Ուրարտու-Արատտա մաս 3

Ամեն մի պետություն իր պատմության ընթացքում փոփոխական սահմաններ է ունենում։ Սկզբնական շրջանում, ինչ խոսք, դրանք ավելի համեստ են երևում։ Դա մենք տեսնում ենք Սարդուրիի օրոք, սակայն Արգիշտիի և Մենուայի օրոք դրանք ընդլայնվեցին։

Վանի թագավորության հիմնականոն տարածքը շատ լավ գծագրվում է Վանի թագավորների կառուցած ամրոցների  և թողած արձանագրությունների քարտեզների համադրմամբ։Դա ճիշտ այն տարածքն է, որում իրենց պատմությունը կերտեցին հետագայի հայկական թագավորությունները, որն էլ 19-րդ դարում եվրոպացի աշխարհագրագետները կոչեցին Հայկական լեռնաշխարհ։

Հյուսիս արևմուտքում պետության գլխավոր ամրոց հենակետը Երզնկայի մոտ գտնվող Ալթին Թեփե հնավայրի ամրոցն էր։ Պեղումների արդյունքում բացահատվել է, որ այստեղ եղել է ամրոց, իսկ շատ հնում՝ բրոնզի դարում, եղել է բնակատեղի։

Հիացմունք առաջացնող ամրոցների շարքում, արևմուտքում առանձնանում է Բերդակը, որն այսօր հայտնվել է ջրամբարի մեջ։Բերդակ հայերեն նշանակում է փոքրիկ բերդ։ Թուրքերն անունն աղավաղելով կոչում են՝ Փերթեկ։

Հյուսիս արևելքում թագավորության գլխավոր երկրամաս է հիշատակվում Արցախը, որը այսօր հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով։ Վանի թագավորության արևելյան շրջաններն այսօր գտնվում են Իրանի սահմաններում։

Արարատ-Ուրարտու թագավորության ներքին կյանքում բավականին մեծ դեր էին խաղում երկրագործական ու այգեգործական ծեսերը, որոնցում հատկապես ընդգծվում էին խաղողի մշակույթի հետ կապված ծեսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *