Գեն, գենետիկա

Գեն, ժառանգակիր, ժառանգականության տարրական միավոր, դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ), իսկ որոշ վիրուսներում՝ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլի մի հատվածը, որը իրականացնում է որոշակի ֆունկցիա։ Օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին՝ ֆենոտիպային հատկանիշների ժառանգման հիմքն է։ Այս գեներն առաջացնում են ԴՆԹ-ի տարբեր հաջորդականություններ՝ գենոտիպեր։Գեները կարող են ենթարկվել մուտացիաների, որը պոպուլյացիայում բերում է նույն գենի տարբերակների՝ ալելների առաջացմանը։ «Գեն ունենալ» արտահայտությունը («լավ գեներ», «մազի գույնի գեն» և այլն) սովորաբար նշանակում է, որ նույն գենը ունի տարբեր ալելներ։«Գեն» տերմինն առաջին անգամ օգտագործել է դանիացի բուսաբան, բույսերի ֆիզիոլոգ Վիլհելմ Յոհաննեսը 1905 թվականին։ Բառն առաջացել է հին հունարեն «γόνος, գոնոս» բառից, որը նշանակում է «ժառանգ» կամ «ծնունդ»։Գենի ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը գենետիկական ծածկագրի միջոցով գաղտնագրում է սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը։ Երեք նուկլեոտիդներից բաղկացած կոդոնները համապատասխանում են ամինաթթուների տեսակներին։ Այս սկզբունքն առաջին անգամ ցույց է տրվել 1961 թվականին՝ T4 բակտերիոֆագի rIIB մուտացված գենի վրա։

 

Գենը ԴՆԹ֊ի մի հատված է, որը գաղտնագրում է որոշակի գործառույթ։ Քրոմոսոմը կազմված է ԴՆԹ֊ի երկար պարույրներից և պարունակում է բազմաթիվ գեներ։ Մարդու մեկ քրոմոսոմը կարող է պարունակել ավելի քան 500 միլիոն նուկելոտիդներ և հազարավոր գեներ։

Բժշկության մեջ չի բացառվում հիվանդ օրգանիզմը մուտանտ գեներից ազատելը, նորմալ գենի փախպատվաստելու հնարավորությունը։
Ապագայում գենային ինժեներիան կօգնի մարդկությանը ազատվելու ժառանգական հիվանդություններից։
Դրա հնարավորության մեջ համոզում է այն փաստը, որ հաջողվել է մկան գլոբին սպիտակուցի գենը տեղափոխել կապիկի բջիջների մեջ, և նրանց մեջ սկսվել է մկան սպիտակուց սինթեզվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *