Գործնական աշխատանք

3 խումբ

Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ուարտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանցպահպանության ու ռացիոնալ օգտագործմանառանձնահատուկ նշանակությունը:

 Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ուվերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերիբազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:

Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ուհատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայնիրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակմանանհրաժեշտ պայմանն է:

Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդայինև դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվբուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպհանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանցհավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:

Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկպահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդուարտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում ենառանց մարդածին գործոնների ազդեցության:

Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնականուղղություններն են

         Գենոֆոնդի պահպանում

         Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում

         Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում

         Անտառային տնտեսության կազմակերպում

         Անտառային հրդեհների դեմ պայքար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *