Մարքեթինգի պլան

Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սովորողների ձեռքով արտադրված գինի:

Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր, անապակ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Գինի արտադրվոիմ է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա շամանակածրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ ղաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավորէ ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը ք. Երևան, Մխիթար Սեբաստացի Կրթահամալի, Խաղողի և գինու դպրոցի մառանում

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

Who

 

Ով է նպատակային սպառողը՝ Կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողերը, Բանգլադեշ համայնքը

 

• Why

 

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, իր երեխայի ձեռքով պատրաստված, առողջարար է, գինը մատչելի է

 

• What

 

Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր

 

• When

 

Ընտանեկան, եկեղեցական, ծիսական տոնակատարություններ

 

• Where

 

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի մառանից, որտեղ ձեզ համար կկազմակերպեն նաը անվճար համտես և փոքրիկ բացատրություն գինու ծագման վերաբերյալ

 

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

 

Նախատեսված է իրացնել Բանգլադեշ համայնքում և Կրթահամալիրի դասավանդողների և ծնողների միջավայրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետտևյալ հաշվարկը՝

 

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 լիտր գինի, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ գինիներ և մեր գինու քանակը սահմանափակ է։

 

· սպառողների քանակը 1․400 հոգի (հաշվարկել եմ կրթահամալիրի սովորողների քանակը, որպես 1 ընտանիք մեկ լիտր + 200 հոգի դասավանդողներ)*

 

· մեկ լիտրի գինը 2․500 դրամ

 

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 2․800 լիտր գինի։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի 7․000․000 ՀՀ դրամ տարեկան։

 

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

 

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

 

Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Վեդի Ալկո, Տրինիտի Կանյոն

 

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

 

Խոշոր և մանր մրցակիցներ

 

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

 

Նման հատկանիշներից՝ բոլորը պատչաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է հիմնականում արհեստական խմորիչ

 

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

 

Մեր գինին պատրաստվում է բնական խմորիչով, քիմիական նյութեր չեն գործածվում, բնական խմորիչով: Կոնսերվանտներ առկա չեն, քանի որ քանակը փոքր է և նախատեսված չէ ինպորտի համար: Բացի այդ փոքր քանակը նախատեսում է որակ:

 

7.Վաճառքի գինը 1 լիտրը 2500 ՀՀ դրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *