Մարդկային ռեսուրսներ

Մարդկային ռեսուրսները առանձին բաժին կամ ընդհանուր ընկերություն է, որը զբաղվում է մարդկային ռեսուրսների ու կազմակերպության վերահսկողությամբ։ Ի տարբերություն կադրերի բաժնի, մարդկային ռեսուրսների բաժինը զբաղվում է աշխատակիցներ փնտրելով, ընտրելով և գործավարությամբ։ «HR»- ները պատասխանատու են և՛ աշխատակիցների, և՛ մոտիվացիոն սխեմաների զարգացման համար (հավելավճար. բոնուսներ, սոցիալական փաթեթներ), և՛ անձնակազմի սովորեցմամբ, և՛ որակի բարձրացմամբ։

Ձեռնարկության ներքին միջավայրում կարևոր նշանակություն ունի աշխատողների մասնագիտական որոկավորման մակարդակը, նրանց վարքագծի փոփոխությունները, որոնք վճռորոշ ազդեցություն են թողնում նպատակների իրականացման և խնդիրների լուծման արդյունավետության վրա։

ՄՌԿ (HR) մասնագետները կենսական կարևորություն ունեն յուրաքանչուր ընկերության համար, որն ունի կայուն ու երկարատև զարգացման նպատակ: Ընկերությունը առողջ գործում ու զարգանում է միայն մարդկանցով, մարդկանցով, որոնք լինում են ստեղծագործ, բերում են նորարարություններ ու փոփոխություններ:

ՄՌԿ մասնագետները կանգնած են բիզնեսի և աշխատակազմի միջև, և երբ խոսում ենք պրոֆեսիոնալ ՄՌԿ մասնագետների մասին, խոսքը բալանս պահել կարողացող ու կշեռքի երկու նժարներն իրար հավասարեցնել փորձող, ամենապոզիտիվ ու դրական, երբեք չընկճվող ու միշտ հարաբերություններ ստեղծող ու բարելավող անհատների մասին է։ ՄՌԿ մասնագետ լինելու համար իսկապես կան որոշակի մարդկային որակներ, որոնք կենսական նշանակություն ունեն ու չնայած այն կարծրատիպային մոտեցմանը, թե ՄՌԿ մասնագետները ուղղակի միշտ ուրախ ու պարապ մարդիկ են, իրականում դա այդպես չէ։ Ոչ թե պարապ, այլ դրական էներգետիկան հաստատ պետք է ՝ ՄՌԿ ոլորտում հաջողություններ ունենալու համար։

ՄՌԿ մասնագետի ամենաբարդ դերն իրականացնելու համար որպես մասնագետ անհրաժեշտ է բանակցել ու որոշումներ կայացնել, իսկ այնուհետև այդ որոշումները ճիշտ ու գրագետ մատուցելու կարողություն է պետք: Պետք է կարողանալ նաև բիզնեսն ու շուկան վերլուծել, մարկանց վարքի ու հոգեբանության կոդը գտնել ու կառավարման հոգեբանությունը ճիշտ կիրառել: ՄՌԿ մասնագետների մյուս կարևորագույն որակը ` մարդասիրությունն ու մարդակենտրոն լինելն է: Սիրել մարդկանց հետ շփվել, լինել էմպատիկ, ակտիվ լսել իմանալ, կարողանալ տեսնել մարդու ներսի լույսը ՝ պոտենցիալն, ու օգնել գտնել մարդու ճիշտ տեղը ընկերությունում։

ՄՌԿ ոլորտը սիրելու համար պետք է սիրել առաջնորդություն, հոգեբանություն, մարքեթինգ, վաճառք, բիզնես վերլուծություն, բանակցություններ ու իհարկե նաև ` իրավագիտություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *