Անիմացիա (սահատետր)

Սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչպես անցավ Անիմացիա (սահատետր) դասընթացը։ Սկզբում մի փոքր խոսեցինք թե՝ ինչ է Անիմացիան և ինչ է իրենից ներկայացնում, որից հետո երեխաները սկսեցին աշխատել և պատրաստել սահատետրեր։ Ընթացքում հնչեցին հետաքրքիր հարցեր և պատասխանը հնչելուն պես երեխաները ոգևորված աշխատում էին։ Երեխաները սովորեցին պատրաստել գեղեցիկ սահատետրեր։❣️

Աշխատանքներն ընթանում էին շատ ակտիվ և հետաքրքիր միջավայրում։ Նրանք այնքան ոգևորված էին աշխատում, որ նույնիսկ դասընթաթացի ավարտին չէին ցանկանում կանգ առնել։ Ուրախ եմ, որ կարողացա ինչ֊որ նոր բան սովորեցնել նրանց, նաև չափազանց ուրախ եմ, որ նրանք հավանեցին այս ոլորտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *