Հասարակագիտության ընդհանուր ամփոփում:

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

  1. Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։
  2. Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/
  3. Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/
  4. Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/
  5. Բառերի քանակը 250-300
  6. Թեմաները՝ հասարակական

«Հանրային կարծիք գոյություն չունի»

Ես ընտրեցի հենց «Հանրային կարծիք գոյություն չունի» հոդվածը, որովհետև վերնագիրը ուներ հետաքրքիր մոտեցում, թվում էր թե ինչ-որ հետաքրքիր ասելիք էր պարունակում իր մեջ:

Պիեռ Բուրդիեն, գրել է հոդված հասարակական կարծիքի մասին։ Այդպես նա ներկայացնում է հասարակական կարծիքի՝ 3 ձևերը, դրանց ազդեցություններն ու արդյունքները։ Պիեռ Բուրդիեն մանրամասն ներկայացնում է անտեսված կամ չմտածված դեպքեր, որոնք ուշադրության կարիք ունեն։ Նաև փորձում է օգնել հասարակությանը խաբեություննից և շփոթմունքից։

Երբ ընթերցում էի հոդվածը մի հետաքրքիր հատված, գրավեց իմ ուշադրությունը։ “Այլ կերպ ասած՝ բոլոր հարցերի շուրջ կարծիք ունենալու հավանականությունը ենթադրում է, որ քաղաքական գիտելիքը բավականաչափ համեմատելի է թանգարան գնալու հավանականության հետ: ” Այս հանգամանքը արդեն իսկ կախված է մարդուց։ Այսինքն, եթե մարդն ուզում է՝  այցելում է, իմանում և ուսումնասիրում է։ Ոմանք հաճախ են փորձում տեղեկանալ ամեն ինչից, ոմանք ընդհակառակը։

Պիեռ Բուրդիեն նաև ասում է, որ չկա ավելի անմիտ բան, քան տոկոսային հարաբերակցությամբ հանրային կարծիք ներկայացնելը: Եթե անկեղծ չեմ կարող ամբոշջությամբ հասկանալ նրա այս միտքը:

Ելնելով հոդվածի բովանդակությունից ուզում եմ ասել, որ հեղինակն ուզում էր ասել մեզ մի բան, որ հասարակությունը շրջապատված է խաբեությամբ։ Հասարակությունը խնդիրները հարմարեցնում է այնպես՝ ինչպես իրեն է ձեռնտու: Հասարակությունը անտեսելով և չնկատելով խաբեությունն ընկնում է թակարդը:

Ժան Բուդրիար «Համաշխարհայինն ու համընդհանուրը»

Ժան Բոդրիարի գրված հոդվածները բարդ են և խորիմաստ: Դրանք մտածելու տեղիք են տալիս: Նրա հոդվածները հասկանալու համար պետք է լինել տեղեկացված: Սակայն ամեն մեկն իր ձևով է ընկալում տրված նյութը:

Համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Համաշխարհայնացումն իր արտացո- լումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում: Համաշխարհայնացումը թվում է անդարձելի, մինչդեռ ընդհանրականը, ավելի շուտ, անհետացման ճանապարհին է: Համենայն դեպս այնպիսին, ինչպիսին այն ստեղծ- ված է արդի արեւմտյան արժեհամակարգի մասշտաբում՝ համարժեքը չունենալով որեւէ մեկ այլ մշակույթում:

Հոդվածն ընթերցելիս շատ հավանեցի այս հատվածը՝ «Ազատության, ժողովրդավա- րության, մարդու իրավունքների գաղափարներն իրենցից շատ աղոտ պատկեր են ներկայացնում՝ լինելով միայն չքացած ընդհանրականի ուրվականներ: Ու շատ վատ ենք պատկերացնում, որ հնարավոր է սեփական մոխրից հառնել, եւ երեւույթները կարող են կարգավորվել սովորական քաղաքական խաղով` արմատավորված լինելով ապակարգավորման մեջ ու հոգեւոր կամ մտավոր իշխանությունից բացի՝ չունենալով որեւէ այլ հիմք:

Փոդքասթեր․ 2 փոդքասթ 0,5 միավորով։ Փոդքասթի կարևոր նախապայման են նախապես թեմայի ուսումնասիրությունը, նվազագույնը 5 րոպե տևողությամբ։ Կարող եք․

  1. Ընտրել գրական ստեղծագործություն,էսսե, որը վերաբերում է հասարակությանը և դրա մասին խոսել։
  2. Կարող եք խոսել շրջակա միջավայրի մասին։
  3. Թեմաներ, որոնց շուրջ կարող եք խոսել https://www.teachthought.com/education/50-of-the-best-podcasts-for-high-school-students/ 

Մասնակից՝ Գագիկ Աբրահամյան:

Փոդքաստ-Փորձարկում կենդանիների վրա

Փոդքաստ-Աղպահանության վճար