Դեպի Լեռնանիստ

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ մեր ճամփորդությունը դեպի՝ Լեռնանիստ։ Անկեղծ ասած էսպիսի ճամփորդության դեռ չէի մասնակցել։ Այնքան ուրախ ու տպավորիչ էր, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Մի փոքր ներկայացնեմ թե ինչ արեցինք Լեռնանիստում։ Առավոտյան ժամը 11֊ին շարժվեցինք քոլեջի բակից, երբ արդեն հասանք, իջանք մեքենայից, ծանոթացա նք միջավայրին, և սկսեցինք սահել։ Եվ այսպես, իրականում ամենազվարճալի իրադարձությունները տեղի ունեցան հենց սահելու ընթացքում։ 😄 Յուրաքանչյուրիս տրամադրել էին մեկական՝ փուչիկ֊սահնակ։
Սահում էինք հերթով, երբ ինչ֊որ մեկը ճանապարհի կեսը սահում էր, սկսում էր սահել մյուսը։ Երբ ես անցա ճանապարհի կեսը, իմ սահնակը կանգնեց, ու չէի կարողանում էնպես անել, որ նորից շարունակեյի սահել։ 😂 Եվ տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատ էի վախենում։ Նարեկը, ով սահում էր սահնակով, մեծ արագությամբ հասնում էր այնտեղ, որտեղ իմ սահնակը կանգ էր առել։ Հասնելուն պես բղավեց՝ Մելուուշշշ, և հարվածեց սահնակին։ 😆 մի պահ ինձ թվաց, որ ես այլևս սահնակի վրա չեմ, բայց լավ պրծա։ Շատ հավանեցի այս ճամփորդությունը, այնքան շատ, որ ցանկություն ունեմ կրկին անգամ մասնակցելու։ ♥️ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *