Կուսակցություն

Անունները իրականում շատ դժվար է ընտրելը․ Ես մի քանիսն եմ փորձել։

Կուսակցության անվանում՝

  • Միշտ առաջ
  • Աղջիկներն էլ կարող են լավ կառավարել)
  • Մեր ապագան՝ մեր ձեռքերում
  • Միշտ վստահ

Խորհրդանշանը՝

Անդամներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Ռոզա Խաչատրյան
  3. Մելանյա Սարգսյան
  4. Ագապի Օհանյան
  5. Յանա Խաչատրյան
  6. Իզա Նազարյան
  7. Ասյա Եղիազարյան
  8. Էլեն Աբրահամյան 
  9. Թամարա Մանուկյան  
  10. Աննա Հովսեփյան   
  11. Բելա Մարտիրոսյան
  12. Վիկտորյա Պողոսյան
  13. Անուշ Հարությունյան
  14. Անի Աթաբեկյան
  15. Ժասմինա Վարդանյան
  16. Հրաչուհի  Մանվելյան 
  17. Անահիտ Ղազարյան
  18. Թերեզա Դավթյան
  19. Լինա Կոստանյան
  20. Արաքսյա Արզումանյան
  21. Ջեմմա Զարգարյան
  22. Աննա Հովսեփյան
  23. Ռոզա Փուրթոյան

Կանոնագիրք

1․ Բոլոր դասամիջոցները տևեն 15 րոպե, բացառությամբ մեկի, որն էլ կտևի 20 րոպե։
2․ Քոլեջի պատերը լինեն դեղին, իսկ պատերի վրա լինեն պաստառներ, որոնք պատրաստած կլինեն ուսանողները՝ իրենց ձեռքերով։
3․ Առաջին հերթին, պարտեզը առանձնացնել քոլեջից։
4․Ամիսը մեկ կազմակերպել ուսանողական հավաք, որի ժամանակ բոլորով միասին կքննարկենք քոլեջի և ուսանողների խնդիրները, արված և չարված գործերը։

Հարցեր

1․ Ինչպե՞ս ձեվավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը՝ Ռուբինյան իշխանատան (1080-1219) գլխավորությամբ: Ռուբինյան առաջին Մեծ իշխաններն էին Ռուբեն 1-ը (1080-1095), Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137), որոնց օրոք զգալիորեն ընդլայնվեցին, ինչպես նաև ամրապնդեցին Կիլիկյան Հայաստանի պետական սահմանները:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

2․ Ի՞նչ քայլեր է կատարել Ռուբեն 1-ը։

Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։

1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։

3․ Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կոստանտինը Խաչակրաց արշավանքների կազմակերպիչների հետ։

Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ը հայոց իշխանապետությունը ամպրապնդելու գործում։

Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

5․Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Լևոն 1-ը։

Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։

Գործնական աշխատանք

  1. Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է։ Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
  1. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք։ Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։

Հարևան երկրներըն են՝

Հյուսիսում՝ Վրաստանը, արևելքում՝ Ադրբեջանը, հարավում՝ Իրանը, հարավ-արևմուտքում՝ Նախիջևանը /Ադրբեջանը/, արևմուտքում՝ Թուրքիան։

 

  1. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունը այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի ու Արագածի միջև։ Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

  1. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Արագածոտնի մարզի հիմախնդիրներից են՝

  • աղբահանությունը
  • բնակչության անհավասարաչափ տեղաբաշխումը
  • լքված գյուղերը
  1. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Լոռու մարզը մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է։ Ըստ բնակչ․ թվի զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից Լոռու մարզը սահմանակցում է Վրաստանի հետ, արևմուտքից սահմանակցում է Շիրակի մարզի հետ, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Լոռու մարզով հոսում են չորս գետ՝ Դեբեդը Ձորագետը, Փամբակը ևԱղստևը:

  1. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզում գործում էր Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, սակայն այն շատ հիմնախնդիրներ ունի, եթե կարողանանք լուծել այդ հիմնախնդիրները, կոմբինատը կարող ենք վերաբացել։ Կարող ենք իրականացնել ասֆալտապատում։ Փորձենք վերացնել աղբահանության խնդիրը։