Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստան։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը,Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի արևելքից՝ Գեղարքոպնիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *