Գործնական աշխատանք

  1. Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է։ Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
  1. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք։ Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։

Հարևան երկրներըն են՝

Հյուսիսում՝ Վրաստանը, արևելքում՝ Ադրբեջանը, հարավում՝ Իրանը, հարավ-արևմուտքում՝ Նախիջևանը /Ադրբեջանը/, արևմուտքում՝ Թուրքիան։

 

  1. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունը այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի ու Արագածի միջև։ Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

  1. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Արագածոտնի մարզի հիմախնդիրներից են՝

  • աղբահանությունը
  • բնակչության անհավասարաչափ տեղաբաշխումը
  • լքված գյուղերը
  1. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Լոռու մարզը մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է։ Ըստ բնակչ․ թվի զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից Լոռու մարզը սահմանակցում է Վրաստանի հետ, արևմուտքից սահմանակցում է Շիրակի մարզի հետ, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Լոռու մարզով հոսում են չորս գետ՝ Դեբեդը Ձորագետը, Փամբակը ևԱղստևը:

  1. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզում գործում էր Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, սակայն այն շատ հիմնախնդիրներ ունի, եթե կարողանանք լուծել այդ հիմնախնդիրները, կոմբինատը կարող ենք վերաբացել։ Կարող ենք իրականացնել ասֆալտապատում։ Փորձենք վերացնել աղբահանության խնդիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *