Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
ноября 2012 ~ Բարի գալուստ
  • Արևելապոնտական լեռներ
  • Հյուսիսային Տավրոս
  • Ներքին Տավրոս
  • Հայկական կամ հարավային Տավրոս
  • Հայկական պար
  • Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  • Միջագետքի դաշտավայր
  • Կուր-Արաքսյան դաշտավայրը
  • Մեսխեթի լեռներ
  •  Թրիալեթի լեռնաշղթա
  • Վիրահայոց լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Վարդենիսի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Սյունիքի բարձրավանդակ
  •  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  •  Բազումի
  •  Փամբակի
  • Ծաղկունյաց
  • Գուգարանց
  • Գեղամա
  • Բարգուշատի
  • Մեղրու լեռներ
  • Սևանի լեռները (Հայաստան)
  •  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  • Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարի ջրագրություն․

  • Արաքս
  • Ճորոխ
  • Տիգրիս
  • Եփրատ
  • Ախուրյան
  • Կուր
  • Քասախ
  • Դեբեդ
  • Հրազդան
  • Արփա
  • Վեդի
  • Աղստև
  • Ազատ
  • Որոտան
  • Ողջի
  • Տավուշ
  • Փամբակ
  • Ձորագետ
  • Գետիկ
Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
Փամբակ Դեբեդ 86 86
Ձորագետ Դեբեդ 57 57
Դեբեդ Խրամի 178 152
Աղստև Քուռ 133 99
Գետիկ Աղստև
Արաքս Քուռ 1072 158
Ախուրյան Արաքս
Մանթաշ Ախուրյան
Մեծամոր(Սևջուր) Արաքս 40 40
Քասախ Մեծամոր(Սևջուր) 89 89
Գեղարոտ Քասախ
Ամբերդ Քասախ
Հրազդան Արաքս 141 141
Մարմարիկ Հրազդան 37-42 37-42
Մեղրաձոր Մարմարիկ 14,7
Դալար Հրազդան 13 13
Արայի Հրազդան 16 16
Գետառ Հրազդան 24 24
Ազատ Արաքս 56 56
Վեդի Արաքս 58 58
Շաղափ Վեդի 19 19
Արածո Արաքս 40 25
Արփա Արաքս 126 90
Դարբ Արփա 22 22
Հերհեր Արփա 28 28
Մալիշկա Արփա 16 16
Ելփին Արփա 23 23
Եղեգիս Արփա 47 47
Սելիմ Եղեգիս
Մեղրի Արաքս 32 32
Ծավ Արաքս
Ողջի Արաքս 88 56
Գեղի Ողջի
Որոտան Արաքս 179 119
Մասրիկ Սևանա լիճ 43 43
Ձկնագետ Սևանա լիճ 22 22
Վարդենիս Սևանա լիճ 28 28
Ծակքար Սևանա լիճ 28 28
Արգիճի Սևանա լիճ 51 51
Գավառագետ Սևանա լիճ 24 24

 

Առաջադրանք 3․ Քարտեզներից օգտվելով նշի՜ր

  • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
  • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
  • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  • Նշիր նաև լեռան բարձրությունը
    • Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը և Արարատ լեռ

Առաջադրանք 4․ Ստեղծի՜ր լեռնագրական և ջրագրական քարտեզ․

DocumentView

 

Ուսումնական մեկնարկ

  • Ծանոթություն սովորողների հետ, քննարկումներ
  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)
  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:
  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Աշխարհագրության հարցաշար

Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։

Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ։ Օրինակ, 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։ Բնակչության 62.3 %-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է:

Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։

Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ:
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքն ունի դպրոց, բուժկետ։ Գյուղում պահվել են 9 խաչքարեր ու եկեղեցիներ ու մատուռներ։

Բնութագրելկ Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով։ 283.9 հազար մարդ բնակչությամբ։ Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։

Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Եթե մենք ընդհանուր առմամամբ ուսումնասիրենք մարզերը, ապա կհասկանանք, որ բնակչության հիմնական մասը ապրում են գյուղերում։

Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն։Ստեփանավանի շրջակայքում բխում են մի խումբ հանքային աղբյուրներ, որոնցից է Կաթնաղբյուրի ակները։ Հանքային ջրերի ուսումնասիրությունը, հետախուզումը կարևոր տնտեսական նշանակություն ունեն և հարկավոր է մարզի առաջնային խնդիրներից մեկը համարել։

Նկարագրել Լոռու մարզի որևէ լքված գյուղ։

Հովնանաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1440 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1867 թ.։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սբ. Սարգիս մատուռը (19-րդ դար)։ Գյուղից քիչ հեռու՝ ձորակի մեջ, կա հին հայկական գերեզմանոց։

Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրները։

Հիմնական խնդիրը Լոռու մարզում, դե աղբահանությունը միշտ կա, սակայն Լոռու մարզի ոչ զարգացած մասերում կա դպրոցների ու մանկապարտեզների պակաս։ Նաև շատ մասեր ավերված են, ճանապարհները նույնպես։ Եղել է կամուրջ, որը վնասվել է երկարատև անձրևների պատճառով, սակայն զարգացման ծրագրի մեջ դա շեշտելով՝ վերանորոգվել է։

Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Նկարագրել Արագածոտնի մարզի բնակչությունը։

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվումԲյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։

Տեղեր, գյուղ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին, Տեղեր գետի աջ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ։ Հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով։ Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև թուրքերով, որի մասին վկայում են գյուղամերձ հանդամասերի թուրքերեն անունները (Դասքյասան, Մըզրը, Մայրասե)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։

Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։

Արագածոտնի մարզի հիմնախնդիրներից է աղբահանությունը։ Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը,
ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական
բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է
գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ
գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող
բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային
ռեսուրսներից: Եվ Արագածոտնի մարզը զարգացած է ագրոտուրիզմով։

Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին: ոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք

Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։

Բնակչության թվի և միջին խտության ցուցանիշներով Կոտայքը Հայաստանում զիջում է միայն Արմավիրի և Արարատի մարզերին, ինչպես նաև մայրաքաղաքային ինքնավարություն և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքին։ Կոտայքը մարդու բնակության հնագույն վայրերից է։ Առաջին մարդիկ այստեղ հաստատվել են դեռևս վաղ ժամանակներում՝ հազարամյակներ առաջ։ Մարզի բնակչության ներկայիս պատկերը ձևավորվել է բնակչության մեխանիկական աճի ազդեցությամբ։1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից գաղթելով հանգրվանել են այս տարածքներում:

Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերությանը։ Վերջինիս արտադրական ծավալի ներուժը հիմնականում կենտրոնացված է քաղաքներում՝ Հրազդանում, Չարենցավանում, Նոր Հաճնում, Եղվարդում, Բյուրեղավանում, Աբովյանում, ինչպես նաև մի շարք խոշոր գյուղական բնակավայրերում։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն։

Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։

 

Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրները։

Աղբահանություն,

Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

 

Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։

Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։

Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրնեը։

Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը։

Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։

Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։

Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։

Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրնեը։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստան։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը,Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի արևելքից՝ Գեղարքոպնիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ:

Արարատի և Արմավիրի մարզեր

Արարատի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզ, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիք և Վայոց ձորի մարզերում, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային:

Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում: Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են՝ Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Գործնական աշխատանք

  1. Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է։ Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
  1. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք։ Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։

Հարևան երկրներըն են՝

Հյուսիսում՝ Վրաստանը, արևելքում՝ Ադրբեջանը, հարավում՝ Իրանը, հարավ-արևմուտքում՝ Նախիջևանը /Ադրբեջանը/, արևմուտքում՝ Թուրքիան։

 

  1. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունը այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի ու Արագածի միջև։ Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

  1. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Արագածոտնի մարզի հիմախնդիրներից են՝

  • աղբահանությունը
  • բնակչության անհավասարաչափ տեղաբաշխումը
  • լքված գյուղերը
  1. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Լոռու մարզը մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է։ Ըստ բնակչ․ թվի զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից Լոռու մարզը սահմանակցում է Վրաստանի հետ, արևմուտքից սահմանակցում է Շիրակի մարզի հետ, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Լոռու մարզով հոսում են չորս գետ՝ Դեբեդը Ձորագետը, Փամբակը ևԱղստևը:

  1. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզում գործում էր Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, սակայն այն շատ հիմնախնդիրներ ունի, եթե կարողանանք լուծել այդ հիմնախնդիրները, կոմբինատը կարող ենք վերաբացել։ Կարող ենք իրականացնել ասֆալտապատում։ Փորձենք վերացնել աղբահանության խնդիրը։

Հայաստանի Հանրապետություն

1․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լիճն արևմուտքից եզրավորվում է Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով:
2) Շիրակի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Բազումի լեռնաշղթայից մինչև Վիրահայոց լեռնաշղթա:
3) Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Իշխանասարն է:
4) Հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզում է
Արփայի գոգավորությունը:

2․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

3. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանին

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լճի գոգավորությունն ունի տեկտոնական ծագում:
2) Սևանա լիճը զբաղեցնում է մոտ 5800 կմ2
մակերես:
3) Սևանից են սկիզբ առնում Գավառագետ և Արգիճի գետերը:
4) Սևանը հոսք ունեցող լիճ է:

5․ Ընտրել լճերի և նրանց աշխարհագրական դիրքի համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապույտ 1. Գեղամա լեռնավահան
բ. Քարի 2. Սյունիքի լեռնավահան
գ. Ակնա 3. Արագածի լեռնավահան
դ. Ալ 4. Զանգեզուրի լեռնաշղթա
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–4, բ–3, գ–1, դ–2
3) ա–2, բ–1, գ–4, դ–3
4) ա–2, բ–1, գ–3, դ–4

6․ Ընտրել գետերի և դրանցից սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Ախուրյան ա. Նալբանդի
  2. Հրազդան բ. Արմավիրի
  3. Արաքս գ. Շիրակի
  4. Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
    1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

7․ՀՀ բնակչության բնական աճի վրա ի՞նչը բացասական ազդեցություն չի
ունեցել.

1) գործազրկության աճը
2) տղամարդկանց արտագաղթը
3) ամուսնությունների թվի կրճատումը
4) թոշակային տարիքի բարձրացումը

8․ Լոռու մարզում գունավոր մետաղաձուլական կենտրոններ են.
1) Ախթալան և Տաշիրը 3) Ալավերդին և Ախթալան
2) Ստեփանավանը և Շամլուղը 4) Սպիտակը և Վանաձորը

  1. Գեղարքունիքի մարզում երկաթուղային կայարան ունեն.
    1) Մարտունին և Գավառը 3) Սոթքը և Սևանը
    2) Վարդենիսը և Վարդենիկը 4) Ճամբարակը և Մարտունին

10․Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը —  278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²

 

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին։ Մարզի տարածքում է գտնվում 3 լճերից մեկը՝ Սևանա լիճը՝

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։

Գործնական աշխատանք

  1. Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։
  3. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։
  4. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։
  5. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։
  6. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

1. Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է հարավում՝ Միջագետքի դաշտավայրը արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

2. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։
Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։
Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։
Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։
Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։
Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։

3.Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները: Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում:

5. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՀՀ Լոռու մարզի տարածքը Գյուղատնտեսական հողատարածքը այդ թվում` վարելահողեր Մարզկենտրոնը
Քաղաքային համայնքներ Գյուղական համայնքներ
Գյուղական բնակավայրեր Բնակչությունը
այդ թվում` քաղաքային
3798 կմ2 251154 հա 42075 հա
Վանաձոր 8
105
122
234.7 հազ. մարդ
(մշտական, 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ )
137.2 հազ. մարդ (58.46%)
գյուղական
ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ եւ բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր եւ Ջիլիզա:
Մարզի տարածքով է անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։ Մարզի բնակչության թվաքանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակի 7.75 %-ը:

 

 

 

 

Երևանյան թափառումներ

  • Օրը՝  Փետրվարի 2
  • Մեկնումը՝ ժ. 10:30
  • Վերադրաձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Քոլեջից ժ. 10:30
  • Վերադարձը՝ Քոլեջ ժ. 16:00
  • Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան
  • Մասնակիցները-Քոլեջի 1-ին կուրս

Ճանապարհի նկարագրություն՝

Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները, այցելում ենք թանգարաններ, ներկայացնում ենք Հին ու Նոր Երևանի պատմությունը։