Հետաքրքիր առօրյա, հրաշալի գյուղում։

Բարև ձեզ, այսօր ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես է անցնում իմ օրը գյուղում։ Նախապես ասեմ, որ ամառվա գրեթե մեծ մասը անցկացնում եմ գյուղում։ Առավոտյան արթնանում եմ  ժամը 9։00-ին հավաքում սենյակս և գնում լոգարան ինձ կարգի բերելու։ Այնուհետև իջնում եմ մեր փոքրիկ տնակը, որտեղ տատիկս մեզ է սպասում նախաճաշը պատրաստած։ Նախաճաշում ենք և անցնում աշխատանքի։ Տատիկիս օգնում եմ տնային գործերով, իսկ պապիկիս այգին խնամելով։ Նշեմ, որ մենք ունենք մեծ այգիներ, գեղեցիկ ծաղկանոց, բանջարանոց, խաղողի վազեր, խնձորի և ծիրանի այգիներ և մի քանի կեռասի ծառեր։ Աշխատանքը ավարտում եմ ժամը 13։00-ին և գնում ճաշելու։ Ճաշելուց հետո փոքր ինչ հանգստանում եմ, քնում, երաժշտություն լսում։ Արթնանում եմ և ըմպում սառը թեյ պատրաստված մեր այգու անանուխից, թարմանում և գնում տատիկիս և պապիկիս հետ զրուցելու։ Զրուցում ենք տարբեր թեմաներից։ Լսելով պատմություններ մեր նախնիների մասին, զրուցելով գյուղի մասին, անցկացնում ենք հետաքրքիր ժամանակ։ Հետո գնում եմ այգին խնամելու, որտեղ առանձնացնում եմ ավելորդ խոտերն ու պապիկիս ասում, որ միյացնի կաթիլային համակարգը։ Նաև մոռացա նշել, որ մինչ ոռոգելը բանջարանոցից հավաքում եմ բանջարեղեն և կանաչեղենը։ Այս ամենը անելուց հետո գնում եմ հանգստանալու, այնուհետև պապիկիս հետ գնում եմ միրգ հավաքելու։ Այս ամենից հետո շատ եմ հոգնում, գնում եմ լոգարան և ինձ կարգի բերելուց հետո դուրս եմ գալիս պատշգամբ։ Այդ ժամին այնտեղ բացվում է գեղեցիկ տեսարան։ Այնտեղ ես լիարժեք հանգստանում եմ, և խմում տաք թեյ։ Այսքանն անելուց հետո ես գնում եմ իմ սենյակ և քնում։ Մարդիկ կան, ովքեր գնում են ամառանոց հանգստանալու և ոչինչ չեն անում։ Բայց շփվելով հողի հետ և տեսնելով բնության գաղտնիքները, ես ավելի եմ հանգստանում և ստանում շատ մեծ բավականություն։ Մոռացա նշեմ, որ երեկոյան ժամերին գնում ենք խանութ և գնում մեզ անհրաժեշտ իրերը։ Ահա, թե ինչպես են անցնում իմ ուրախ և հանգիստ օրերը գյուղում։

ՖԻԼՄԱԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ( նախագիծ՝ ընկեր Մարիամ)

Տրվեց ֆիլմասերների անկյուն ակումբի մեկնարկը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, խնդրում եմ ծանոթանալ այս հղումով։ Այս շաբաթ ֆիլմադարանն առաջարկում է դիտել և քննարկել այս երկու ֆիլմերը՝ Քրիստոֆեր Նոլան «Սկիզբ»,       Ա․ Տարկովսկի «Հայելի»

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։

 

«Հայելի» ֆիլմն առանձնահատուկ տեղ է գրավում Անդրեյ Տարկովսկու արվեստում։ Ֆիլմ-խոստովանանք՝ անսովոր ոճով նկարահանված, ավանդական շարադրանքի օրենքներից դուրս։

Ֆիլմը նկարահանելու ընթացքում Տարկովսկին ասել է․ «Միակը, ինչի մասին հիմա կարող եմ վստահ պնդել, այն է, որ մեր կողմից այժմ նկարահանվող ֆիլմն ընդհանուր ոչինչ չի ունենալու ավանդական կինեմատոգրաֆի հետ՝ սյուժեի շարադրանքի և պատմության հիմքի վրա կառուցված։ Ֆիլմի մի քանի գործող անձինք պարզապես սովորական մարդիկ են՝ իրականության մեջ գոյություն ունեցող և մեծ էկրանին իրենք իրենց խաղացող․․․ Գործող անձինք պիտի խառնվեն, և պիտի լինեն պահեր, երբ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ով է․․․»։

Սիրելի սովորողներ,դասավանդողներ, եղեք ակտիվ,համարձակ։ Ֆիլմը դիտելուց հետո ձեր կարծիքը,միտքը,զգացմունքը հրապարակեք բլոգում և հղումն ուղարկեք էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am

Բլոգին կարող եք հետևել նաև Մեդիագրադարանի կայքից։

Մուտք ճամբար օր 2

Այսօր իմ 2-րդ օրն էր քոլեջում։ Առավոտյան ժամը 10-ին լինելով արդեն քոլեջում ընկեր Մարիամի հետ շրջեցինք կրթահամալիրի հաստատություններում։ Արեվելյան դպրոց-պարտեզ, Մայր դպրոց, Գեղարվեստ, Ագարակ։ Այս ամենի հետ մեկտեղ շրջեցինք նաեվ Սարալանջով, որտեղի տնկիները գրեթե 1 տարեկան էին։ Ագարակում ծանոթացանք ձիերի եվ նրանց անունների հետ (Գեներալ, Ջենի, Մաշա, Խզբզ)։ Ձիերից բացի այնտեղ կաին նաեվ գեղեցիկ 4 շներ, այնուհետեվ առաջանալով տեսանք կրթահամալիրի թոնիրը։ Հետո նստեցինք, հանգստացանք եվ զրուցեցինք ընկեր Մարիամի հետ։ Նաեվ նշեմ, որ հաստատություններում շրջելիս եղանք նաեվ Ոսկեգործության եվ քանդակի դպրոցում։ Ոսկեգործության դպրոցում մեզ ուսուցիչը ծանոթացրեց ինչ է իրենից ներկայացնում ոսկերչությունը, իսկ քանդակի դպրոցում շրջեցինք եվ հիացանք քանդակներով։ Հետո միասին բարձրացանք քոլեջ, որտեղ մի փոքր ընդմիջելուց հետո՝ ընկեր Լիլիթի հետ ունեցանք շատ հետաքրքիր ժամեր։ Ընթերցեցինք շատ հետաքրքիր հեքիաթ։ Հեքիաթի անունն էր Ղուշ-Փարին։ Հեքիաթն ավարտելուն պես սկսեցինք քննարկել այն։ Եվ ինձ դուր եկավ այն, որ մենք հեքիաթը ընթերցելուց չնստեցինք փակ լսարանում այլ բակում, խոտերի մեջ եվ ծառերի տակ։ Այսօր իմ օրվա մեծ մասը անցավ քոլեջում, բայց ես նույնիսկ չզգացի թե ինչպես գլորվեցին այդ ժամերը, քսնի որ շրջապատված էի սիրալիր եվ ժպտերես ուսուցիչներով։

Մուտք ճանբար օր 1

Այսօր իմ առաջին օր էր քոլեջում։ Մտնելով քոլեջ  իմ միջից դուրս եկավ  լարվածությունը և իմ առաջին օրը քոլեջում անցավ շատ հետաքրքիր։ Ընկեր Մարիամի հետ շրջեցինք քոլեջով և ծանոթացանք լսարաններին։ Մենք բոլորով նստեցինք լսարանում և սկսեցինք հերթով ներկայանալ։ Ներկայանալուց հետո ընկեր Մարիամը ներկայացրեց քոլեջը, կարգ ու կանոնը, ինչպես են անցնում դասաժամերը։ Հետո սկսեցինք խոսել ճանփորդություններից։ Ընկեր Մարիամը և մեր ավագ ընկերները պատմեցին թե ինչպես է անցնում ճամփորդությունները և ինչպիսի բնույթ են կրում։  Այնուհետև միասին գնացինք Գինու դպրոց։ Այնտեղ ընկեր Արտակը մեզ պատմեց գինու մասին, ներկայացրեց գինու պատրաստման եղանակը և պատմությունը։ Սովորեցրեց ինչպես օգտվել ճիշտ գինու բաժակից, ինչպես հասկանալ գինին լավ է,թե ոչ։ Որոնք են այդ փուլերը և այլն։ Հետո միասին բարձրացանք լսարան, որտեղ մեզ էր սպասում մեր ավագ ընկերներից մեկը և պետք է օգներ որպեսզի բացենք մեր աշխատանքային բլոգները։  Բլոգները բացելուց հետո միասին ընդմիջեցինք  և սովորեցինք ինչպես օգտվել մեր բլոգներից։ Տեղադրեցի իմ առաջին նյութը << Իմ մասին>>։ Առաջին օրը քոլեջում շատ տպավորիչ էր։ Հետո մենք հրաժեշտ տվեցինք միմյանց և դուրս եկանք քոլեջից լավ տպավորություններով։

Իմ մասին

Բարև☺️Ես Սարգսյան Մելանյան եմ, 15 տարեկան: Սովորել եմ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմն. դպրոցում: Ազատ ժամանակ սիրում եմ գնալ զբոսանքի, ուտել կոնֆետներ, քնել, զրուցել ընկերներիս հետ: Հաճախում եմ Թումո կենտրոն, հաճախել եմ պարի: Ունեմ շատ ընկերներ և սիրում եմ, երբ բոլորով հավագվում և խաղում ենք տարբեր խաղեր, զրուցում տարբեր թեմաներից, պատմություններից: Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ քոլեջ, «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում, օտար լեզվի խորացված իմացությամբ» բաժնում: Երազում եմ ունենալ անձնական տուրիստական գործակալություն և ճամբորդել տարբեր երկրներում:♥️🌍😍