Գրանցման կարգեր

Մենք Նոր դպրոցում հանդիպեցինք՝ Անձնագրային և վիզաների վարչության աշխատակցին, ում հետ զրուցեցինք գրանցման կարգի, տղաների զինվորական ծառայությունից և երկրի քաղաքացիությունից:

1. Ընդհանուր դրույթներ
Սույն կարգը (հետագայում` Կարգ) մշակված է ՀՀ Օրենսդրությանը, Հայհեղինակի կանոնադրությանը, հեղինակների և կոմպոզիտորների ընկերության միջազգային կոնֆեդերացիայի (CISAC) նորմատիվային-իրավական փաստաթղթերին համապատասխան և սահմանում է իրավատերերի և վարձատրություններ ստացողների հաշվառման (գրանցման), ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման կարգը, հեղինակային վարձատրությունների հավաքագրման, բաշխման և վճարման նպատակով:
Սույն կարգի նպատակների համար, նրանում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
հեղինակ – քաղաքացի, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է ստեղծագործությունը;
ժառանգ – ֆիզիկական անձ, որը հանդիսանում է իրավատեր ստեղծագործության կամ նրա բաժնի նկատմամբ, հեղինակային իրավունքի նկատմամբ ժառանգության իրավունքի մասին վկայականի կամ օրինական ուժ ստացած դատարանի որոշման հիման վրա;
իրավատեր – ֆիզիկական անձ, որը օժտված է ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքով` օրենքի ուժով, իրավունքի օտարման մասին պայմանագրի հիման վրա կամ այլ հիմքերով;
իրավահաջորդ – ֆիզիկական անձ, որը հանդիսանում է իրավատեր, համապատասխան պայմանագրի կամ դատարանի որոշման, կամ այլ օրինական հիման վրա;
տվյալների բազա – ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ում գրանցված հեղինակների և իրավատերերի, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների մասին տվյալների համախմբություն, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ին թույլ է տալիս իրականացնել հեղինակային վարձատրությունների հավաքագրում, բաշխում և վճարում հեղինակներին և իրավատերերին;

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *