ՀՀ ֆինանսական համակարգ

Համակարգերի տեսակները

Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իրենից տնտեսական համակարգ,որում առկա են գործունեության տարբեր տեսակներ, որոնք գտնվում են իրար մեջ փոխհարաբերությունների մեջ, և չեն կարող առանց իրար գոյատևել: Տնտեսական համակարգի բարիքներն են` արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն:

Տնտեսական համակարգի տեսակները:

  • Ավանդական տնտեսություն
  • Շուկայական տնտեսություն
  • Պլանային տնտեսություն
  • Խառը տնտեսություն
  • Անցումային տնտեսություն

Պետական բյուջեի ծախսերում ամենախոշոր ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական ոլորտը։ Նախագծով սպասվում է, որ 2023 թվականին բյուջեի հաշվին սոցիալական պաշտպանության ոլորտում կծախսվի 648.5 մլրդ դրամ։ Դա կազմում է բյուջեի պլանավորված ամբողջ ծախսերի ուղիղ մեկ քառորդը։ Այստեղ խոսքը մեծ մասամբ ծերության կենսաթոշակների մասին է։ Այդ տողի ներքո են նաև սոցիալական նպաստներն ու օժանդակությունները՝ բազմազավակ ընտանիքներին, գործազուրկներին, անաշխատունակներին և այլն։ Ընդհանուր առմամբ, սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կավելանան 11.5%-ով։

Բյուջեի ծախսերի հաջորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է (ռազմական պաշտպանություն)։ Կառավարության անդամներն ու Ազգային ժողովի իշխանական պատգամավորները արդեն հասցրել են իրենց հարցազրույցներում ու գրառումներում «հպարտանալ» պաշտպանությանը հատկացվելիք բյուջեի ցուցանիշներով։ Նախատեսված է հատկացնել 509 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ ծախսերի մոտ 20%-ը։ Հենց այս գծով է ծախսերի ամենամեծ աճը սպասվում՝ մյուս ոլորտների համեմատ (տես երկրորդ ինֆոգրաֆիկան)։ Սպասվում է, որ այն կավելանա 162 մլրդ դրամով կամ 46.7%-ով։ Գումարները կտնօրինի Պաշտպանության նախարարությունը։

Բյուջեի ուղերձում շեշտվում է, որ այդ գումարները հիմնականում կուղղվեն «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին։ Դրանք կծախսվեն ՀՀ զինված ուժերի պահպանման համար, պահանջվող ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների բավարարման, ինչպես նաև՝ զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների համար։

Եվ երրորդ ամենախոշոր ուղղությունը կլինեն ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները՝ 508.2 մլրդ դրամ, աճը՝ 18.2% կամ 78.2 մլրդ դրամ: Այս տողով են գումարներ հատկացվում օրենսդիր և գործադիր մարմիններին, ինչպես մարզպետարաններին, Ազգային ժողովին, նախարարություններին՝ իրենց գործառույթներն ու ծրագրերն իրականացնելու համար։ Սակայն, պետք է շեշտել, որ այստեղ մեծ կշիռ ունի Ֆինանսների նախարարությունը, որը կառավարում է պետական պարտքը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, նախատեսվում է, որ պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից կուղղվի 272.1 մլրդ դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *