներերակային ճանապահով ջրի և միներալների վերականգնում)։

 

Եթե բակտերիալ տոքսիկոինֆեկցիան հաստատվում է, բժիշկը կարող է ձեզ նշանակել համապատասխան հակաբիոտիկ։

Բուտուլիզմ

Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։

Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։

Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

 

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։

Ի՞նչ անել

 

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելը առաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։

Շմոլ գազ

«Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Պասիվ տուրիզմ

Պասիվ զբոսաշրջությունն ավելի հանգիստ է, ֆիզիկական ակտիվություն գրեթե չկա, և այն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սովոր են հանգիստ և չափված հանգստի, տեսարժան վայրերի ճամփորդությունների, որոնցում ֆիզիկական սթրեսը նվազագույնի է հասցվում: Պասիվ զբոսաշրջությունը ներառում է հանգստի այնպիսի տեսակներ, ինչպիսին են՝ հանգիստը ծովի ափին, լեռներում, առողջարաններում, հիդրոթերապիայի հանգստավայրում, բուժական շրջագայություններ, առողջարանային շրջագայություններ:

Հիմնականում այս ամենը պատկանում է տարեց զբոսաշրջիկներին և այն զբոսաշրջիկների խմբին, ովքեր հանգստանում են երեխաներով՝ ընտանիքների հետ։

Օրինակ՝ եթե ​​դուք գնում եք Մեծ Բրիտանիա,այնտեղ շատ տարածված են ջրանցքով, նավով շրջագայությունները: Նման շրջագայություն կատարելու համար Վուոկսայում, որտեղ դուք պետք է նավով թիավարեք, պետք է վրաններ տեղադրեք,  ինքներդ պատրաստեք նախաճաշ, ճաշ և ընթրիք:

Իսկ անգլիական շրջագայության ժամանակ, ջրանցքով նավակը քարշ է տալիս կողքով քայլող ձին, իսկ զբոսաշրջիկները գիշերում են  հարմարավետ հյուրանոցներում։

Նաև պասիվ հանգիստը ներառում է շրջագայություններ, որոնք կոչվում են զամբյուղի պատրաստում և այգեգործություն, որտեղ դուք կարող եք սովորել, ինչպես հյուսել ծղոտե գլխարկներ, հյուսել զամբյուղներ՝ ուռենու ճյուղերից, կամ կարող եք սովորել խոհարարություն:

 

                                               Աղվերան

Աղվերանը խորհրդային տարիներին դարձել էր սիրված հանգստյան գոտի: Տեղական գեղատեսիլ բնության և բյուրեղային մաքուր օդի գեղեցկությունը թույլ է տալիս փախչել առօրյա կյանքից և քաղաքի թոհուբոհից: Աղվերանը կատարյալ վայր է նրանց համար, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստ բնության գրկում: Այսօր Աղվերանը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր: Քաղաքն ունի ժամանակակից հյուրանոցներ, որտեղ կարող եք անցկացնել արձակուրդը առավել հարմարավետ պայմաններում:
                                        Ծաղկունյաց լեռներ
Իհարկե, Աղվերանի հիմնական գրավչությունը նրա գրեթե չմշակված, կույս բնությունն է: Ծաղկունյաց լեռները տեղակայված են հանգստավայրի հարևանությամբ, ինչը յուրահատուկ գեղեցկությամբ համեմում է բնապատկերը: Տաք սեզոններին լանջերը պատված են առատ ալպիական բուսականությամբ, իսկ ցուրտ ժամանակաշրջանում ձյունառատ գլխարկը պսակում է լեռան գագաթը:
                                         Ծաղկունյաց լիճ
Շքեղ լեռնային լիճը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայում ՝ 2450 մ բարձրության վրա: Եզակի լճակը սնուցվում է միայն ձյան հալոցքներով և անձրևաջրերով: Ծաղկունյաց լճի ջուրն այնքան մաքուր և թափանցիկ է, որ պարզ ու անամպ օրերին հնարավոր է տեսնել ավազանի հատակին գտնվող յուրաքանչյուր քար:
                                        Հանքային ջրեր
Աղվերանի մեկ այլ գրավիչ պայմաններից է հանքային ջրերը, որոնք հին ժամանակներից հայտնի են իրենց բուժիչ հատկություններով: Այսպիսով, հանգիստն ու բուժումը այստեղ հնարավոր է համադրել: Հանքային ջրերը, ինչպես նաև ջերմային լոգանքները հաջողությամբ օգտագործվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, կանացի խնդիրների և տարբեր տեսակի ալերգիաների կանխարգելման համար:
                                  «Պարկ Ռեզորտ Աղվերան»
Այս հյուրանոցը նույնպես կարելի է համարել իր տեսակի մեջ տեսարժան վայր: Այն գտնվում է քաղաքի տարածքում, բայց միևնույն ժամանակ շրջապատված է խիտ անտառային բուսականությամբ: Այստեղ հայտնվելով՝ Ձեզ մոտ կձևավորվի տպավորություն, որ բնության այս գողտրիկ անկյունը գտնվում է ժամանակակից քաղաքակրթությունից շատ հեռու:
                               «Արթուրս Աղվերան Ռիզորթ»
Մեկ այլ յուրահատուկ հյուրանոց, որն կատարյալ է ինչպես ընտանեկան, այնպես էլ գործարար ժամանցի համար: «Արթուրս Աղվերան Ռիզորթ»- ը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից մեկի վրա. սենյակների պատուհաններից և պատշգամբներից բացվում է զարմանահրաշ տեսարան: Ի դեպ, ձմռանը Աղվերանը հիանալի վայր է լեռնադահուկային սպորտով զբաղվելու համար:
                 Ինչպե՞ս զարգացնել պասիվ տուրիզմը
Դե ինչ, արդեն մեզ պարզ դարձավ, թե ինչ է նշանակում՝ պասիվ տուրիզմ:
Կարծում եմ,որ պասիվ տուրիզմի զարգացման համար, անհրաժեշտ է ավելացնել այնպիսի հյուրանոցներին քանակը, որոնք գտնվում են քաղաքից դուրս և ունեն շաաատ հարմարավետ պայմաններ:
Նաև, պետք է կառուցել այնպիսի վայրերում, որտեղ աղմուկ գրեթե չկա:

Աղբյուր՝ այստեղ

այստեղ

Գաստրոտուրիզմ


Գաստրոզբոսաշրջությունը կարելի է բնորոշել որպես ճանապարհորդություն, որի նպատակն է ծանոթանալ այլ երկրների ազգային խոհանոցի, սննդի պատրաստ­ման առանձնահատկությունների հետ:

Ճանապարհորդության գնալով՝ մենք մեզ համար որպես կանոն  հստակ նպատակներ ենք դնում։

Գաստրոնոմիական տուրերի նպատակն է վայելել որոշակի երկրի խոհանոցի առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ, այս նպատակը չի սահմանափակվում որևէ հազվագյուտ, էկզոտիկ ուտեստի կամ անթիվ քանակությամբ ուտեստներ փորձելով։

Կարևոր է վայելել տեղական բաղադրատոմսը, որը դարեր շարունակ իր մեջ ներառել  է տեղի բնակիչների ավանդույթներն ու սովորույթները, ճաշ պատրաստելու նրանց մշակույթը:

Սնունդը բացահայտում է մարդկանց ոգու գաղտնիքը, օգնում է հասկանալ նրա մտածելակերպը։

Այսպիսով, գաստրոնոմիական զբոսաշրջությունը ճանապարհորդություն է երկրներով և մայրցամաքներով՝ ծանոթանալու տեղական խոհանոցի առանձնահատկություններին, խոհարարական ավանդույթներին։

Այնուամենայնիվ, սննդի շրջագայությունը որպես ծառայություն ավելին է, քան պարզապես ճամփորդություն, քանի որ այն մտածված միջոցառումների շարք է՝ համտեսելու տեղական ուտեստներ, ինչպես նաև առանձին բաղադրիչներ, որոնք աշխարհում ոչ մի այլ վայրում չեն հանդիպում:

Շատ դեպքերում զբոսաշրջիկներն ընտրում են այն վայրերը, որոնց գաստրոնոմիան մեծ հռչակ ունի: Գաստրոնոմիան կարևոր դեր է կատարում տվյալ վայրից լավ ու դրական տպավորություններ ստա­նալու գործում: Համեղ խոհանոցի համն ու հոտը մեծ ազդեցություն ունի զբո­սաշրջիկ­ների գոհունակության  վրա: Մարդու մոտ ամենաերկար պահպանվող զգացողությունը համի մասին հիշողությունն է, ուստի եթե զբոսաշրջիկը գոհ մնա խոհանոցից, ապա դա կազդի նաև նրա ընդհանուր բավարար­վա­ծության աստիճանի վրա:

 

Գաստրոզբոսաշրջության զարգացման մեծ նշանակություն ունեն  հան­րային սննդի օբյեկտները, որոնց ոչ միայն սնունդը, այլ նաև սպասարկման որակն ազդում է զբոսաշրջիկների գոհունակության վրա: Զբոսաշրջիկների և տեղա­ցի­ների շրջանում մեծ ճանաչում ունի Երևան Պանդոկը՝ որպես ազգային համեղ խո­հա­նոց ունեցող ռեստորան: Վերջին ժամանակներում ռեստորանները  հայկական անվա­նումներով են, օրինակ՝ Կոլոլակ, Ծիրանի, Դոլմամա, Լավաշ, Շերեփ, Չինար, Չաման, Գաթա պան­դոկ, Բաստուրմա և այլն, ինչը նույնպես հետաքրքություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում:

Նրանք ավելի շատ հա­վա­նում են հայ­կական ավանդական ճաշա­տեսակ­ները, օրինակ՝ տոլման, հա­րիսան, խորո­վածը,  լա­վա­շը, գաթան, գինին, կոնյակը, ինչ­պես նաև այն, թե ինչպես է կատարվում հայկական հյուրընկա­լությունը: Վերջին տարիների ընթացքում, Հայաստանում կազմակերպվող գաստրոփառատոնները նպաս­տում են գաստրոզբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջիկներն առավել նախընտրում են գինու, խորովածի, տոլմայի փառատոնները:

Գաստրոզբոսաշրջությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ: Հայաս­տա­նի յուրաքանչյուր շրջան ունի իր ավանդական ուտե­լիք­ները: Հայաստանի ռեստորաններում առկա են հիմնականում ավելի  հայտնի­ ավանդական ուտելիքները: Նաև հին ու մոռացված և քիչ հայտնի  ուտելիքները վերաթար­մաց­նելը և ռեստորանների մենյուներում ավելացնելը շատ կարևոր է թե ազ­գա­յին խոհանոցի ավանդույթների պահպանման, թե զբո­սաշրջիկ­նե­րին հետաքրքիր ու համեղ կերակուրների մեծ ցանկ առաջարկելու համար:

Հայաստանը գաստրոզբոսաշրջության առաջխաղացման համար լայնորեն պետք է օգտա­գործի համացանցը՝ հատկապես սոցիալական ցանցերը: Շատ կարևոր է նաև Հայաստանի ազ­գա­յին խոհանոցի մասին տեղեկատվություն հայտնող զբո­սաշրջային գրքույկների պատրաստումը, որը պետք է հասանելի լինի բոլոր զբո­սաշրջային տեղեկատվական կենտրոններում, ինչ­պես աշ­խար­հի շատ երկրնե­րում է, որոնք ներառում են տվյալներ ինչպես ազ­գային խոհանոցի, ուտելիք­ների, դրանց բաղադրատոմսերի,  հայտնի ռեստո­րանների, սննդի կե­տերի, սրճարանների մասին: Նաև անհրաժեշտ է պետական աջակցություն տվյալ ոլորտին գաստրոզբոսաշրջության զարգացման համար:

Գաստրոզբոսաշրջությունը ունի տնտեսական, սոցիա­լա­կան, մշակութային, բնա­պահ­պանական նշանակություն: Գաստրոզբոսաշրջության զարգա­­ցումը կնպաաստի հայ­կա­կան խոհանոցի նաև ավանդույթների վերագնա­հատ­մանը, զարգացմանը,  գյուղատնտե­սութ­յան զարգացմանը և այլն:

 

Գաստրոնոմիական տուրերի գնորդները պետք է նախօրոք որոշեն ճանապարհորդության հայեցակարգը:  Դուք կարող եք այցելել շքեղ գաստրոնոմիական փառատոններ, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր ծայրերում: Օրինակ՝ հուլիսին ավանդաբար նշվում է իսպանական ազգային սննդի՝ Սան Ֆերմինի և Բոնտոնի տոնը, իսկ նոյեմբերին  գաստրո-զբոսաշրջիկները գնում են դեպի Ֆրանսիա, Beaujolais Nouveau-ի՝ երիտասարդ գինու կամ սպիտակ տրյուֆելի տոնակատարությանը:

Տուրօպերատորներն ավելի հաճախ են նշում, որ մարդիկ հանգստի համար վայրերն ընտրում են ոչ թե լողափերի կամ պատմական հուշարձանների քանակով, այլ երկրի գաստրոնոմիական գրավչությունը գնահատելով։ Այս տեսանկյունից Հնդկաստանը, Թաիլանդը և Չինաստանը լավագույնս համապատասխանում են ճանապարհորդների կարիքներին: Ցուցակը շարունակում են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ճապոնիան, Չեխիան, Սինգապուրը։

Սննդի շրջագայությունները սովորաբար տևում են 6-8 օր: Ուղևորության արժեքը կախված է դրա տևողությունից և ընտրած երկրի հեռավորությունից: Այսպիսով, 1 շաբաթ «համեղ» ճանապարհորդությունը դեպի Իտալիա կարժենա 2000 եվրոյից ոչ պակաս։ Մոտավորապես նույն արժեքն ունի հնգօրյա  շրջագայությունը Պեկին՝ արշավով դեպի հայտնի տեղական ռեստորաններ, թեյի արարողություն և մշակութային լայնածավալ ծրագիր:

 

Սննդային տուրերը բաժանվում են 2 տեսակի՝ քաղաքային և գյուղական: Քաղաքներում զբոսաշրջիկներին տանում են էքսկուրսիաների երշիկեղենի խանութներ և հրուշակեղենի գործարաններ, նրանց հրավիրում են ռեստորանի ետնաբեմում դիտելու հայտնի ուտեստի պատրաստման գործընթացը։

Գյուղական գաստրոնոմիական զբոսաշրջության սիրահարները հանգստանում են բնության գրկում, քայլում անտառային ուղիներով՝ վայրի հատապտուղներ որոնելու համար, օգնում են ֆերմերներին բանջարեղեն և մրգեր հավաքել կամ զբոսնել խաղողի այգիներով:

 

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը  դրսևորվել է, որպես պետական ​​տնտեսության բավականին շահութաբեր աղբյուր, և պատահական չէ, որ դրա զարգացումով զբաղվեցին նույնիսկ այն երկրները, որոնց գաստրոնոմիական մշակույթը նախկինում անհայտ էր սովորական մարդու համար: Նրանք սկսեցին հանրահռչակել ազգային խոհանոցը Մալթայում և նույնիսկ ստեղծեցին հատուկ ասոցիացիա, որը կոչվում էր «Ֆուկլար»:  Նրանք պատրաստվում են գայթակղել զբոսաշրջիկներին գինով, ձիթապտղի յուղով, ծովամթերքով և կարմիր նարինջներով։

 

Բավարիայի հանգստավայրերը համարվում են, որպես գաստրոնոմիական զբոսաշրջության կենտրոն։ Այստեղ հրավիրվում են նրանք, ովքեր ցանկանում են վայելել գերմանական  երշիկեղենը և նրբերշիկները: Բավարիայի «մենյուում» կա ավելի քան մեկուկես հազար տեսակ։

Իսկ շվեդական Օստերսունդ քաղաքի իշխանությունները պատրաստվում են հյուրերին հյուրասիրել ոչ միայն ավանդական ղոհանոցով, այլ նաև մտադիր էին այնտեղ հավաքել աշխարհի բոլոր լավագույն խոհարարներին մինչև 2020 թվականը։ Քաղաքը Եվրահանձնաժողովից ստացել է 2,3 մլն եվրո զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար։

Ռուսաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջությունը դեռ սկզբնական փուլում է, օպերատորները հիմնական ծրագրերում ներառում են գաստրոնոմիական տուրեր: Այս պահին գաստրոնոմիական տուրերի հստակ համակարգ չկա, ինչպես Ֆրանսիայում։ Փորձագետները կարծում են, որ մոտ ապագայում Ռուսաստանը կունենա իր յուրահատուկ գաստրոնոմիական երթուղիները:

 

Մարդիկ մեկնում են էկզոտիկ երկրներ հիմնականում տեղական ղոհանոցի տպավորությունների համար: Հրեական սոուսը, ֆալաֆելը և անփոփոխ լցոնված ձուկը Իսրայելի բազմամշակութային խոհանոցի մի փոքր մասն են, նաև Հնդկաստանի ազգային գաստրոնոմիական ավանդույթները՝ տասնյակ տեղական ուտեստների, համեմունքների խառնուրդ են:

Գաստրոնոմիական տուրերը,  էժան հաճույք չեն: Որոշ չափով դա պայմանավորված է հաճախորդի նկատմամբ անհատական ​​մոտեցմամբ: Հնարավոր չէ մեծ խումբ հավաքել գաստրոնոմիական շրջագայությունների համար, հետևաբար ծրագիրը  հաճախ հաշվարկվում է մեկ կամ երկու անձի համար:

Արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ ուղղությունից, տևողությունից, սեզոնից և այլն:  Օրինակ՝ Սենթ Մորիցի գուրման փառատոնը, թանկ արժե: Ընդհանրապես, հայտնի ծրագրերով (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) ճամփորդության գնալիս պետք է հաշվել 1500-1800 եվրո գումար, մեկ շաբաթյա շրջագայության համար։ Բացառիկ երթուղիների արժեքը, օրինակ՝ Մադագասկարում խխունջ ուտելը, կարող է հասնել մինչև 5000 եվրոյի:

 

Հայկական խոհանոցը հնագույններից է աշխարհում։ 2000 տարի առաջ, հայերի նախնիներն արդեն գիտեին հաց թխել, խորոված անել և գինի պատրաստել։ Հայկական խոհանոցը՝ կծու համեմունքներ, հարուստ կծու ապուրներ, շատ թարմ բանջարեղեն և խոտաբույսեր, տարբեր տեսակի պանիրներ, «սուդջուխ» երշիկ,  լավաշ՝ խորտիկի համար, այն թխվում է հնագույն սովորության համաձայն, ինչպես նաև հայկական հայտնի կոնյակներն ու գինիները։

Կոնյակի խաղողի տեսակները ամենալավը հասունանում են հայկական հողում։ Այստեղ կա նաև գինեգործություն, բայց այն զգալիորեն զիջում է վրացականին, և երկրորդ՝ հայկական կոնյակը վաղուց դարձել է երկրի խորհրդանիշներից մեկը։

Գինու տուրերը նույնիսկ մեկօրյա են, և դրանք հաճախ զուգորդվում են գաստրոնոմիական տուրերի հետ։ Ծրագրի պարտադիր կետն է այցելությունը Երևանի Արարատ կոնյակի գործարան՝ էքսկուրսիայով և առնվազն երկու տեսակի կոնյակի համտեսմամբ՝ երեք և տասը տարեկան։ Ավելի երկար ճանապարհորդությունները ներառում են այցելություններ գինեգործական գործարաններ (լավագույններից մեկը Արմավիրի մարզի Արգավանդի գործարանն է) 4-5 տարբեր տեսակի գինիների համտեսով և հայկական գինեգործության մասին կարճ դասախոսությամբ:

Երբեմն գինու կամ կոնյակի համտեսը ներառում է հայկական մրգային օղիներ՝ դեղձի, տանձի, սալորի և թթի:

 

1812-Ի ՊԱՏԵՐԱԶՄ

1812-ի պատերազմը տեղի է ունեցել(1812 թ. Հունիսի 18-ից 1815 թ. Փետրվարի 17-ը), հակամարտությունը տեղի է ունեցել միջև Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիաի ՝ Միացյալ Նահանգների ծովային իրավունքների խախտումների պատճառով: Այն ավարտվեց Գենտի պայմանագրի վավերագրերի փոխանակմամբ:

1812, Պատերազմ

 

Ի՞նչը հանգեցրեց 1812-ի պատերազմին:

Առևտրային սահմանափակումները, որոնք Բրիտանիայի պատերազմը ֆրանսիայի հետ ԱՄՆ-ին սրեց ԱՄՆ-ի հարաբերությունները երկու տերությունների հետ: Չնայած ոչ Բրիտանիան, ոչ էլ Ֆրանսիան ի սկզբանե չէին ընդունում մյուսի հետ առևտրի ԱՄՆ-ի չեզոք իրավունքները և պատժում էին ամերիկյան նավերին դա կիրառելու համար, Ֆրանսիան մինչև 1810 թվականը սկսել էր մեղմացնել իր անկախությունը այդ հարցում: Դա զուգորդվեց որոշների վերելքի հետ: ԱՄՆ-ում ֆրանսիամետ քաղաքական գործիչները և որոշ ամերիկացիների համոզմունքը, որ բրիտանացիները սահմանին անհանգստություն են առաջացնում ամերիկացի բնիկների շրջանում, հիմք դրեցին ամերիկա-բրիտանական պատերազմի համար: ԱՄՆ Կոնգրեսը պատերազմ հայտարարեց 1812 թվականին:

Կարդալ ավելին ստորև ՝ Պատերազմի հիմնական պատճառները Նապոլեոնյան պատերազմներ. Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և չեզոքները, 1800–02 Կարդացեք ավելին Նապոլեոնյան պատերազմներին Բրիտանիայի մասնակցության մասին:

 

Ինչպե՞ս ավարտվեց 1812 թվականի պատերազմը:

Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցությունները սկսվեցին 1814 թ.-ին: Բրիտանիան կանգնեցրեց բանակցությունները, քանի որ սպասում էր Ամերիկայում տարած հաղթանակի խոսքին, որը վերջերս լրացուցիչ զորքեր էր ներգրավել իր արևմտյան արշավում: Բայց լուրերը նրանց կորուստների մասին այնպիսի վայրերում, ինչպիսիք են Պլատսբուրգը, Նյու Յորքը և Բալթիմորը, Մերիլենդ նահանգը, զուգորդվում էին պատերազմը շարունակելու դեմ Վելինգտոնի խորհրդի դուքսի հետ, համոզեցին բրիտանացիներին ավելի անկեղծորեն հետամուտ լինել խաղաղությանը, և երկու կողմերն էլ ստորագրեցին Գենտի պայմանագիրը 1814 թ. Պատերազմի վերջին ճակատամարտը տեղի ունեցավ դրանից հետո, երբ բրիտանացի գեներալը, որն անտեղյակ էր խաղաղության պայմանագրից, հարձակվեց Նոր Օռլեանի վրա, որը ջախջախվեց:

Կարդալ ավելին ստորև ՝ Պատերազմի վերջին փուլերը և դրանց հետևանքները Նոր Օռլեանի ճակատամարտ Կարդալ ավելին Նոր Օռլեանի ճակատամարտի մասին:

Ի՞նչ դեր են ունեցել բնիկ ամերիկացիները 1812 թվականի պատերազմում:

Ամերիկացի բնիկները սկսել էին դիմադրել սպիտակ ամերիկացիների բնակեցմանը, մինչև 1812 թվականը: 1808 թվականին Շաունի եղբայրները՝ Տեկումսեն և Տենսկվատավան սկսեցին կուտակել միջտոհմային դաշնակցություն, որը բաղկացած էր բնիկ խմբերից Մեծ լճերի և Օհայո գետի հովտի շրջակայքում: 1812 թվականին Տեկումսեն խստացրեց իր հարաբերությունները Բրիտանիայի հետ ՝ սպիտակամորթ ամերիկացիներին համոզելով, որ բրիտանացիները անկարգություններ են հրահրում հյուսիսարևմտյան ցեղերի մեջ: Բրիտանական և միջտոհմային ուժերը 1812 թվականին գրավեցին Դեթրոյթը և մի շարք այլ հաղթանակներ տարան պատերազմի ընթացքում, բայց Տեկումսեն սպանվեց, և նրա համադաշնությունը ջախջախվեց Դետրոյտը հետ վերցնելուց հետո 1813 թվականին: