Երևանյան թափառումներ

  • Օրը՝  Փետրվարի 2
  • Մեկնումը՝ ժ. 10:30
  • Վերադրաձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Քոլեջից ժ. 10:30
  • Վերադարձը՝ Քոլեջ ժ. 16:00
  • Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան
  • Մասնակիցները-Քոլեջի 1-ին կուրս

Ճանապարհի նկարագրություն՝

Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները, այցելում ենք թանգարաններ, ներկայացնում ենք Հին ու Նոր Երևանի պատմությունը։

Դեպի Էջմիածին❤️

Այսօր մենք մեր կուրսով ունեցանք հետաքրքիր շրջայց Էջմիածնում։ Մեզ հետ էին ընկեր Բելլան, Պատվելի Թամարը և երրորդ, չորրորդ կուրսերի ուսանողները։ Ծանոթացանք Էջմիածնի պատմամշակութային վայրերին: Մեր շրջայցը ուներ նաև ուսումնական նպատակ։ Երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ որպես գիդ, մեզ ներկայացնում էին Էջմիածնի տեսարժան վայրերը։ Ամեն ինչ շատ կազմակերպված էր ընթանում և մենք ունեցանք հետաքրքիր շրջայց։ Առավոտյան ժամը 10-ին մենք  տեղավորվեցինք ավտոբուսը և շարժվեցինք։ Սկզբում ծանոթացանք երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների հետ։ Առաջին կանգառը Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին էր։ Սկզբում 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Սերգեյանը մեզ ներկայացրեց պատմությունը, ապա Միլենա Շանոյանը մեզ ներկայացրեց եկեղեցու պատմությունը, եկեղեցու կառուցվածքի և Հռիփսիմեի դամբարանի մասին։ Հետո մտանք եկեղեցի։ Նախ ասեմ, որ ինձ շատ դուր եկավ եկեղեցու կառուցվածքը և ձևը։ Հետո շարժվեցինք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցին տեսնելու։ Եկեղեցին վերանորոգման շրջանում էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Մուտքի մոտ 3-րդ կուրսի ուսանողուհի Նինել Աղանյանը մեզ ներկայացրեց՝ նախ դարպասների նշանակությունը, ապա առաջացանք և ցանոթացանք ընդհանուր տարածքի հետ։ Հետո 3-րդ կուրսի ուսանող և մեր շրջայցի միակ տղան՝ Անդրանիկ Սադաղյանը, մեզ ներկայացրեց խաչքարերի մասին։ Նրան շարունակեց Պատվելի Թամարը և ներկայացրեց տարածքի խաչքարերի մասին։ Հիշում եմ, որ այնտեղ տեսանք Վազգեն Ա-ի Ջուղայից «փրկած» խաչքարերը։  Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի մասին մեզ ներկայացրեց 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Գոհար Ջհանգիրյանը։  Նրան շարունակեց Անի Պետրոսյանը։ Խոսեցինք մկրտվելու մասին։ Ապա միմյանց լրացումներ արեցինք և շարունակեցինք։ Հաջորդը գնում էինք տեսնելու Սուրբ Գայանե եկեղեցին։ Տեղ հասնելուն պես, 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Արփի Մարգարյանը, մեզ պատմեց Գայանեի և իր դամբարանի մասին։ Այնուհետև Ռուզաննա Մարգարյանը շարունակեց պատմությունը և մեզ ուղեկցեց տեսնելու Սբ․ Գայանեի դամբարանը, որը գտնվում էր եկեղուցու ներսում։ Եկեղեցին կառուցված է Սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Ուսումնասիրեցինք տարածքը, կար նաև գերեզմանատուն։ Պատվելի Թամարը մեզ ցույց տվեց Խենթի գերեզմանը։ Ապա շարժվեցինք Մաչանենց տուն, իմ այցելած ամենահետաքրքիր ու գեղեցիկ վայրը։ Գիդը մեզ ներկայացրեց Մաչանենց տան մասին։ Մաչանենց անվան ծագումը գալիս է Խոյի բարբառի մաչ-պաչ արմատից, որն էլ նշանակում է համբույր։ Այնտեղ կար շատ գեղեցիկ Արվեստաց դպրոց, Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա, և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»։ Այնտեղ սովորում են 250 երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամ, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով երեխաներ։ Այնտեղ կար նաև գինետուն։ Ես և 2-րդ կուրսի ուսանող Ջուլյա Բաղդասարյանը գիդին մի փոքր պատմեցինք մեր քոլեջի հնձանի մասին : Շրջեցինք, ուսումնասիրեցինք, նկարվեցինք և բարձր տրամադրությամբ գնացինք մեր վերջին կանգառը՝ Զվարթնոցի տաճարը։ Այստեղ քայլեցինք, նկարվեցինք, իսկ Անի Պետրոսյանը մեզ ներկայացրեց Զվարթնոցի պատմությունը։

Մեդիաուրբաթ՝ դեպի Սարդարապատ

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ մեր մեդիաուրբաթը Սարդարապատում: Առավոտյան արթնացա ժամը 8:00ին պատրաստվեցի և ժամը 9:00ին գնացի քոլեջ: Երբ բոլորը հավաքվեցին ժամը 10:00 շարժվեցինք դեպի Արմավիրի մարզ: Մեզ հետ էին Պատվելի Թամարը, ընկեր Էլյան և ընկեր Մարինեն: Երբ արդեն հասել էինք շրջեցինք հուշահամալիրի տարածքում, իսկ ընկեր Էլյան մեզ ներկայացրեց հուշահամալիրի պատմությունը:

Սարդարապատի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը գտնվում է Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Իր առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 1978 թվականին։ Թանգարանի շենքը, որը միջնադարյան ամրոց է հիշեցնում, կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝Արագածին, մյուսը՝Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Թանգարանը պարունակում է 70 հազարից ավելի հավաքածուներ: Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայոց լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարե դարից մինչև մեր օրեր։

Մենք նաև այցելեցինք հուշահամալիրի տարածքում գտնվող Հայաստանի պատմության և ազգագրության թանգարանի Սարդարապատի մասնաճյուղ: Նշեմ, որ թանգարանը շատ հավանեցի, այն 2 հարկ ուներ: Շրջեցինք, ծանոթացանք և ընթացքում Պատվելի Թամարը մեզ ցույց տվեց և ծանոթացրեց այն գործիքներին, որով առաջ պատրաստել են ձեթ, առանձնացրել են ցորենի հասկերը ցողունից, այնտեղ կայն նաև շատ հին և գեղեցիկ տարազներ: Երբ դուրս եկանք թանգարանից, մի փոքր ճանապարհ անցնելուց հետո մենք կանգնեցինք հանգստանալու և ընդմիջելու համար, իսկ վերջացնելուց հետո վերադարձանք քոլեջ: Այ այսպես էլ անցավ մեր մեդիաուրբաթը՝ ուրախ, հետաքրքիր և հաճելի:💕

Ճամփորդություններ

Բարեվ ձեզ, այսօր ուզում եմ պատմել մեր հերթական ճամփորդության մասին: Այս անգամ մեր ճամփորդությունը բաժանված էր երեք կանգառի: Նշեմ, որ մեզ հետ էին ընկեր Մարիամը եվ պատվելի Թամարը:💕Առաջին կանգառը դա Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ, Կոշի բերդ (աղջկա բերդ):Այն ուղղակի տպավորիչ գեղեցկություն ուներ, պատվելի Թամարը մեզ պատմեց, թե ինչու է այդ բերդը կոչվում աղջկա բերդ: Աղջիկը սիրել է մի տղայի, բայց նրա հայրը դեմ է եղել, իր աղջկան կնության տալուն եվ աղջիկը իրեն նետել է այդտեղից: Երբ մենք հաղթահարեցինք բարձունքը եվ ավելի մոտ էինք այդ գեղեցկությանը, բոլորը շտապում էին նկարվել: Հետո այցելեցինք Ս.Գեվորգ, Ս. Գրիգոր Լուսավորիչ  եվ Ս. Ստեփանոս եկեղեցիներ: Կային եկեղեցիներ, որոնք չէին գործում: Մեր երկրորդ կանգառը Արագածոտնի մարզի Արուճ գյուղն էր: Մենք այցելեցինք Արուճի ամրոց եվ տաճար: Բոլորը շտապում էին ծանոթանալու տարածքի հետ, նկարվելու եվ հիանալու գեղեցկությամբ: Մեր երրորդ կանգառը դա Թալինի շրջանի դաշտադեմ գյուղն էր, այնտեղ այցելեցինք Ս.Քրիստափոր եկեղեցի եվ Թալինի կաթողիկե եկեղեցի: Նշեմ, որ այդ շրջանում կար նաեվ Զանգակատուն: Տեսնելով, հիանալով Թալինի եվ Կոշի շրջանները մենք որոշեցինք վերադառնալ Երեվան, բայց ճանապարհին այցելեցինք նաեվ քարավանատուն: Այն գտնվում էր կիսաքանդ վիճակում, սակայն դա չեր խանգարում, որպիսի երեվար նրա գեղեցկությունը: Ուսումնասիրելուց հետո տեղավորվելով մեքենան եկանք դեպի Երեվան: Մինչ քոլեջ ընդունվելը երբեք չէի մտածի, որ կգտնվի այնպիսի քոլեջ, որտեղի ուսուցչուհիների հետ ճանապարհորդելը կլինի այդքան հաճելի եվ ուրախ: