Բիզնես պլան

Ես ներկայացնելու եմ իմ ապագա բիզնեսը սոց ցանցերում։ Ստորև կտեսնեք ավելի մանրամասն բիզնեսի մարքեթինգի մասին։

 

1.Ապրանքի /ծառայության նկարագրությունը

 

Ձեռագործ զարդերի պատրաստում

 

Տեսակ՝ ականջօղեր, վզնոցներ, աքսեսուարներ։

 

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

 

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

 

• մատակարարների իշխանություն

 

Իմ մատակարարը ինքս եմ, քանի որ զարդերի բնույթը ազատ է,  կան տարբեր խանութներ որտեղից օգտվելու եմ:

 

• գնորդների իշխանություն

 

Իմ գնորդները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ են։ Գնորդների տարիքը 15-40 տարիքային խմբի ներկայացուցիչներն են։

 

Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ։

 

Վտանգ չկա կարծում եմ, քանի որ օգտվելու եմ տարբեր կայքերից, հետաքրքիր գաղափարներ ստանալու համար։

 

• Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

 

Կարծում, որ վտանգ չկա, քանի որ արտադրելու եմ յուրատեսակ զարդեր ու դրանք կրկնօրինակելն իմաստ չի ունենա։

 

• Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

 

Այս պարագայում թշնամական մրցակցություն չեմ նկատում։

 

3.Գտնվելու վայրը ՝

ք. Երևան

 

. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

 

Բիզնեսը գործելու է Երևանի և մարզերի տարածքում։

 

5.Շերրինգտոնի մեթոդը

 

• Who

 

Ո՞վ է նպատակային սպառողը՝

 

Ընկերներ, ծանոթներ և զարդեր սիրող մարդիկ։

 

• Why

 

Ինչու՞ է սպառողը գնում ապրանքը՝

 

Քանի որ տարբերվող է, կարծում եմ նաև յուրահատուկ։

 

What

 

Առիթներին կարող է հանդիսանալ յուրահատուկ նվեր ու մարդիկ, ովքեր սիրում են զարդեր կարող են հանգիստ կրել։

 

• When

 

Միշտ

 

• Where

 

Բիզնեսը գործելու է Երևանի և մարզերի տարածքում։

 

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

 

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կգնի 5-10 զարդ

 

· սպառողների քանակը տարեկան կտրվածքով մոտավոր 50-100 հոգի

 

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրականացվի մոտավորապետ 100-ից ավելի զարդ։ Գումարը ընդհանուր կկազմի մոտավորապես 80000ՀՀ դրամ (տարեկան)։

 

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

 

· Մրցակիցների մոտավոր թիվը —

կան նմանատիպ շոփ էջեր սոց ցանցերում, որոնց կարող ենք համարել մրցակիցներ։

 

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

 

Կարծում եմ  խոշոր։

 

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

 

Նման հատկանիշներ-զարդեր կան, որոնք պատրաստված են նույն հումքով։

 

7.Վաճառքի գինը՝ զարդերը սկսվելու են 1000 դրամից  մինչև 10000դրամ

 

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

 

Տարեկան կվաճառվի մոտավոր 100 զարդ, որից կունենամ  12000— 120000դրամ, որի 50%-ը կծախսվի հումքի վրա, իսկ մնացածը կլինի եկամուտ։

 

. Ներդրումային պլան

 

Սկզբում պետք է գնել ՝ համապատասխան թելեր, տարբեր ուլունքներ, փականներ:

Պետք է գնել փաթեթավորման համար նախատեսված տուփեր և տոպրակներ, նաև պիտակներ։

 

Թելերը, փականները և ուլունքները միասին կկազմեն 15000դրամ,

Փաթեթավորման տոպրակները և տուփերը կկազմեն  6000դրամ, իսկ պիտակները 2000դրամ։

Ընդհանուր՝ 23000 դրամ։